Google Թարգմանիչ (Google Translate), Գուգլ ընկերության առցանց, մեքենայական թարգմանության ծառայություն։ Հնարավորություն է տալիս 64 լեզվով թարգմանել տեքստ, փաստաթուղթ (նիշք) և կայքէջ։ Թարգմանության որակը տարբերվում է ըստ լեզվի.
ավելի գործածական լեզուները ավելի լավ են թարգմանվում։ Ծրագիրը կատարելագործվում է երկու եղանակով. գնահատական (ֆիդբեք) է ստացվում ծառայությունից օգտվողից. ծրագիրը ինդեքսավորում և վերլուծում է համացանցում առկա թարգմանությունները (օրինակ երկու լեզվով նույն կայքը կամ նույն լրագրային հոդվածը)։
Գուգլ Թարգմանիչ | |
---|---|
translate.google.com, translate.google.us, translate.google.co.uk, translate.google.ca, translate.google.co.jp(ճապոներեն) և translate.google.co.kr(կոր.) | |
Տեսակ | կայք և neural machine translation? |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | Գուգլ |
Հեղինակ | Գուգլ |
Բացված | ապրիլի 28, 2008 |
Փակված | ապրիլ 2006 |
Google Translate Վիքիպահեստում |
Google Թարգմանիչը մեկնարկել է 2006 թ. ապրիլի 28-ին։ 2010-ից թարգմանում է նաև հայերենով։
Google թարգմանիչը կարող է թարգմանել վեբ-էջեր և որոնել այլ լեզուներով թարգմանված ինֆորմացիա։ Վեբ դիզայներների համար ընկերության աշխատակիցները մշակել են սցենար, որը թույլ է տալիս կազմակերպել կայքի թարգմանությունը բոլոր մատչելի լեզուներով։ Սակայն, ինչպես ավտոմատ թարգմանության այլ գործիքներ, այնպես էլ Google թարգմանիչը ունի սահմանափակումներ։ Այն հնարավորություն է տալիս օգտվողին, ամբողջովին պատկերացնել թարգմանվող նյութի բովանդակությունը, սակայն ճշգրիտ թարգմանություն տրամադրել չի կարող։ Վեբ ծրագրավորողները մշտապես աշխատում ենք թարգմանության որակի վրա, զարգանում են այլ լեզուներով թարգմանություններ։
Google թարգմանիչը հնարավորություն է տալիս թարգմանություններ կատարելէ 103 լեզուներով։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Գուգլ Թարգմանիչ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.