Ոսկե Ծիրան: միջազգային կինոփառատոն, Հայաստան

Ոսկե ծիրան, Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։

Ոսկե ծիրան
Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան
Տեսակկինոփառատոն
ԵրկիրՈսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան Հայաստան
ԿարգախոսՄշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ
Հիմնադրված2004
ՀիմնադիրՀարություն Խաչատրյան և Միքայել Ստամբոլցյան
Կայքgaiff.am

Փառատոնի պատմություն

Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան 
Ատոմ Էգոյանը երրորդ Ոսկե ծիրան փառատոնին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2004 թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են՝ փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են «Մոսկվա» և «Նարիր» կինոթատրոններում։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։

Անվանակարգեր և մրցանակներ

Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ։ Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով։

Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում, վերջին տարում՝ 2010-ին, դրանք հետևյալն էին․

  • «Երևանյան պրեմիերա»
  • «Հայկական Էսքիզներ»
  • «Բրիտանական վեց կարճամետրաժ»
  • «Ոսկե ծիրան բարձրագույն կինոդպրոց»։

Տարբերանշան

2019 թվականի փառատոնին «Ոսկե ծիրանի» նոր տարբերանշան է ընտրվել, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը։ Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը։

Ժյուրի

«Ոսկե ծիրանն» ունի առանձին ժյուրիներ համապատասխանաբար փառատոնի երեք՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր անվանակարգերի համար։ 2007 թվականից փառատոնն ունի նաև էկումենիկ և FIPRESCI ժյուրի, որոնք տալիս են իրենց հատուկ մրցանակները։ 2010 թվականին փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահել է եղել իսլանդացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահն է եղել իտալացի կինոքննադատ Լուչանո Բարիզոնեն, իսկ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահը եղել է կինոգետ և պրոդյուսեր Արմեն Մեդվեդևը։

«Ռեժիսորներ առանց սահմանների»

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) «Ոսկե Ծիրանի» ստեղծած՝ ռեժիսորների և կինոյի մասնագետների ցանց է, որին անդամակացում են Հարավային Կովկասի տարածաշրջանի և հարակից այլ պետությունների կինոգործիչները։ ՌԱՍ-ը հիմնադրվել է իրանցի հանրահայտ ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնությամբ։ ՌԱՍ-ն աջակցում է համատեղ արտադրության ֆիլմ-նախագծերին, որոնք բացահայտում են ազգերի ու մշակույթների միջև ծագած խնդիրները։ ՌԱՍ-ն ընդգծում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասյան տարածաշրջանում դարերով կողք կողքի ապրած ժողովուրդների միջև այսօր կան բազմաթիվ կրոնական, էթնիկ և մշակութային հակասություններ, որոնք արտահայտվում են նաև կինոարտադրության բնագավառում՝ ստեղծելով խնդիրներ պրոդյուսերների, ռեժիսորների և սցենարիստների համար։ ՌԱՍ-ը նպատակն է հաղթահարել սահմանները ու ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։

Լավագույն գեղարվեստական կինոնկարի համար «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրներ

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Երկիր
2004 Արարատ Ատոմ Էգոյան Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Կանադա
2005 Արևը Ալեքսանդր Սոկուրով Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Ռուսաստան/Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Իտալիա/Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Ֆրանսիա
2006 Երեք անգամ Հոու Սյաոսյան Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Թայվան/Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Ֆրանսիա
2007 Ներմուծում/Արտահանում Ուլրիխ Զայդլ Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Ավստրիա
2008 Ջրահարսը Աննա Մելիքյան Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Ռուսաստան
2009 Այլ ափը Գիորգի Օվաշվիլի Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Վրաստան/Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Ղազախստան
2010 Տիեզերք Ռեհա Էրդեմ Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Թուրքիա/Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Բուլղարիա
2011 Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը Ասղար Ֆարհադի Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Իրան
2012 Մշուշում Սերգեյ Լոզնիցա Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Ռուսաստան
2013 Շրջաններ Սրջան Գոլուբովիչ Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Սերբիա
2014 Ցեղը Միրոսլավ Սլաբոշպիտսկի Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան Ուկրաինա
2015 Օձի գրկում Սիռո Գեռա Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան  Կոլումբիա, Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան Վենեսուելա, Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան Արգենտինա
2016 Բալերի անունները Բրանկո Շմիդտ Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան Խորվաթիա
2017 Ցանկալի Դուրգան Սանալ Կումար Սասիդհարան Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան Հնդկաստան

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Ոսկե Ծիրան: Փառատոնի պատմություն, Անվանակարգեր և մրցանակներ, Տարբերանշան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ծիրան» հոդվածին։

Tags:

Ոսկե Ծիրան Փառատոնի պատմությունՈսկե Ծիրան Անվանակարգեր և մրցանակներՈսկե Ծիրան ՏարբերանշանՈսկե Ծիրան ԺյուրիՈսկե Ծիրան «Ռեժիսորներ առանց սահմանների»Ոսկե Ծիրան Լավագույն գեղարվեստական կինոնկարի համար «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրներՈսկե Ծիրան ԾանոթագրություններՈսկե Ծիրան ԱղբյուրներՈսկե ԾիրանԵրևանՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կոկորդի քաղցկեղԳլխուղեղԵրիկամաքարային հիվանդությունՀայաստանի զինանշանՂազախստանԱրագածոտնի մարզԾավալՕպերացիոն համակարգԵրևանի պատմությունԻմ սիրելի տիրակալԳևորգ ՉաուշԻրավագիտությունՔաղաքագիտությունՇիզոֆրենիաՀայաստանի ձկների ցանկՍիսիանՅուրի ԳագարինԱրշակունիների թագավորություն8 նոր ժամադրություններՇեղանկյունՀենրիխ ՄխիթարյանԿենսոլորտԱրևածաղիկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստանի ՍահմանադրությունԹաիլանդՄոմիկՀեկտարՀայկական իժՀորոսկոպԱսիաՀին ԵգիպտոսՀարավային ԱմերիկաԵրեք հրացանակիրներՍրտի ռիթմի խանգարումներՏիգրան ՊետրոսյանՎարդանանք (պատմավեպ)Սևանա լիճՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀին աստվածներ (դրամա)ԿենդանակերպԿենդանիներԱշոտ Բ ԵրկաթՃապոնիաԳունային խորհրդանիշներՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՇաքարային դիաբետՄովսես ԽորենացիՀրազդան մարզադաշտԱլպիական մանուշակՕլիմպիական սպորտաձևերԽաչքարՍասնա ծռերՀայերենի կետադրությունԿիպրոսԵս և նաՖուտբոլՀաղպատի վանական համալիրԲարորակ ուռուցքներԵրվանդունիների թագավորությունՊարագաներԱռաքյալներԱրագածԴոնալդ ՖեյսոնՀաստ աղիքների բորբոքումՇառաչ և ցասումԻրավունքԳեղարդի վանքՀայրենական մեծ պատերազմՀայաստանի առաջին հանրապետությունԳայլերԵղիշե ՉարենցՄայր Հայաստան հուշահամալիրՁկներԵրիկամային անբավարարություն🡆 More