Մոխրոտ չորեքշաբթի (լատին․՝ Dies Cinerum), Մեծ պահքի մեկնարկման օրն է ըստ լատինական արարողակարգի։ Տոնը նշում են կաթոլիկ եկեղեցիները, անգլիական եկեղեցիները և մի շարք լյութերական եկեղեցիներ։ Տևողությունը կազմում է 46 օրացուցային օր (շուրջ 1,5 ամիս)։ Ավարտվում է Զատիկով։ Կաթոլիկության կանոններով այդ օրը պահպանվում է խիստ պահքով։
Մոխրոտ չորեքշաբթի լատին․՝ Dies Cinerum | |
---|---|
Գլխին մոխրի ցանումը (Յուլիան Ֆալատ. «Մոխրոտ չորեքշաբթի» 1881 թիվ) | |
Տեսակ | Քրիստոնեական տոն |
Ամսաթիվ | Easter − 46 days? |
Շաբաթվա օր | չորեքշաբթի |
Տոնվում է | Կաթոլիկ երկրներ, Մեծ Բրիտանիայի եկեղեցիներ, Լյութերական եկեղեցիներ |
Ավանդույթներ | Օրհնված մոխիր են ցանում հավատացյալների գլուխներին |
Նախորդ | Shrove Tuesday? |
Կապված | Մեծ պահքի սկիզբ |
Այդ օրվա ավետարանական ընթերցումը Հովհաննես Մկրտչի քարոզից է ապաշխարության մասին.
Պատարագիչները այդ օրը զգեստավորվուն են մանուշակագույն հանդերձանքով։ Կաթոլիկական պատարագի ժամանակ այդ օրը կատարվում է հատուկ ծիսակարգ։ Հավատացյալների գլուխներին օրհնված մոխիր են շաղ տալիս։ Երբեմն ուղղակի քահանան մոխրով խաչ է պատկերում հավատացյալների ճակատներին։ Այս ծիսակարգը խորհրդանշում է այն, որ հավատացյալները պահքի ընթացքում ապաշխարհեն ու տրտմեն Քրիստոսի չարչարանքների համար։ Արարողակարգի ընթացքում քահանան յուրաքանչյուր հավատացյալին ասում է Մարկոսի ավետարանի այս հատվածը. «Ժամանակը հասել է և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին» (Մարկոս 1։15)։ Կամ էլ Ծննդոց գրքից կարդում է հետևյալ նախադասությունը. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3։19)։
Մոխիրը ստանում են նախորդ տարվա ծաղկազարդի ճյուղերի այրումից։
Մոխրոտ չորեքշաբթիին նախորդում է այսպես կոչված «յուղոտ երեքշաբթին»։ Այդ օրը վերջին օրն է դիմակահանդեսների և հաճույքների, քանի որ հաջորդ օրը սկսվում է Մեծ պասը։ Ի դեպ հայկական իրականության մեջ «յուղոտ երեքշաբթին» համապատասխանում է Բուն Բարեկանդանին։
Գլուխներն ու երեսները մոխրով պատելն ունի շատ հին պատմություն։ Հին Կտակարանի մեջ այդ արարողությունը նկարագրվում է որպես ապաշխարության և հնազանդության սիմվոլներ։
Մոխրոտ չորեքշաբթին մեծ պահքի մեկնարկն է համարվում։ Այն կիրառության մեջ է մտել IV դարում։ Սկզբանական ժամանակաշրջանում պասը տևում էր քառասուն օր, սակայն VIII դարում նրան ավելացավ ևս մի քանի օր։ Դրա հետևանքով էլ պահքը սկսվեց չորեքշաբթի օրը։ Պատմության մեջ կա նաև վարկած, որ ավելի վաղ են սկսել Մեծ պասը չորեքշաբթի օրերից սկսել։ Այս արարողակարգը շատ հաճախ կապում են Հռոմի պապ Գրիգոր Մեծի հետ։ Սակայն գլուխներին մոխիր շաղ տալը գործնականորեն կիրառության մեջ է մտել միայն X դարում։ Էլֆրիկ Էբինգդոնցին՝ Քենտրբերիի արքեպիսկոպոսը, 995-1005 թվականներին գրել է.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտ չորեքշաբթի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մոխրոտ չորեքշաբթի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.