Ռոման Բալայան

Ռոման Գուրգենի Բալայան (ռուս.՝ Роман Гургенович Балаян, ապրիլի 15, 1941(1941-04-15), Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոման Բալայան
Роман Балаян
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1941(1941-04-15) (83 տարեկան)
ԾննդավայրՆերքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌոման Բալայան ԽՍՀՄ և Ռոման Բալայան Ուկրաինա
ԿրթությունԵրևանի թատերական ինստիտուտ և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան (1969)
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան
Ուկրաինայի ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՈւկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն
Կայքromanbalayan.com
Ռոման Բալայան Roman Balayan Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ տարիքում կորցրել է հորը, որն անհայտ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է Արցախում և Գրոզնիում՝ Չեչնիայում, որտեղից ընտանիքով վերադարձել են Արցախ 1950-ական թվականներին՝ չեչենների ստալինյան աքսորի վերացումից հետո։ 1959-1961 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում։

1961-1964 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Այդ ժամանակից ի վեր ապրում ու աշխատում է Կիևում և Մոսկվայում։

Որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Իվան Տուրգենև, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադառնում էր իր ժամանակի խնդիրներին։

Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1986 թվականին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։

2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։

2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «За заслуги» երկրորդ կարգի շքանշանով։

Մշտական աջակցություն է ցուցաբերում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին։ 2013-2014 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Ռոման Բալայանի նախաձեռնությամբ իրականացվել է բարձրագույն դասընթաց կինոռեժիսորների համար։

Ֆիլմագրություն

  • 1975 - Կաշտանկա
  • 1977 - Բիրյուկ (նաև սցենարի հեղինակ)
  • 1982 - Թռիչքներ երազում և արթմնի
  • 1983 - Համբույր (նաև սցենարի հեղինակ)
  • 1986 - Պահպանիր ինձ, իմ թալիսման
  • 1987 - Ֆիլյոր
  • 1989 - Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը (նաև սցենարի հեղինակ)
  • 1995 - Առաջին սեր (նաև սցենարի հեղինակ)
  • 1998 - Երկու լուսին, երեք արև
  • 2003 - Գիշերը լուսավոր է
  • 2008 - Դրախտի թռչուններ

Մրցանակներ

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1987
  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ, 1997
  • «Վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
  • «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
  • «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)
  • «Ոսկե ծիրան» - 2011 թ. «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։
  • «Եղիցի լույս» մրցանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռոման Բալայան Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բալայան» հոդվածին։
Ռոման Բալայան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բալայան» հոդվածին։

Tags:

Ռոման Բալայան ԿենսագրությունՌոման Բալայան ՖիլմագրությունՌոման Բալայան ՄրցանակներՌոման Բալայան ԾանոթագրություններՌոման Բալայան Արտաքին հղումներՌոման Բալայան1941Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱպրիլի 15Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայՄարտակերտի շրջան (ԼՂԻՄ)Ներքին ՀոռաթաղՊրոդյուսերՌեժիսորՌուսերենՍցենարիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու կմախքՆապոլեոն ԲոնապարտԹիթեռներՍերմնահեղուկՉինաստանԲարդ նախադասությունՔաոս (վեպ)Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Գտնված երազՀաստ աղիքների բորբոքումԱնիԿապ (խոսքի մաս)Քնի ապնոէԳաստրիտԼոբիՔառանկյունԶևսԱրքեպիսկոպոսՀայկական խոհանոցԱրշակունիներԹվական անունՀղիություն (մարդ)ՕձերՄարքեթինգԿրծքավանդակի ցավՏաթևի վանքԲաբկեն ՉոբանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՁկներՍիֆիլիսՀայրենիք (հասկացություն)Խաչատուր ԱբովյանԷկզեմաԿապիկներՀամախառն ներքին արդյունքՆապաստակներՇեշտՄողեսներԶարնի-ՊարնիՀրամայական եղանակԸնտանի կենդանիներԵռվորյակ նյարդի նևրալգիաԾրագրավորումԵլակԱրքիմեդեսԿրեատինինԿարմրախտՍահմանական եղանակՀովհաննես ԱյվազովսկիՄարտիրոս ՍարյանԼոպերամիդՀապալասՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՖուտբոլԴիլիջանՎահանավանքՀավերժության հայկական նշանՀռոմՀամո ՍահյանՊարբերական հիվանդությունԵրվանդունիների թագավորությունԱկնեԱծական անունՄԻԱՎՍրտի կծկումների հաճախականությունՍողուններԳրիգոր ԶոհրապԱրագածոտնի մարզՀունգարիաԿրիաներՍահմիԹվաբանական պրոգրեսիաՂազախստանԹոքաբորբԵրկաթ🡆 More