Ժանր Սարսափ: ժանր

Սարսափ, ֆանտաստիկ գեղարվեստական գրականության ժանր, որը նախատեսված է ընթերցողներին վախեցնելու, զզվանք առաջացնելու, զարմացնելու համար, ստիպելով նրանց զգալ վախ ու սարսափ։ Գրականության պատմաբան Ջոն Էնթոնի Կուդդոնը սահմանել է սարսափ ֆիլմը որպես` «Փոփոխական ծավալով գեղարվեստական արձակի տեսակ, ինչը ապշեցնում, կամ անգամ վախեցնում է ընթերցողին, կամ գուցե ստիպում է զգալ ցնցում ու զզվանք»։ Դա ծայրահեղ սարսափելի միջավայր է ստեղծում։ Սարսափը հաճախ գերբնական է, սակայն կարող է լինել ոչ գերբնական։ Հաճախ սարսափ գեղարվեստական երկի կենտրոնական սպառնալիքը կարող է մեկնաբանվել որպես՝ հասարակության ամենամեծ վախերի մետաֆոր։

An Illustration of Poe's
Էդգար Ալլան Պոյի «Ագռավ» բանաստեղծության նկարազարդումը Գյուստավ Դորեի կողմից

Պատմություն

Սարսափը Հին Հունաստանում և Հռոմում

Ժանր Սարսափ: Պատմություն, Ծանոթագրություններ, Գրականություն 
Աթենոդորոս

Սարսափ ժանրն ունի հին ակունքներ, նրա արմատները ձգվում են մինչև ժողովրդական բանահյուսություն և կրոնական ավանդույթներ։ Այն կենտրոնանում է մահվան, այնկողմնային կյանքի, չարիքի, մարդու մեջ առկա դիվային սկզբի վրա։ Դրանք դրսևորվում են պատմություններում կախարդների, վամպիրների, մարդագայլերի ու ուրվականների տեսքով։ Եվրոպական սարսափ գեղարվեստական գրականությունը հիմնված է Հին Հույների ու Հին Հռոմեացիների գրականության վրա։ Տասնիններորդ դարի ճանաչված Ֆրանկենշթեյնի մասին վեպի վրա մեծ ազդեցություն է ունեցել Հիպոլիտուսի մասին պատմությունը, որտեղ Ասկլեպիուսը վերակենդանացնում է նրան մահից հետո։ Եվրիպիդեսը գրել է պիեսներ՝ հիմնված այդ պատմության վրա, «Հիպոլիտոս Կալիպտոմենոս և Հիպոլիտուս»։ Պլուտարքոսի «Ազնվական բրիտանացիների ու հռոմեացիների կյանքը»։ Սայմոնը նկարագրում է մարդասպան Դեյմոնի ոգին, ով նույնպես սպանվել էր Չադեոնեայի բաղնիքում։ Պլինյե Կրտսերը պատմում է Աթենոդորոս Կանանիտեսի մասին հեքիաթը, ով հարյուր տուն է գնել Աթենքում։ Աթենոդորոսը կասկածում էր, քանի որ տունը էժան էր։ Փիլիսոփայության վերաբերյալ գիրք գրելիս նրան այցելել էր շղթաներով կապված ուրվական։ Պատկերը անհետացավ բակում, հաջորդ օրը ոստիկանության դատական ներկայացուցիչները փորեցին բակը և գտան անանուն գերեզման։

Սարսափը 1000 թվականից հետո

Եկեղեցու կողմից սատանայական մեղադրանքի ամենավաղ արձանագրությունը գրանցվել է Տուլուսում 1022 թվականին ընդդեմ մի քանի հոգևորականների։ Գայլմարդու պատմությունները հայտնի էին միջնադարյան ֆրանսիական գրականության մեջ։ Մարի դե Ֆրանսի տասներկու պոեմներից մեկը՝ «Բիսկլավրեթ», մարդագայլի մասին պատմվածք է։ Իշխանուհի Յոլանդը հանձնարարում է գրել մարդագայլի մասին պատմվածք «Վիլյամ Պալերմո» վերնագրով։ Անանուն գրողները շարադրել են մարդագայլի մասին երկու պատմություն՝ «Բիկլառել» և «Մելիոն»։

Սարսափ ժանրի բազմաթիվ գործեր նախատիպ ունեն տասնհինգերորդ դարի դաժան անձնավորություններից ոմանց։ Դրակուլայի հետքերը կարող են տանել դեպի Վալացիայի Վլադ III Արքայազն, ում առասպելական պատերազմական ոճիրները հրատարակվել են գերմանական բրոշյուրներով։ Այդպիսի մի բրոշյուր 1499 թվականին հրատարակվեց Մարկուս Այրերի կողմից, որը առավել հայտնի է իր փայտե պատկերների համար։ Ժիլ Դե Րեյի առասպելական սերիալային սպանդը համարում են «Կապույտ մորուք»-ի ներշնչման աղբյուր։ Շատ հավանական է, որ վամպիրուհու մոտիվը գալիս է իրական կյանքից՝ ազնվական կին ու մարդասպան Էլիզաբեթ Բաթորինից, որն էլ նպաստել է տասնութերորդ դարում սարսափ գեղարվեստական գրականության ի հայտ գալուն, ինչպես օրինակ Լազլո Տուրոզցու «Ողբերգական պատմություն» գիրքը (1729

Գոթական սարսափը 18-րդ դարում

Ժանր Սարսափ: Պատմություն, Ծանոթագրություններ, Գրականություն 
Հորաս Ուոլփոլը գրել է առաջին գոթական վեպը՝ «Օտրանտո դղյակը» (1764)։

18-րդ դարում սկսվեց Ռոմանտիցիզմ ու Գոթական սարսափ ժանրերի աստիճանաբար զարգացումը։ Այն հղվում էր ուշ միջնադարի գրավոր ու նյութական ժառանգությանը՝ գտնելով իր ձևը Հորաս Ուոլփոլի ազդեցիկ ու հակասական «Օտրանտո դղյակը» վեպում 1764 թվականին։ Իրականում, առաջին տպագրությունը հրատարակվել է որպես իտալական միջնադարյան վեպ, որը բացահայտվել ու վերահրատարակվել է անհայտ թարգմանչի կողմից։ Երբ բացահայտվեց, որ ժամանակակից գործ է, շատերը այն համարեցին ժամանակավրեպ, ռեակցիոն կամ ուղղակի անճաշակ, բայց դա անմիջապես դարձավ հանրահայտ։ Օտրանտոն ոգեշնչման աղբյուր է եղել Ուիլիամ Բեքֆորդի «Վատեկ» (1786), «Սիցիլյան Ռոմանտիկա» (1790), «Ուդոլֆոյի առեղծվածները» (1794), Աննա Ռադկլիֆի «Իտալիացին» (1796), Մեթյու Լյուիսի «Վանականը» (1797) վեպերի համար։ Այս դարաշրջանի սարսափ գրականություն զգալի մասը գրվել է կանանց կողմից ու վաճառվել է հենց կանանց լսարանին, իսկ վեպերի տիպիկ սցենարը՝ հնարամիտ կին, որ փակված է մռայլ ամրոցում։

Սարսափը 19-րդ դարում

Ժանր Սարսափ: Պատմություն, Ծանոթագրություններ, Գրականություն 
Մերի Շելի
Ժանր Սարսափ: Պատմություն, Ծանոթագրություններ, Գրականություն 
Էդգար Ալլան Պո

Գոթական ավանդույթները ծաղկում ապրեցին մի ժանրում, որը ժամանակակից ընթերցողները այսօր անվանում են 19-րդ դարի սարսափ գրականություն։ Ազդեցիկ գործերն ու կերպարները, որ շարունակում են երևան գալ այսօրվա ֆիլմերի ու գեղարվեստական գրականության մեջ, սկիզբ են առել հետևյալ գործերից՝ Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» (1812), Մերի Շելլիի «Ֆրանկենշթեյն» (1818), Վաշինգտոն Իռվինգի «Քնկոտ խոռոչի լեգենդը» (1820), Ջեյն Լուդոնի «Մայրը»։ Կամ «Քսաներկուերորդ դարի հեքիաթը» (1827), Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831), Թոմաս Ֆեքեթ Ֆրեսթի «Վարնի վամպիրը» (1847), Նաթանիել Հոթթորնի «Կարմիր նամակը» (1850), Էդգար Ալլան Պոյի գործերը, Շերիդան Լե Ֆանուի գործերը, Ռոբերտ Լուի Սթիվենսոնի «Դոկտոր Ջեկիլլ ու Պարոն Հայդի տարօրինակ գործը» (1886), Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» (1890), Հ․Գ․ Ուելսի «Անտեսանելի մարդը» (1897), և Բրամ Սթոքերի «Դրակուլա» (1897)։ Այս գործերից յուրաքանչյուրը ստեղծել է սարսափի հավերժական պատկերներ, որ հետագայում դրանց վերակերպվորումները հայտնվում են գրքի էջերում, բեմին և էկրանին։

Սարսափը 20-րդ դարում

20-րդ դարասկզբին էժան պարբերականների տարածումը հանգեցրեց սարսափ գրականության բումի։ Օրինակ, Գաստոն Լեռուն թերթոն վեպի տեսքով հրատարակեց իր «Օպերայի ուրվականը» վեպը մինչև դրա ամբողջական հրատարակումը 1910 թվականին։ Գրողներից մեկը, որ մասնագիտացել էր սարսափ գեղարվեստական գրականության մեջ էժան պարբերականների համար, օրինակ՝ «Բոլոր պատմությունները ամսագիրը», Թոդ Րոբբինսն էր, ում գրականությունը հենված էր խելագարության ու դաժանության թեմաների վրա։ Ավելի ուշ, հատուկ սարսափ գրողների համար ի հայտ եկան մասնագիտացված հրատարակություններ, որոնցից նշանավոր են «Տարօրինակ պատմություններ»-ն ու «Անծանոթ աշխարհներ»֊ը։ 20-րդ դարի սարսափ ժանրի ազդեցիկ գրողները հայտնվեցին այդ ասպարեզում։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Ժանր Սարսափ: Պատմություն, Ծանոթագրություններ, Գրականություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսափ (ժանր)» հոդվածին։

Tags:

Ժանր Սարսափ ՊատմությունԺանր Սարսափ ԾանոթագրություններԺանր Սարսափ ԳրականությունԺանր Սարսափ Արտաքին հղումներԺանր ՍարսափԳեղարվեստական գրականությունՄետաֆոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հաշվապահական հաշվառումՍննդային շղթաՉակերտներՈւիլյամ ՇեքսպիրԿարմիր կիրակիԱրմեն Տիգրանյան (երգահան)ԹրաֆիքինգՀրեաներԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄիսաք ՄանուշյանԹոքերԵհովայի վկաներԿիպրոսԵրաժշտական գործիքներՄիություն և առաջադիմությունՍեղան (երկրաչափություն)Ֆրանսուա Անդրե ՖիլիդորԵփրատՈրովայնային ցավՄիզուղիների ինֆեկցիաներՀրամայական եղանակՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇիրակի մարզՊյութագորասի թեորեմՎանաձորՕքեյԱլբերտ ԱզարյանԱկրոստիքոսԼեոնիդ ԱզգալդյանՇոկԵրվանդունիների թագավորությունԾիրանԲանաստեղծական կայուն ձևերԱրա Գեղեցիկ և ՇամիրամՍուր բրոնխիտՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄարդու առնանդամՀերհերի ձորԳյումրիՀայկական ճարտարապետությունՀայաստանի գետերի ցանկԲագրատունիների թագավորությունԽուստուփԲայԷյֆելյան աշտարակԶվարթնոց միջազգային օդանավակայանՎիտամին AՀայկական մուֆլոնԳնարբուկԹվաբանական պրոգրեսիաՆախադասությունԿապանՀովհաննես ՉեքիջյանԿոմիտասԱմբողջ թիվԱզգային ժողովրդավարական բևեռՀայաստանԻնքնաթիռԳերմանիաԱրծվաշենԼիբանանԱրցախյան ազատամարտՀայ գրերի գյուտԹանաՆախադասության գլխավոր անդամներԱքբար ՄեծԹաթուլ ԿրպեյանՄայր Հայաստան հուշահամալիրՄոնղոլական կայսրությունՇուշիի ազատագրումՍոս ՍարգսյանՀարցական և հարաբերական դերանուններՍամուրայԲեհաեդդին ՇաքիրՀամո ՍահյանՕսկար Այզեկ🡆 More