Գյուղ Հաղպատ: գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Հաղպատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում։

Գյուղ
Հաղպատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Ալավերդի համայնք
ԲԾՄ1000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն668 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հաղպատ (գյուղ) (Հայաստան)##
Հաղպատ (գյուղ) (Հայաստան)
Գյուղ Հաղպատ: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն
Հաղպատ (գյուղ) (Լոռու մարզ)##
Հաղպատ (գյուղ) (Լոռու մարզ)
Գյուղ Հաղպատ: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն

Ունի հազարամյակների պատմություն և իր բնության և պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների առկայության շնորհիվ հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այստեղ է գտնվում է հայկական առաքելական հռչակավոր վանական համալիրներից մեկը՝ Հաղպատի վանքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհագրություն

Հաղպատը տեղակայված է Դեբեդ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։ Արևելյան կողմից բնակավայրը շրջապատված է Սուրբ Լույս ու Տերունական անտառապատ լեռներով, իսկ արևմտյան կողմից՝ անդնդախոր ձորերով և Դեբեդ գետով։

Բնակավայրը Ալավերդի քաղաքից հեռու է 2 կմ դեպի արևելք, իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 61 կմ հեռավորության վրա։

Գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի ավտոմայրուղին։

Պատմություն

Հաղպատ գյուղն ունի հազարամյակների պատմություն։ Որպես բնակավայր՝ այն թվագրվում է մ․թ․ա․ 8-ից 7-րդ դարերով։ Այդ մասին են վկայում հայտնաբերված հարուստ հնագիտական նյութերը։

Հաղպատի գյուղացիների ապստամբություն, 1903

Պատմամշակութային հուշարձաններ

Հաղպատ գյուղը հարուստ է տարբեր դարերով թվագրվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված վանական համալիրով։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի, որը հաստատվել է 2004 թվականին, Հաղպատ գյուղի տարածքում հաշվառված են 40 միավոր հուշարձանախմբեր, որոնք պարունակում են 269 պատմական հուշարձան։

Այստեղ է գտնվում մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող հնագույն ամրոցը, բնակատեղին, դամբարանադաշտը, 10-ից 13-րդ դարերով թվագրվող հռչակավոր Հաղպատի վանքն իր հուշարձանախմբով, 1233 թվականին կառուցված Կայանբերդ ամրոցը Դսևանք եկեղեցիով, 13-րդ դարի Կուսանաց անապատ եկեղեցին և շուրջը տարածվող միջնադարյան գերեզմանոցը, 1279 թվականին կառուցված Զորավանք Սուրբ Գևորգ եկեղեցին և շուրջը տարածվող գերեզմանոցը, 1268 թվականին կառուցված Սուրբ Սիոն եկեղեցին, 13-րդ դարով թվագրվող կամուրջը, մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակներից մինչև 20-րդ դարով թվագրվող բազմաթիվ գյուղատեղիներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող մի շարք քարայր-կացարաններ, 10-ից 20-րդ դարերով թվագրվող բազմաթիվ գերեզմանատներ, որոնց տարածքում առկա են հարյուրավոր խաչքարեր ու տապանաքարեր, կան սրբատեղիներ, աղբյուր-հուշարձաններ և միջնադարյան մատուռներ, ինչպես նաև այլ նշանակության հուշարձաններ։

Հաղպատի վանք

Հաղպատ գյուղում է գտնվում միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոններից մեկը՝ Հաղպատի վանական համալիրը, որը կառուցված է գյուղի կենտրոնում՝ բարձրադիր վայրում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Վանքը համարվում է Հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից։

Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի թագավորը և նրա կին Խոսրովանույշը 976 թվականին։ Այնուհետև Հիմնադիր վանահայր Սիմեոնը հիմնել է վանքի հոգևոր դպրոցը, որտեղ ուսուցանել են տարբեր վայրերից ժամանած գիտնականներ և ուսուցիչ վանականներ։ Այդ ժամանակ Կյուրիկյան թագավորության երկու վանքերում՝ Հաղպատում և Սանահինում, միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի։ 1005-ից 1020 թվականներին Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ, 1005 թվականին՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին և վանքի նախնական պարիսպը։ 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը։

Հետագա դարերում Հաղպատի վանքին տիրել են տարբեր օտար նվաճողներ՝ չնայած այն հիմնականում պահպանել է իր կիսանկախությունն ու հոգևոր նշանակությունը։

Տարբեր դարերում Հաղպատում են ապրել և հոգևոր, գիտակրթական գործունեություն իրականացրել ժամանակի հայ նշանավոր հոգևորական-գիտնականներ ինչպիսիք են Հովհաննես Իմաստասերը, պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկաոդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին և այլք։

Զորավանք եկեղեցի

Զորավանք եկեղեցին, որը կոչվում է նաև Սուրբ Գևորգ, գտնվում է Հաղպատի հարավային կողմում։ Կառուցվել է 1279 թվականին անդեզիտե կոպտատաշ խոշոր քարերով, պատերն ունեն 1,2 մ հաստություն։ Կազմված է փոքր աղոթասրահից և կից գավիթ-սրահից։ Ներկայում կիսավեր վիճակում է։ Շրջապատված է փոքր գերեզմանոցով, որտեղ պահպանվել են մի քանի խաչքարեր և տապանաքարեր։

Կայանբերդ

Հաղպատ գյուղի արևմտյան կողմում՝ չորս կողմից մեկուսացված ժայռի գագաթին է գտնվում Կայանբերդ ամրոցը։ Այն կառուցվել է 1233 թվականին Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ որդին՝ Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը։ Որոշ ուսումնասիրողներ այն կարծիքին են, որ Հովհաննես եպիսկոպոսը ոչ թե կառուցել է ամրոցը, այլ վերակառուցել է ավելի վաղ հիմնված բերդը։ Համարվում է միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության ուշագրավ կառույցներից։ Կազմված է 120 մ հարավ-հյուսիս ձգվածությամբ ամուր պարսպապատերով և ունի ավելի քան մեկուկես տասնյակ բուրգ-աշտարակներ։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան։ Գլխավոր մուտքը հարավային կողմում է, որով հրվանդանը Շերեք գետակի վրա 13-րդ դարով թվագրվող կամրջով կապվում է Հաղպատ գյուղին։

Ամրոցի ներսում է գտնվում Դսևանք եկեղեցին։ Այն գտնվում է ամրոցի հարավային հատվածի արևելյան կողմում՝ բարձունքի վրա։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթակիր եկեղեցի է։ Ունի մեկ մուտք, որը գտնվում է արևմտյան կողմում է։

Բնակչություն

Հաղպատը բազմիցս ենթարկվել է թշնամիների հարձակումներին, որի հետևանքով երբեմն ամբողջովին ամայացել է։ Գյուղի ներկայիս բնակիչների մի մասի նախնիներն այստեղ են եկել Արցախից (Խաչենի մելիքությունից

Ստորև ներկայացված է Հաղպատ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1988
Բնակիչ 750 864 857 801 /891 699 871 727 568
Տարի 1989 1999 2001 2004 2008 2011 2012
Բնակիչ 629 746 787 700 767 668 765

Տնտեսություն

Հաղպատի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, զբոսաշրջությամբ։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական ոլորտից զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ, կերաբույսերի մշակմամբ, ինչպես նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

2018 թվականի դրությամբ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերից 201 հա է, որից վարելահողերը 149, արոտավայրերը՝ 39 և խոտհարքերը 13 հա են։

Զբոսաշրջություն

Հաղպատ գյուղը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ամենաայցելվող և հռչակավոր կենտրոններից է։ Այստեղ այցելում է և՛ Հայաստանի բնակչությունը, և՛ օտարերկրյա քաղաքացիները։ Տարածված են զբոսաշրջության տարբեր ուղղություններ՝ այդ թվում՝ դասական զբոսաշրջություն, քայլարշավներ, էքսկուրսիաներ։

Հաղպատում գործում են բազմաթիվ հյուրանոցներ և հյուրատներ։

Ծանոթագրություններ

Գյուղ Հաղպատ: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղպատ (գյուղ)» հոդվածին։

Tags:

Գյուղ Հաղպատ ԱշխարհագրությունԳյուղ Հաղպատ ՊատմությունԳյուղ Հաղպատ ԲնակչությունԳյուղ Հաղպատ ՏնտեսությունԳյուղ Հաղպատ ԾանոթագրություններԳյուղ ՀաղպատԱլավերդի (համայնք)Լոռու մարզՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ավարայրի ճակատամարտԳեղարդի վանքԵկեղեցիՍերԸնկուզենիՆեյմարԷլեկտրական հոսանքԼուիզիանաՍեռական հերպեսՔարերի սիմֆոնիաՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՊեպոՍայաթ-ՆովաԳլխուղեղի բորբոքումՄարմնի զանգվածի ինդեքսԿենդանակերպԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀաղորդակցային գործընթացԱգաթա ՔրիստիՊահպանակՍևրի պայմանագիրՆաիր ՏիկնիզյանՍատուրն (մոլորակ)Սեռական հարաբերությունՀաղարծնի վանքԿույր աղիքՆշիկաբորբԽոշոր շահումՐաֆֆիՇվեդիաՍրտամկանի ինֆարկտԿիստաՀաղպատի վանական համալիրՋավախքOverwatchՍպիտակի երկրաշարժԼուսինե ԿիրակոսյանԹոքի քաղցկեղԲարդ համադասական նախադասությունՀայաստանՀին աստվածներ (դրամա)ՁկներՆաիրի ԶարյանՈրովայնային ցավՄոնա ԼիզաԸնկալումMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԵրազահանՀայոց ցեղասպանությունԵրիկամային անբավարարությունԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱլբերտ ԱյնշտայնԼյարդՎահան ՏերյանԷջմիածնի Մայր ՏաճարՀռոմեական կայսրությունՔրիստոնեությունՀայ գրերի գյուտԲոտուլիզմԿոտորակ (մաթեմատիկա)ԷստրոգեններԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀայաստանի Ազգային ժողովԹութքԿաթնասուններԼյարդի ցիռոզԱրվեստՅուԹյուբՋոնաթան ՍվիֆթՀայկական ֆիլմերի ցանկԵնթակաՎահագնՏիեզերքՀայաստանի տնտեսությունՎանի թագավորությունՏուն ջրվեժի վերևումԷպիլեպտիկ նոպա🡆 More