Ընկերություն Գուգլ: ընկերություն

Գուգլ (անգլ.՝ Google), ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն, որը մասնագիտացված է համացանցին առնչվող ծառայությունների և արտադրանքների բնագավառում, որոնց թվում են համացանցային գովազդի տեխնոլոգիաներ, որոնողական համակարգ, ամպային ծառայություններ, համակարգչային ծրագրերև սարքեր։ Շահույթի մեծ մասը ստանում է AdWords ծառայությունից (համացանցային գովազի ծառայություն, որը ցուցադրում է գովազդը որոնման արդյունքի ցանկին մոտ)։

Գուգլ
Изображение логотипа
Ընկերություն Գուգլ: ընկերություն
Տեսակբիզնես ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն, identity provider? և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվBarney Google?
Հիմնադրված էսեպտեմբերի 4, 1998
ՀիմնադիրՍերգեյ Բրին և Լարի Փեյջ
ՎայրGoogleplex, Մաունթին Վյու, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրԸնկերություն Գուգլ: ընկերություն ԱՄՆ
ՏնօրենՍունդար Պիչայ
Արդյունաբերությունինտերնետ ոլորտ, ծրագրային ապահովման ընկերություն, Internet marketing?, Տեղեկատվական տեխնոլոգիա, համացանց և ինտերնետ-որոնողական համակարգ
Աշխատողների թիվ139 995 մարդ (մարտի 31, 2021)
Մայր ընկերությունAlphabet
Դուստր ընկերություններAdMob?, DoubleClick?, On2 Technologies?, Picnik?, YouTube, Zagat?, Waze?, Blogger, SlickLogin?, Boston Dynamics, Bump?, Google DeepMind?, WIMM One?, VirusTotal?, X Development, Motorola Mobility, Google.org?, Google Store?, Keyhole, Inc?, Google China?, ITA Software?, ImageAmerica?, Kaltix Corp.?, FeedBurner?, Google Nest, Neotonic Software?, PeakStream?, Postini?, Google Affiliate Network?, dMarc Broadcasting?, Google Workspace?, Google Cloud Platform?, GV, Endoxon?, GoogleLLC?, BufferBox?, Google (Switzerland)?, Google (Ireland)?, Google Canada?, Google Voice?, Անվարորդ ավտոմեքենա Google, Google Nest, Google Ads?, Urchin Software Corporation?, Google Poland?, Fitbit, Google Open Source?, Planetary Ventures? և Google Japan G.K.?
ՍեփականատերXXVI Holdings?
Կարգախոսdon't be evil?
Կայքabout.google
Բորսա
NASDAQ: GOOG
ՊորտալPortal Google?
Ընկերություն Գուգլ: ընկերություն Google Վիքիպահեստում

Գուգլը հիմնադրվել է 1996 թվականին Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում սովորելու տարիներին։ Միասին տնօրինում են բաժնետոմսերի մոտավորապես 14 տոկոսը և արտոնյալ բաժնետոմսերի միջոցով կառավարում են 56 տոկոս բաժնետոմսերի քվեարկությունը։ Գուգլը որպես մասնավոր ընկերություն գրանցել են 1998 թվականի սեպտեմբերի 4-ին։ 2004 թվականի օգոստոսի 19-ին տեղ է ունեցել ունեցած Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO), և գուգլի գլխամասը (Googleplex կեղծանվամբ) տեղափոխվել է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաք։

Ընկերության սրընթաց աճը սկսվեց հիմնական որոնողական համակարիգից բացի (Google Search) այլ արտադրանքների շարք արտադրումից սկսած։ Այն առաջարկում է ծառայություններ նախատեսված՝ աշխատանքի և արտադրողականության (Google Docs, Sheets and Slides), էլեկտրոնային փոստի (Gmail), ժամանակացույցի և ժամանակի կառավարման (Google Calendar), ամպային ծառայության (Google Drive), սոցիալական կայքի (Google+), ակնթարթային տեսազանգերի և հաղորդագրությունների (Google Allo/Duo/Hangouts), թարգմանության (Google Translate), քարտեզային և քայլ առ քայլ նավիգացիայի (Google Maps), վիդեոտարածման (YouTube), նշումներ կատարելու (Google Keep), նկարներ կազմակերպման և խմբագրման (Google Photos/Snapseed) և ինտերնետ դիտարկչի (Google Chrome) համար։ 2010-2015 թվականներին Գուգլը համագործակցել է էլեկտրոնիկա արտադրող խոշոր ձեռնակությունների հետ՝ Nexus սարքերը արտադրելու ընթացքում։ 2016 թվականի հոկտեմբերին սկսել է արտադրել բազմաթիվ համակարգչային սարքեր (Google Pixel, Home, Wifi և Daydream View),։ 2012 թվականին օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ են տեղադրվել Կանզաս քաղաքում՝ Google Fiber լայնաշերտ ծառայության հեշտացման համար։ 2016 թվականին ընկերությունը նախաձեռնեց Google Station նախաձեռնությունը՝ «բարձորակ, ապահով և հեշտ հասանելի Wi-Fi տրամադրելու համար, ինչը արդեն հաջողությամբ սկսվել և հաջողակ էր դարձել Հնդկաստանում։

Գնահատվում է, որ Գուգլը ամբողջ աշխարհում օգտագործում է ավելի քան մեկ միլիոն տվյալների կենտրոններ (2007 թվականի տվյալներով)։ Այն օրական մշակում է ավելի քան մեկ միլիարդ որոնման հարցում և օգտատերերի կողմից գեներացված մոտավորապես 24 պետաբայտ տվյալ (2009 թվականի տվյալներով)։ 2013 թվականին դեկտեմբերին Alexa կայքի տվյալներով google.com կայքը աշխարհի ամենահաճախվող կայքն է։ Տարբեր լեզուներով Գուգլի այլ կայքեր նույնպես տեղ են գտել առաջին հարյուր կայքերի ցանկում, ինչպես նաև Գուգլին պատխանող YouTube–ը և Blogger–ը։

Չորս տարի շարունակ անընդմեջ համարվել է աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր ապրանքանիշը, 2016 թվականին արժեքը կազմել է $133 միլիարդ։ Սկզբնապես Գուգլի նպատակն էր «կառավարել աշխարհի տեղեկատվությունը և դարձնել այն ավելի հասանելի և օգտակար» իսկ ոչ պաշտոնական կարգախոսը՝ «Don't be evil»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

ԱնգլերենՀամացանցային գովազդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԶատկաբզեզներԿոկորդաբորբԿունիլինգուսԳունդՆատյուրմորտՎանՄկրտիչ ՍարգսյանԵռանկյան մակերեսԱնհանգիստ ոտքերի համախտանիշՇաղկապԱլկոհոլային հարբեցումԴաշտանային ցիկլՀայաստանի զինանշանՄակբայՀոգեբանությունՍիրիաՎերջածանցԽաչակրաց արշավանքներՍնկերՀայաստանի առաջին հանրապետությունԴիանա ԳրիգորյանՆոր ՋուղաՏրդատ ԱՍկյուռԱշտարակ (քաղաք)Տիգրան ՄեծՆահանջ տարիԱրշակունիների թագավորությունՍարկազմՄարդու անատոմիաՌուսերենՏիրԳենետիկաԲառակազմությունԼուծույթներԱմերիկայի Միացյալ ՆահանգներԿակտուսներՆյութափոխանակությունՏյառնընդառաջՄԻԱՎՍպիտակի երկրաշարժԱբու-Լալա Մահարի (պոեմ)ԴիլիջանԵվրոպական միությունԳարունՍմբատ ՇահազիզՀովսեփ Ա ՎայոցձորցիՆերդրում (բանկային)ԱսիաՏաղավար տոներՀայաստանի զինված ուժերԲաքվի ջարդեր (1990)ԱլերգիաԱրշիլ ԳորկիԱրմավիրի մարզՍահմանական եղանակԿաթոլիկ եկեղեցիՀայաստանի առաջին բաժանումՔութեշՆախածանցԲագարանՀայ հեթանոսությունԱշխարհագրական մեծ հայտնագործություններՄրջյուններՏիեզերքՎիետնամԹռչուններՇնչառական համակարգԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍահակ Ա ՊարթևԱրևելյան ԱսիաԴմիտրի ՄենդելեևԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀարավարևելյան ԱսիաԱզոտական թթուՉինգիզ խան🡆 More