Ալեքսանդր Սոկուրով: ռուս խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ

Ալեքսանդր Նիկոլաևիչ Սոկուրով (ռուս.՝ Александр Николаевич Сокуров, հունիսի 14, 1951(1951-06-14), Իրկուտսկի շրջան, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր է։ Նրա ամենանշանակալի գեղարվեստական ֆիլմերից են «Ռուսական տապանը» (2002), նկարահանված մեկ չմոնտաժված կադրով և «Ֆաուստը» (2011), որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» բարձրագույն մրցանակին։

Ալեքսանդր Սոկուրով
Ալեքսանդր Սոկուրով: ռուս խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ
Ծննդյան թիվ՝հունիսի 14, 1951(1951-06-14) (72 տարեկան)
Ծննդավայր՝Իրկուտսկի շրջան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Ալեքսանդր Սոկուրով: ռուս խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ ԽՍՀՄ
Ալեքսանդր Սոկուրով: ռուս խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0812546
sokurov.spb.ru/isle_en/isle_mnp.html

Կենսագրություն

Սոկուրովը ծնվել է Սիբիրի Իրկուտսկի շրջանի Պոդորվիխայում, զինվորական սպայի ընտանիքում։ 1974 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի համալսարանի պատմության բաժինը, իսկ հաջորդ տարի ընդունվել է ՎԳԻԿ։ Այնտեղ նա ընկերացել է Տարկովսկու հետ և խորապես ազդվեց նրա «Հայելի» ֆիլմից։ Սոկուրովի վաղ շրջանի գեղարվեստական ֆիլմերի մեծ մասն արգելվել է խորհրդային իշխանությունների կողմից։ Իր վաղ շրջանում նա նկարահանել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Երկխոսությունները Սոլժենիցինի հետ» և Սանկտ Պետերբուրգում Գրիգորի Կոզինցևի բնակարանի մասին ռեպորտաժը։ Նրա «Ողբալի անհանգստություն» ֆիլմը 1987 թվականին առաջադրվել է Բեռլինի 37-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի։

«Մայր և որդին» (1997) նրա առաջին գեղարվեստական ֆիլմն էր, որը միջազգային ճանաչում ստացավ։ Այն ցուցադրվել է Մոսկվայի 20-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ արժանացել է արծաթե հատուկ Սբ. Գեորգի մրցանակին Սյուզան Սոնթագը 1990-ականների իր տասը սիրված ֆիլմերի շարքում ներառեց Սոկուրովի երկու ֆիլմերը՝ ասելով. «Այսօր չկա գործող մեկ այլ ռեժիսոր, ում ֆիլմերով ես այդքան հիանում եմ»։ 2006 թվականին Սոկուրովը ստացել է Մանհայմ-Հայդելբերգի միջազգային կինոփառատոնի կինոյի վարպետի մրցանակը։

Սոկուրովը կանոնավորապես մասնակցում է Կաննի կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել են նրա դեբյուտային չորս ֆիլմերը։

Քաղաքական դիրքորոշում

2016 թվականի դեկտեմբերին Մշակույթի և արվեստի խորհրդի նիստի ժամանակ Սոկուրովը դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ վերանայելու կինոռեժիսոր Օլեգ Սենցովի դատավճիռը (որը Պուտինը մերժել է)։

2022 թվականին Սոկուրովը քննադատել է Կրեմլին և դեմ արտահայտվել Ուկրաինայի պատերազմին։ Դրա համար 2022 թվականի հունիսին նրան զրկել են Ռուսաստանից հեռանալու իրավունքից։

2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հանդես է եկել բաց նամակով։ 2020 թվականի նոյեմբերին ռուսական մշակույթի այլ գործիչների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դրանց հետագա պահպանման համար։

Ծանոթագրություններ

Ալեքսանդր Սոկուրով: ռուս խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սոկուրով» հոդվածին։

Tags:

1951Իրկուտսկի շրջանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունիսի 14Ռուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոկորդաբորբՎանաձորԱղերՀանգՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՀիսուսԴարձվածքՍողուններՀայկական առածներ և ասացվածքներՀարադրությունՄիջին ականջի բորբոքումՏուբերկուլոզԱնորոշ դերբայԵվրասիաԴերանունՄարսողական համակարգՍտրեպտոկոկային ֆարինգիտԱրշիլ ԳորկիՀամբարձում (տոն)ՄակերեսՓիղԷրեբունի ամրոցՄաշկ (մարդ)Կենսաբանական դասակարգումԲադերՌոբերտ ԱբաջյանՄշակույթՅուպիտեր (մոլորակ)ՄարսողությունՏեսակարար ջերմունակությունՀայրենիք (հասկացություն)Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԼիտրՆիդերլանդներԴիկլոֆենակԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԿապույտ հազՍան Ստեֆանոյի պայմանագիրԱրշակունիներԱննա ՀակոբյանԿոտորակ (մաթեմատիկա)ՓոշոտումՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրեգակՎբեթԵրկիր ՆաիրիՀամախառն ներքին արդյունքՀայկական լեռնաշխարհԼևոն ԲԱրյունահոսությունԵղիշե ՉարենցՊարագաներՀայկական ճարտարապետությունԲնական թիվՈրոտանՓոքրիկ իշխանըՇնչառությունՀարավային ԿորեաԱրծվաշենԴերբայԼևոմեկոլԱղտոտումԿոնքի բորբոքային հիվանդությունԳրիգոր ԶոհրապՅոհան ԳուտենբերգԿիպրոսԱվարայրի ճակատամարտՔիմիական ռեակցիաներԵրվանդունիների թագավորությունԵռանկյան մակերեսԳենետիկ հիվանդություններՎինի ԹուխԻրավունքՓղերՈւսուցման մեթոդներՀայոց լեզվի պատմությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարեր🡆 More