Հուդայի ընդհանրական թուղթը (Հուդայի թուղթ, Հուդայի ընդհանրական նամակ, Հուդայի կաթողիկե թուղթ) Նոր Կտակարանի 27 գրքերից է, մաս է կազմում Ընդհանրական նամակների։
Ավանդաբար այս նամակի հեղինակ համարվում է Հիսուսի եղբայր Հուդան (եբր. գովելի, հռչակավոր)։ Հուդա անունով անձանց Նոր Կտակարանում հանդիպում ենք.
Հաշվի առնելով նամակի սկզբնամասում եղած վկայությունը՝ «Հուդան՝ ծառան Հիսուսի Քրիստոսի և եղբայրը Հակոբոսի», նամակի հեղինակ կարող ենք համարել հենց այս վերջին Հուդային։ Որոշ գիտնականներ կարծում են, որ նամակը գրված կարող է լինել մի հրեա-քրիստոնյայի կողմից, ով իր գրությանը հեղինակություն տալու համար վերագրել է այն Հուդային։
Նամակի գրության հստակ թվականը դժվար է գտնել։ Հնարավոր է, որ այն գրվել է I դարի ութսունական թվականներին։ Որոշ ուսումնասիրողներ հասցնում են մինչև 120 թվական։ Հետազոտողների մեծամասնությունը, հաշվի առնելով նամակի բովանդակությունը, որտեղ շոշափվում է առաջի դարի վերջին ավելի շատ շրջանառվող փրկության գաղափարը, նամակը թվագրում են 80-100 թթ.։ Նամակում առկա են նաև պարականոն գրվածքներից կատարված մեջբերումներ։ 90 թվականից Հինկտակարանյան պարականուն գրությունները մերժվել են։ Այստեղից մեկնելով, որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ նամակը չէր կարող 90 թվականից հետո գրվել։ Սակայն հնարավոր է նաև, որ Հուդան այդ պատմություններին ծանոթ է եղել իր համայնքում պահպանված և վստահելի համարվող բանավոր ավանդությունից։ Այն, որ նամակը գրված է ուշ շրջանում, վկայում են նաև Հուդայի 17-18 համարները, որտեղ առաքյալները ներկայացված են իբրև անցյալի դեմքեր. «Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը։ Նրանք ձեզ ասում էին, թէ...»
Նամակում կոչ է արվում պայքարել հավատի համար, քանի որ համայնք են սողոսկել ամբարիշտ մարդիկ, որ Աստծո շնորհը վեր են ածել անառակության և ուրացել են Քրիստոսին։ Հեղինակը հիշեցնում է հրեաների կյանքում պատահած դեպքերը և ցույց է տալիս Աստծուց հեռանալու պատճառով հրեաներին հասած պատուհասները։ Հիշեցնում է նաև, որ վերջին ժամանակներն են և հորդորում է աղոթել Սուրբ Հոգով՝ սպասելով հավիտենական կյանքին և Հիսուսի գալստյանը։
«Սիրելինե՛ր, ամեն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին» (Յուդա 3)։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հուդայի ընդհանրական թուղթ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.