Կուսանաց անապատ եկեղեցի (նաև՝ Սուրբ Տիրամոր եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ գյուղում։
Հիմնական տվյալներ | |
---|---|
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հաղպատ գյուղի բարձրադիր վայրում՝ Սուրբ Լույս լեռան լանջին |
Տարածաշրջան | Լոռու մարզ |
Դավանանք | Հայ առաքելականություն |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | Հանրապետական նշանակության հուշարձան Հայաստանում |
Հիմնադրված | 10-րդ դար |
Կուսանաց անապատ եկեղեցի տեղակայված է Հաղպատ գյուղի բարձրադիր վայրում՝ Սուրբ Լույս լեռան վրա։
Եկեղեցին խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթը հենված է խաչաթևերի կիսաշրջանագծային կամարների վրա։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում։
Պատերը ներսի կողմից եղել են սվաղված և պատված որմնանկարներով, որոնց հետքերը պահպանվել են։
Եկեղեցու շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը։ Հայտնի է, որ մինչև 19-րդ դարի սկզբը դեռևս պահպանված էր տարածքը շրջափակող կիսավեր պարիսպը։
1983 թ. եկեղեցու կտուրը և աղոթասրահի հատակը սալիկապատվել է, նաև փոխարինվել են պատերին առկա քայքայված երեսաքարերը։ Եկեղեցու հարավային կողմում՝ շարված են երեք խոշոր, նրբաքանդակ խաչքարեր։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կուսանաց անապատ եկեղեցի (Հաղպատ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.