Դեբեդ: գետ Վրաստանում և Հայաստանում

Դեբեդ (վրաց.՝ დებედა), գետ Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը․ Կուրի ավազանի գետ է։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ), ավազանը՝ 4080 կմ², որից 3790 կմ²՝ Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները։

Դեբեդ
Դեբեդ: Անվանում, Նկարագրություն, Կենդանական աշխարհ
Դեբեդ գետն Ալավերդի քաղաքում (29.07.2023)
Բնութագիր
Երկարություն178 կմ
Ավազանի մակերես4050 կմ²
Ջրի ծախս29,7 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԴսեղ
Գետաբերանի տեղակայումԽրամ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԾոփագետ, Կաճաճկուտ, Կիստում, Մարց, Նահատակ, Շնող, Սուրբկարապետիջուր, Ալավերդի, Բարդուտ, Բաբաջան, Ձորագետ, Փամբակ, Արճիս, Աչեր, Բերդաջուր, Երիցվանք և Լալվար
ԵրկիրԴեբեդ: Անվանում, Նկարագրություն, Կենդանական աշխարհ Վրաստան և Դեբեդ: Անվանում, Նկարագրություն, Կենդանական աշխարհ Հայաստան
ԵրկրամասՔվեմո Քարթլիի մարզ և Լոռու մարզ

Անվանում

Գետն ունեցել է մի շարք անուններ։ Հայկական աղբյուրներում այն կոչվում է Դեբեդ։ Օգտագործվել են նաև Դեբետ, Դևբեդ անվանաձևերը։ Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ։

Վրացիները գետն անվանում են Դեբեդա (վրաց.՝ დებედა), հնում կոչվել է Բորչալա, որի անունով էլ կոչվել է Բորչալուի շրջանը։

Ըստ ավանդության՝ գետի անունը ծագել է Դև Բեթ բառակապակցությունից․ «Առասպել կա, թե Լոռու Դև-հսկաները – Դև Բեթը (Դեբեդ գետը), Դև-Ալը (Դվալ սարը) և ուրիշները հափշտակել են Ծաղկունքի (Արագածի) աղջիկը, բերել Լոռի»։

Նկարագրություն

Դեբեդ: Անվանում, Նկարագրություն, Կենդանական աշխարհ 
Դեբեդ գետը Լոռում

Դեբեդը և նրա վտակները սկիզբ են առնում հյուսիս արևմուտքում Վիրահայոց լեռնաշղթայից և հարավ արևելքում՝ Գուգարաց լեռներից։ Այն Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է և հոսում է հիմնականում նեղ կիրճով, որը կոչվում է Դեբեդի կիրճ և ունի 250-350 մետր խորություն։ Ունի խառը սնուցում (ձնհալքների ջրեր, անձրևաջրեր և գրունտային ջրեր), անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը (մարտից հունիս)՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Կիրճի խորությունը Թումանյան կայարանի մոտ 350 մ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։ Նշանավոր վտակներն են՝ Մարցը, Աչերը, Շնողը։ Դեբեդի ափամերձ տարածքներում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին և այլն։ Դեբեդի հովիտն աչքի է ընկնում հետևյալ առանձնահատկությամբ․ այն երկհարկանի է։ Հովտի լանջերին նկատվում են լավային դարավանդներ։ Առանձնացնում են դարավանդների 12⁰, որոնք արդյունք են բազմածին հրաբխականության։

Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ գետի վարարած ջրերը դուրս են գալիս հունից և մեծ ավերածություններ գործում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Կենդանական աշխարհ

Դեբեդ գետում և նրա ավազանի լճակներում հանդիպում է վեց տեսակի ձուկ՝ հայկական տառեխիկ, Քուռի բեղլու, Քուռի կողակ, կարմրախայտ, մուրծա, սովորական քառթակ։

Աղտոտվածություն

Նախկինում Դեբեդ գետի աղտոտմանը նպաստել են հիմնականում Վանաձորի քիմիական համալիրը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և այլ խոշոր ու միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Ներկայում Վանաձորի քիմիական համալիրը գործում է մասամբ և դեպի ջրային ավազան գործնականորեն արտանետումներ չունի։ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը աշխատում էր ներքին ջրաշրջանառության սկզբունքով, որը նպատակ կար կրճատել ջրի կորուստները և նվազեցնել ծանր մետաղների արտահոսքը դեպի գետը։ Սակայն գետի աղտոտվածության մակարդակը բարձր է աղտոտման այլ աղբյուրների պատճառով։

Արվեստում

Դեբեդ: Անվանում, Նկարագրություն, Կենդանական աշխարհ 

Դեբեդ գետը բանաստեղծական շնչավորում է ստացել Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ։ Այն նկարագրված է Հովհաննես Թումանյանի «Անուշ» «Լոռեցի Սաքոն» պոեմներում (վերջինիս գլխավոր հերոսը, գիշերը մենակ մնալով Դեբեդի կիրճում, խելագարվում է)․

Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Դեբեդ գետը պատկերված է Փանոս Թերլեմեզյանի համանուն նկարում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Դեբեդ: Անվանում, Նկարագրություն, Կենդանական աշխարհ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբեդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 322 Դեբեդ: Անվանում, Նկարագրություն, Կենդանական աշխարհ 

Tags:

Դեբեդ ԱնվանումԴեբեդ ՆկարագրությունԴեբեդ Կենդանական աշխարհԴեբեդ ԱղտոտվածությունԴեբեդ ԱրվեստումԴեբեդ ՊատկերասրահԴեբեդ ԾանոթագրություններԴեբեդԼոռու մարզՀայաստանՁորագետՎրաստանՎրացերենՓամբակ (գետ, Լոռու մարզ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրաքսԽաչքարՀանրապետության հրապարակ (Երևան)Վարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)ԱրատտաՀամասեռականությունԻրանAlexa InternetԳրիգոր ԶոհրապԴուբայԴիլիջանՄակերեսԱստվածՏասնաբանյաԱղտոտումԲորիս շունԿռունկներՄիքելանջելոՀովհաննավանքԱլեքսանդր ՅանվարյովՖուտբոլՈւկրաինաՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայկական ճարտարապետությունԼևոմեկոլՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԻսպանիաԷյֆելյան աշտարակԱծական անունՀարրի Փոթեր (վիպաշար)ԲագրատունիներՄխիթար ԳոշՕլիմպոսի աստվածներԷդուարդ ՍպերցյանԲուդդայականությունԱղբյուր ՍերոբԱվստրալիայի ճարտարապետությունՈչ վերբալ հաղորդակցությունԳլխուղեղի բորբոքումՌոմեո և ՋուլիետԱվետիք ԻսահակյանՏնտեսական աճՏեստոստերոնԿաուչուկներԳաստրիտԿոկորդաբորբՏաղավար տոներՊաղեստինԱլեքսանդր ՇիրվանզադեԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՈրդան կարմիրԱծխածինԱսպիրինՄեքքաԱնգկոր ՎատԱնթառամՎերաբերական (խոսքի մաս)Եղիշե ՉարենցՎագինիզմԹմրամիջոցԱվշային հանգույցների բորբոքումԿովԼյարդի հիվանդություններՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԻսրայել ՕրիԴերբայԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԵվրոպայի դրոշներՀեշտոցԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրարատԼեհաստանԱրյան շրջանառությունԴժոխք (Աստվածային կատակերգություն)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայերենի կետադրությունՀաճախասրտություն🡆 More