Գրոզնի

Գրոզնի (չեչեներեն՝ Соьлжа-ГӀала), Չեչնիայի մայրաքաղաքն է։ Հյուսիսային Կովկասի ամենամեծ քաղաքներից է՝ մակերեսով երկրորդը և բնակչությամբ երրորդը։ 2012 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է շուրջ 292600 մարդ, ինչը Չեչնիայի ընդհանուր բնակչության մոտ 22%-ը։

Քաղաք
Գրոզնի
Грозный
Դրոշ Զինանշան
Գրոզնի Գրոզնի

Գրոզնի
Գրոզնին
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քաղաքային օկրուգՉեչնիա
Ներքին բաժանում4 վարչական շրջաններ
ՔաղաքապետԻսլամ Քադիրով
Հիմնադրված է1818 թ.
Այլ անվանումներԳրոզնայա
Մակերես324,16 կմ²
ԲԾՄ130 մետր
Պաշտոնական լեզուչեչեներեն, ռուսերեն
Բնակչություն 292.630 մարդ (2010)
Խտություն954.870 մարդ/կմ²
Ագլոմերացիա446.630
Ազգային կազմչեչեններ, ռուսներ, ինգուշներ, հայեր
Կրոնական կազմՍուննի իսլամ, Ուղղափառ եկեղեցիներ, Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳրոզնեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8712
Փոստային դասիչ364000–364099
Պաշտոնական կայքgrozmer.ru
Գրոզնի (Ռուսաստան)##
Գրոզնի (Ռուսաստան)
Գրոզնի
Գրոզնի (Չեչնիա)##
Գրոզնի (Չեչնիա)
Գրոզնի

Հայերը Գրոզնիում

Գրոզնիում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի 1-ին կեսին։ Նրանք կենտրոնացել են քաղաքի կենտրոնում գտնվող մի մեծ թաղամասում, զբաղվել առևտրով։ 1872-ին գործել է Ս. Առաքելոց հայկական եկեղեցին (քանդվել է 1932-33-ին՝ խորհրդային իշխանությունների կարգադրությամբ)։ 20-րդ դարի սկզբին բացվել է հայկական ծխական դպրոց։ 1911-ին ստեղծվել է թատերախումբ։

Հայերի թիվն աճել է Գրոզնիում արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով։ Նրանք այստեղ են տեղափոխվել ինչպես Հյուսիսային Կովկասից, այնպես էլ Հարավային Կովկասից։ Մասնակցել են քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին։ Հայտնի էին խոշոր հայ վաճառականների առևտրական տները՝ «Ա. Ի. Ռոստեանով», «Գ. Ա. Սաֆարյանց և ընկ.», «Ն. Բաղրամով, Տերտերյանց և ընկ.» և ուրիշներ։

1893-ին հայազգի Ի. Հախվերդովը Գրոզնիում բացել է առաջին նավթահորը, նա էլ հիմնել է կերոսինի գործարանը, որը հետագայում վերափոխվել է նավթավերամշակման ձեռնարկության։ Գրոզնիում ստեղծվել են Բաքվի հայ նավթարդյունաբերողներ Լիանոզովների, Մայիլովների, Ծատուրովների ընկերությունների մասնաճյուղերը։ Հայերը չուգունաձուլական գործարանների ու արհեստանոցների տերեր էին։ Ֆանիևների, Մանթաշևների, Լիսիցյանների ձեռնարկությունները քաղաքի արդյունաբերության կորիզն էին։ Անդրկովկասից մեծ թվով հողազուրկ հայ գյուղացիներ գալիս էին Գրոզնի և աշխատանքի ընդունվում քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում։ 1913-ին Գրոզնիում բնակվել է 1400 հայ։ Նրանք նկատելի դեր են խաղացել քաղաքի հասարակական կյանքում։ 1910-ական թթ. քաղաքային դումայի նախագահն էր Գ. Ա. Երզնկյանը։ 1920-ին Գրոզնիում ապրել է 5 հազարից ավելի հայ։

Խորհրդային իշխանության տարիներին հայերի ազգային կյանքն անկում է ապրել։ Քաղաքում բնակվող հայերն աշխատել են նավթարդյունաբերության ձեռնարկություններում, լուսավորության, առողջապահության, մշակույթի բնագավառներում։ 1990-ական թթ. սկիզբ առած Չեչենական պատերազմի տարիներին հայերի մեծ մասը լքել է քաղաքը և տեղափոխվել Ռուսաստանի այլ շրջաններ։

Ծանոթագրություններ

Գրոզնի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոզնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 233 Գրոզնի 

Tags:

ՉեչեներենՉեչնիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարքեթինգՔրիստափոր ԿոլումբոսԱրտաշատՔանդակագործությունԶոլի ԱդոկԼենկթեմուրՏողադարձՆիկոլ ՓաշինյանՍելեկցիաՁեռք, ոտք և բերան հիվանդությունՊապ թագավորՄուրացանՇառլ ԱզնավուրԻսրայել ՕրիՎիտամին EԴանթեական առասպելԿարմիր գլխարկԾնեբեկԿառլես ՊուչդեմոնԾիածանՋրծաղիկՄակդիրԹոմաս ԷդիսոնՀայաստանՄամփրե արքանԳուգլ (որոնողական համակարգ)ՐաֆֆիԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵռանկյունԾիրանՏիգրանաշենԹռչուններՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԹուրքիաՔութեշԱպրիլի 24Ցրված սկլերոզԳագիկ ԱԵրեխայի իրավունքներԿոստանդնուպոլիսՍեղան (երկրաչափություն)Հնդկաստանի մշակույթՎահագնԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Տիգրան ՊետրոսյանԹթվածինԲաթումի պայմանագիրՀարցական նշանՌուբեն ՍևակԱզոտԱպրիլի 26Թութակներ (ընտանիք)Հայկական գամփռՄովսես ԽորենացիԱՄՆ-ի նախագահների ցանկՆյարդային համակարգԴպրությունՄաշկ (մարդ)ԷպիլեպսիաՄայիսի 1 (տոն)Դերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԾաղկած փշալարերՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Միավորված ազգերի կազմակերպությունՀարավային ԱմերիկաԴաունի համախտանիշՀարավաֆրիկյան ՀանրապետությունՏիգրան ՄանսուրյանԱղերԷրեբունի ամրոցԱրմավիրի մարզԳուլիվերի ճանապարհորդություններըԱմբերդ (ամրոց)Մարդու պապիլոմավիրուսՆԱՏՕԲյուրականի աստղադիտարանԷնվեր փաշա🡆 More