Զարնի-Պարնի

Զարնի-Պարնի, միջնադարյան քարայրաամրոցային համալիր, կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Անունը կապում են Զարեհ իշխանի անվան հետ։ Բավական խորն է, առջևից շարված է հաստ պատ։ Ներսում ջուր կա։ Այստեղ են ապաստանել բերդի շրջակա գյուղերի բնակիչները վտանգի ժամանակ։ Այստեղ են պահվել Հաղպատի մատենադարանի ձեռագրերի մեծ մասը։

Զարնի-Պարնի
Զարնի-Պարնի
Զարնի-Պարնի
Նկարագրություն
ՏեսակՄիջնադարյան քարայրաամրոցային համալիր
ՏեղագրությունՀաղպատ (գյուղ)
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՊատվիրողՌուբեն Մեսրոբյան
Ընթացիկ
սեփականատեր
Ռուբեն Մեսրոբյան

2016-2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրաամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել։

Պատմություն

11-12-րդ դարերում այստեղ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել Հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։ Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից։

Նկարագրություն

Զարնի-Պարնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։ Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել։ Իսկ լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրաբար մատուռի մնացորդներ են եղել, փոքրիկ աղոթատեղի են կառուցել։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։ Քարանձավի ներսում՝ ջրավազանների մեջ, հավաքվում են կաթացող ջրերը, որոնք փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի խմելու համար։ Հաղպատի բնակիչները պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Այցելուների համար դրված են հատուկ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել։

Քարանձավի ներսում Լոռվա կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան կամ երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ, թրեր։ Ռուբեն Մեսրոբյանն այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնագետներն ու պատմաբանները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ։ Բացօթյա պատշգամբ-դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել բնությունն ու գիշերել կրակի շուրջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Զարնի-Պարնի ՊատմությունԶարնի-Պարնի ՆկարագրությունԶարնի-Պարնի ԾանոթագրություններԶարնի-Պարնի Արտաքին հղումներԶարնի-ՊարնիԶարեհԼոռու մարզՀաղպատՀաղպատ (գյուղ)Ջուր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անորոշ դերբայԱվշային հանգույցների բորբոքումԱգաթա ՔրիստիՇունԽՍՀՄ փլուզումԵզդիներՀովհաննես ԱյվազովսկիPornhubՀովհաննես ԲաղրամյանՍևրի պայմանագիրԼիլիթ ՀովհաննիսյանՏիպ 1 շաքարային դիաբետՇեշտԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄողեսներՍինդրիկԵրևանի բուսաբանական այգիՖրանսիաԱշխարհի բնակչությունԲայԱծխաթթու գազԱրհեստական բանականությունՀայաստանի թռչունների ցանկԾաղիկՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱնանիա ՇիրակացիՀնդկաստանՀայաստանի ՍահմանադրությունՈւկրաինաՄիզուղիների ինֆեկցիաներՄարտիրոս ՍարյանԲագրատունիներՏերմինՄարդու պապիլոմավիրուսՎարդավառՀառիճի վանքՖոտոսինթեզԳիտական ոճՖուտուրիզմԸնկուզենիSWOT վերլուծությունԿանադաՎիգեն ԽեչումյանԱնալ սեքսԱրարատի մարզԳագիկ ԾառուկյանՄովսես ԽորենացիՆյարդային համակարգՀին ՀռոմԹորոս ՌոսլինՔութեշԿոսինուսների թեորեմԿոնԱլեքսանդր ՇիրվանզադեՀայկական կամավորական շարժում (1914-1918)Պարկինսոնի հիվանդությունԱծանցյալԱպրիլի 24Նյուտոնի օրենքներՀիսուսՀաղպատի վանական համալիրՀայաստանի պետական սահմանԴեղաբույսերԵրկրապահ կամավորականների միությունՀամաստեղություններՎահագնՆապաստակներՆերարգանդային պարույրՍերժ ՍարգսյանԻբուպրոֆենՊարբերական հիվանդությունՀրանտ ՄաթևոսյանԴուբայՕձերԱստիգմատիզմ🡆 More