Ջրվեժ: բարձրությունից գահավիժող ջուր

Ջրվեժ, գետի այն հատվածը, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։ Ջրվեժի մեծությունը կախված է բարձրությունից և թափվող ջրի քանակից։ Ջրվեժներով հարուստ են հիմնականում լեռնային գետերը։

Ջրվեժ: Նիագարայի ջրվեժ, Անխել ջրվեժ, Վիկտորիա ջրվեժ
Նիագարայի ջրվեժ

Նիագարայի ջրվեժ

Ջրվեժ: Նիագարայի ջրվեժ, Անխել ջրվեժ, Վիկտորիա ջրվեժ 
Անխել ջրվեժ

Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։ Առաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ3, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից։ Այստեղից էլ առաջացել է Նիագարա (տեղացիների լեզվով, նշանակում է «Մեծ աղմուկ») անունը։

Անխել ջրվեժ

Ջրվեժ: Նիագարայի ջրվեժ, Անխել ջրվեժ, Վիկտորիա ջրվեժ 
Շաքիի ջրվեժ

Հարավային Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ, կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն)։

Վիկտորիա ջրվեժ

Աֆրիկայում՝ Զամբեզի գետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ։ Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։ Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թվականին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։ Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»։

Ջրվեժներն այնքան շատ են Նորվեգիայում, որ այն նաև ջրվեժների երկիր են անվանում։ Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է։

Հայաստանի ջրվեժները

Բազմաթիվ ջրվեժներ կան նաև Հայաստանում։

Ջրվեժի անունը Գետի անունը Բարձրությունը (մ) Մարզ
Գեղարոտի Գեղարոտ 6 Արագածոտն
Խոսրովի Գողտ 8 Կոտայք
Ամբերդի Ամբերդ 4 Արագածոտն
Աղստև Աղստև 3 Տավուշ
Թռչկան Չիչխան 23,5 Լոռի
Շաքի Շաքի 18 Սյունիք
Ծոփք Ջերմուկ 84 Վայոց ձոր
Որոտան Որոտան 6 Սյունիք
Լալվար Լալվար 8 Լոռի
Հերհեր Հերհեր 6 Վայոց ձոր
Մանթաշ Մանթաշ 5 Շիրակ
Ամասիա Ամասիա 6 Շիրակ

Հայաստանի ամենաբարձր ջրասահանք ջրվեժը Ջերմուկի ջրվեժն է։ Այն սկիզբ է առնում բազմաթիվ աղբյուրներից և մոտ 84 մ բարձրությունից թափվում Արփա գետը։ Որոտան գետի կիրճում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս, գտնվում է Շաքիի ջրվեժը (համանուն գետի վրա)։ Մոտ 18 մ բարձրությունից թափվող այս գեղատեսիլ ջրվեժի ջրի մեծ մասն օգտագործվում է Շաքիի ջրէկում։

Ջրվեժները և ժամանակը

Ջրվեժներն անփոփոխ ու հարատև չեն։ Թափվող ջրի և նրա հետ շարժվող խոշոր քարերի վիթխարի ուժն աստիճանաբար տաշում, հղկում է անգամ ամենակարծր ապարները։ Գիտնականները ենթադրում են, որ Նիագարա ջրվեժը 20 հազար տարի հետո կարող է անհետանալ, քանի որ գետը ողողահարում, մաշում է ջրվեժի սանդղավանդը, վիթխարի քարերը ջարդվում են ու քշվում ջրի հետ (վերջին փլուզումներից մեկը տեղի է ունեցել 1956 թ-ին)։ Ամեն տարի Նիագարա ջրվեժը մոտ մեկ մետրով նահանջում է, և հնարավոր է, որ թնդյունով թափվող ջրի փոխարեն ժամանակի ընթացքում մնա հանդարտ ու սահուն հոսող մի գետ։

Ջրվեժ: Նիագարայի ջրվեժ, Անխել ջրվեժ, Վիկտորիա ջրվեժ 
Իգուասու, Արգենտինա

Արտաքին հղումներ

Tags:

Ջրվեժ Նիագարայի ջրվեժՋրվեժ Անխել ջրվեժՋրվեժ Վիկտորիա ջրվեժՋրվեժ Հայաստանի ջրվեժներըՋրվեժ ները և ժամանակըՋրվեժ Արտաքին հղումներՋրվեժ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գուսան ԱշոտԱրագածոտնի մարզՀարցական նշանԿալցիումի օքսիդՂազարոս ԱղայանՄեծ Հայքի նահանգների ցանկԱրյան խումբԱվարայրի ճակատամարտԲանաստեղծական կայուն ձևերԼեյկոցիտԿարսԾիրանի փողըՎահանագեղձԱրշիլ ԳորկիՍևանա լիճԿապույտ հազՆավթԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՍումգայիթի ջարդերԱղտոտումՎբեթՀայաստանի Ազգային ժողովԱշխարհի բնակչությունՀայկական հարցՆիդերլանդներԲացատրական բառարանՍասունՀուլիոս ԿեսարՄարդու առնանդամՏերունական աղոթքՌուդոլֆ Էրիխ ՌասպեԱրևածաղիկՍննդային շղթաԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԾաղկած փշալարերՕձերԷրիթրոցիտներԹոմաս ԷդիսոնԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայաստանի բուհերի ցանկՀայերենի այբուբենԱծական անունՆատրիումի քլորիդԿաթվածՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԲիբլիական (պոեմ)ՈրոշիչՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄիրհավ (պատմվածք)Հին ՀունաստանԿարեն ԴեմիրճյանԶանգվածի պահպանման օրենքoginhՀայրենական մեծ պատերազմՄինչամուսնական սեքսԵղնջացանԵգիպտոսԸղձական եղանակՊարբերական աղյուսակԾխախոտԱրևմտյան ՀայաստանՀեպատիտ CԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀովհաննես ԱդամյանԳրիգոր ԼուսավորիչՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀարավային ԱմերիկաՉակերտներԴվինԹութքԵղջերուՄովսես ԳորգիսյանՎիտամինՀայաստանԿարմիր կիրակի🡆 More