Նամակ եբրայեցիներին կամ Թուղթ առ Եբրայեցիս, Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող գիրք։
Նամակի հեղինակը ավանդապես համարվում է Պողոս առաքյալը։ Նամակի գրելու տեղը և տարեթիվը անհայտ է։ Ժամանակակից մի շարք մասնագետների կարծիքով այն գրվել է նախքան 70 թ. Երուսաղեմի տաճարի ավերումը (63-64 թթ.)։ Այլ ուսումնասիրողների կարծիքով նամակը թվագրվում է 80-100 թթ. միջև։ Սակայն ինչպես միջնադարում, այնպես էլ այսօր, հեղինակի հարցը կասկածի տակ է առնված։ Հնարավոր վարկածներից մեկի համաձայն՝ Պողոսի մտքերը շարադրել է նրա ուղեկիցներից մեկը՝ Բառնաբասը, Ղուկասը կամ մեկ այլ գործակից։
Դժվար է ասել, թե այս նամակն իրականում ում է ուղղված։ «Եբրայեցիս» անվանումը թղթին տրվել է 200 թվականին, սակայն իր բովանդակությունը թույլ է տալիս ենթադրելու, որ նամակը, որն ավելի աստվածաբանական ճառի է նման, կարող էին միայն հրեա-քրիստոնյաները կարդալ, այլև հեթանոսությունից դարձի եկածները։ Նամակն ուղղված է քրիստոնյաների մի խմբի, որը հետզհետե զորացող հալածանքների պատճառով գտնվում էր քրիստոնեական իր հավատից հեռանալու վտանգի տակ։ Նամակի հեղինակը քաջալերում է նրանց, որ հարատևեն իրենց հավատի մեջ՝ պաշտպանելով այն միտքը, որ Հիսուս Քրիստոսն է Աստծո ճշմարիտ և վերջնական հայտնությունը։ Այսպիսով՝ նա շեշտում է երեք ճշմարտություններ։
Իսրայելի պատմությունից բերելով հավատի մի շարք նախամարտիկների օրինակներ (11-րդ գլուխ), հեղինակն ընթերցողին կոչ է անում հավատարիմ մնալ Հիսուսի Ավետարանին։ 12-րդ գլխում նա ջերմորեն հորդորում է, որ մինչև վերջ այդպես հավատարիմ մնալ՝ իրենց աչքերը հառած Քրիստոսին, և դիմանալ ամեն տեսակ հալածանքների ու չարչարանքների։ Նամակը վերջանում է խրատական խոսքերով և ողջույններով։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Թուղթ Եբրայեցիներին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.