Թուղթ Եբրայեցիներին

Նամակ եբրայեցիներին կամ Թուղթ առ Եբրայեցիս, Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող գիրք։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հեղինակը և թվականը

Նամակի հեղինակը ավանդապես համարվում է Պողոս առաքյալը։ Նամակի գրելու տեղը և տարեթիվը անհայտ է։ Ժամանակակից մի շարք մասնագետների կարծիքով այն գրվել է նախքան 70 թ. Երուսաղեմի տաճարի ավերումը (63-64 թթ.)։ Այլ ուսումնասիրողների կարծիքով նամակը թվագրվում է 80-100 թթ. միջև։ Սակայն ինչպես միջնադարում, այնպես էլ այսօր, հեղինակի հարցը կասկածի տակ է առնված։ Հնարավոր վարկածներից մեկի համաձայն՝ Պողոսի մտքերը շարադրել է նրա ուղեկիցներից մեկը՝ Բառնաբասը, Ղուկասը կամ մեկ այլ գործակից։

Նամակի հասցեատերը և բովանդակությունը

Դժվար է ասել, թե այս նամակն իրականում ում է ուղղված։ «Եբրայեցիս» անվանումը թղթին տրվել է 200 թվականին, սակայն իր բովանդակությունը թույլ է տալիս ենթադրելու, որ նամակը, որն ավելի աստվածաբանական ճառի է նման, կարող էին միայն հրեա-քրիստոնյաները կարդալ, այլև հեթանոսությունից դարձի եկածները։ Նամակն ուղղված է քրիստոնյաների մի խմբի, որը հետզհետե զորացող հալածանքների պատճառով գտնվում էր քրիստոնեական իր հավատից հեռանալու վտանգի տակ։ Նամակի հեղինակը քաջալերում է նրանց, որ հարատևեն իրենց հավատի մեջ՝ պաշտպանելով այն միտքը, որ Հիսուս Քրիստոսն է Աստծո ճշմարիտ և վերջնական հայտնությունը։ Այսպիսով՝ նա շեշտում է երեք ճշմարտություններ։

  1. Հիսուսը Աստծու հավիտենական Որդին է, որ իր կրած չարչարանքներով ցույց տվեց ճշմարիտ հնազանդություն իր Հոր հանդեպ։ Որպես Աստծու Որդի՝ Հիսուսը բարձր է ոչ միայն Հին Կտակարանի մարգարեներից, այլև հրեշտակներից, ինչպես նաև Մովսեսից։
  2. Հիսուսը, որ Աստծու կողմից հայտարարված է որպես հավիտենական քահանա, գերակա է Հին Կտակարանի քահանաներից։ Նրա անձի պատարագումով մեկընդմիշտ մատուցված կատարյալ զոհն այլևս ավելորդ է դարձնում Հին Կտակարանի բազմաթիվ զոհերը։
  3. Հիսուսի միջոցով հավատացյալը փրկվում է մեղքից ու մահից։ Հիսուսը՝ որպես ճշմարիտ Քահանայապետ, տալիս է ճշմարիտ փրկություն, որի ստվերն էին Հին Կտակարանի ծիսակատարություններն ու կենդանական զոհերը։

Իսրայելի պատմությունից բերելով հավատի մի շարք նախամարտիկների օրինակներ (11-րդ գլուխ), հեղինակն ընթերցողին կոչ է անում հավատարիմ մնալ Հիսուսի Ավետարանին։ 12-րդ գլխում նա ջերմորեն հորդորում է, որ մինչև վերջ այդպես հավատարիմ մնալ՝ իրենց աչքերը հառած Քրիստոսին, և դիմանալ ամեն տեսակ հալածանքների ու չարչարանքների։ Նամակը վերջանում է խրատական խոսքերով և ողջույններով։

Նամակի կառուցվածքը

  • Նախաբան. Քրիստոսը՝ Աստծու հայտնության լրումը (1.1-3)
  • Քրիստոսի գերակայությունը հրեշտակներից (1.4-2.18)
  • Քրիստոսի գերակայությունը Մովսեսից և Հեսուից (3.1-4.13)
  • Քրիստոսի քահանայության գերակայությունը (4.14-7.28)
  • Քրիստոսի Ուխտի գերակայությունը (8.1-9.28)
  • Քրիստոսի զոհագործության գերակայությունը (10.1-39)
  • Հավատի նախապատվությունը (11.1-12.29)
  • Վերջին թելադրանքներ և վերջաբան (13.1-25)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Թուղթ Եբրայեցիներին Հեղինակը և թվականըԹուղթ Եբրայեցիներին Նամակի հասցեատերը և բովանդակությունըԹուղթ Եբրայեցիներին Նամակի կառուցվածքըԹուղթ Եբրայեցիներին ԾանոթագրություններԹուղթ Եբրայեցիներին Արտաքին հղումներԹուղթ ԵբրայեցիներինԱստվածաշունչՆոր Կտակարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բիզնես պլանավորումԱնորոշ դերբայՄիջուկային զենքՊաղեստինԽնկո ԱպերԹիթեռներՄարդու անատոմիաԱտոմԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Գուրգեն ՄելքոնյանՀիվանդությունՀայաստանի առաջին հանրապետությունՀաղպատի վանական համալիրԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱլեքսանդրիայի կամուրջԵնթակաՎագինիզմՀեշտոցԲույսերՄատյան ողբերգությանՀայկական կինոԽմելու ջուրԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնSourԿուսաթաղանթՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մարդու պապիլոմավիրուսՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍտենտավորումԳերմանիաՌուբեն Գրիգորյան (գործարար)Զինվորական կոչումներԿույր աղիքԵրուսաղեմԱմբողջ թիվՀայկական մուֆլոնՀակոբ ՊարոնյանՇագանակագեղձԱրարատՍուր բրոնխիտԱնուղղակի խնդիրՄերկուրի (մոլորակ)ՓիլիսոփայությունՀունաստանՖեմինիզմԱրենիի քարանձավՓափուկ ուժՎանաձորԵրազԳաստրիտՀրայր ԴժոխքԴժոխք (Աստվածային կատակերգություն)Սանահինի վանական համալիրՄեծապատիվ մուրացկաններԹոքաբորբՋոնաթան ՍվիֆթՍևրի պայմանագիրԵռանկյան մակերեսԿրծքավանդակի ցավՏերունական աղոթքՔաղցկեղԷկզեմաԳլխուղեղի ուռուցքՆեյմարՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրտարգանդային հղիությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԼուսինՆԱՏՕԶուգահեռագիծԱստիգմատիզմՈւսուցման մեթոդներՄատենադարանԱբեղախոտԱվագ շաբաթԻնքնաթիռՊարզ նախադասությունՌոմեո և Ջուլիետ🡆 More