Թռչկանի Ջրվեժ

Թռչկանի ջրվեժ, գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 մ երկարություն, ջրահավաք ավազանը 192 կմ² է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ.

հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի վարչական տարացքում։ Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Թռչկանի ջրվեժ
Թռչկանի Ջրվեժ
Տեսակջրվեժ
ԵրկիրԹռչկանի Ջրվեժ Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ և Շիրակի մարզ
HGЯO

Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։

2011 թ. հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։ «Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում՝ Չիչխան գետի Թռչկան վտակի վրա և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում։ Հաշվի առնելով այս եզակի բնական օբյեկտի կարևորությունը և գեղագիտական առանձնահատուկ արժեքը Հայաստանի Կառավարությունը իր 2008 թվականի oգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ «Թռչկան» ջրվեժը ներառել է Հայաստանի Հանրապետության Բնության հուշարձաների ցանկի մեջ, որպես ջրագրական հուշարձան։ Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1. կետի՝ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ Առանց հաշվի առնելու օրենքի այս դրույթը 2010թ. ապրիլի 7-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոբշին» ՍՊԸ-ին տրվել է 1050 Կվտ դրվածքային հզորությամբ «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցելու լիցենզիա, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանի նախագծին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն։

Գրականություն

  • «Հայկական Բնաշխարհ» հանրագիտարան
  • ‎"Թռչկան ջուր" ջրվեժը Չիչխան գետի վրա հիշատակվում է Հ.Գ. Գաբրիելյանի "Հայկական լեռնաշխարհ" գրքում (Երևան, 2000, Էջ 175)։

Արտաքին հղումներ

Tags:

Բազումի լեռնաշղթաԼոռու մարզՀայաստանՇիրակի լեռնաշղթաՇիրակի մարզՉիչխան (գետ)Փամբակ (գետ, Լոռու մարզ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վերաբերական (խոսքի մաս)Ավրորայի լուսաբացըՔրիստիան ԲեյլԱրարատի մարզՄակդիրԹլպատումԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԳևորգ ԷմինԽնձորՆեղոսԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՆշիկաբորբԲուդդայականությունԱղբյուր ՍերոբՀամիդյան ջարդերՀայկական առածներ և ասացվածքներՄեծ ՀայքԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՎահանագեղձՇրջակա միջավայրՈրովայնային ցավՎանա լիճՀոմանիշՀավասարասրուն եռանկյունԱդրբեջանՄուշեղ ԳալշոյանՁվարանի կիստաՅուպիտեր (մոլորակ)ՍամուրայՊարբերական հիվանդությունԹմկաբերդի առումըՀովհաննավանքՄակարիոս IIIԼեոնարդո դա ՎինչիՎաղարշապատiga2bԳրիգոր ԼուսավորիչՏաշիրԱրագածԿանդիդոզՎարդավառՖայլ (այլ կիրառումներ)ԿայծակՀանգման խնդիրՀայկական դրամԱրքիմեդի օրենքԱրամ ԽաչատրյանԱմբողջ թիվՀայաստանի զինված ուժերԱնրի ՎեռնոյՍրտամկանի ինֆարկտՎայոց ձորի մարզՀարցական նշանՕմար ՇարիֆՍեռական հարաբերությունԲանկԵփրատԵռանկյան բարձրությունՇեղանկյունԿարեն ԱսրյանՄխիթար ՍեբաստացիԴաշտանՈրոտանի կիրճԲնական թիվՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայոց ցեղասպանության ճանաչումԱրյան խումբՄարքեթինգՍև բերդՎահագնՀեշտոցային արտադրությունՄեքսիկաԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԼիբանանԽաղաղ օվկիանոսԵնթաստամոքսային գեղձի բորբոքում🡆 More