Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին

Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին (Ա Թուղթ առ Տիմոթեոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հասցեատերը

18-րդ դարում Սուրբ Գրքի ուսումնասիրողները Պողոս առաքյալի երեք նամակներին տվեցին «Հովվական» անվանումը, քանի որ այս նամակները ուղղված են եկեղեցու հովիվների։ Դրանցից երկուսը Պողոսը հղել է Եփեսոսի եպիսկոպոս իր աշակերտ Տիմոթեոսին։ Տիմոթեոսը Փոքր Ասիայից մի երիտասարդ քրիստոնյա էր, հրեա մոր և հույն հոր զավակ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին առաջին անգամ հանդիպեց Լյուստրայում՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում։ Այնուհետև Տիմոթեոսը Պողոսի սերտ օգնականը, գործակիցը և գրեթե մնայուն ընկերակիցը դարձավ նրա առաքելական ճանապարհորդությունների ժամանակ։ Տիմոթեոսի անունը բազմիցս հիշատակվել է «Առաքյալների գործերը» գրքում և Պողոսի նամակներում։ Բազմաթիվ առիթներով Պողոսը նրան էր վստահում նորահաստատ քրիստոնեական համայնքներում ծագած նուրբ ու դժվարին խնդիրների լուծումը։

Գրության վայրը և ժամանակը

Տիմոթեոսին ուղղված առաջին նամակը հեղինակը գրել է 63-64 թվականների միջև, Մակեդոնիայում։

Նամակի բովանդակությունը

Տիմոթեոսին ուղղված Պողոսի առաջին նամակն ունի երեք մտահոգություն։

  1. Այն ազդարարություն է եկեղեցում սկսված սխալ մի ուսուցման դեմ։ Հրեական և հեթանոսական գաղափարների խառնուրդ այդ ուսուցումը հիմնված էր այն հավատալիքի վրա, թե նյութեղեն այս աշխարհը չար է, և որ մարդ կարող է փրկության հասնել միայն հատուկ և գաղտնի գիտությամբ ու կենցաղով, ինչպես նաև հեռու մնալով մի շարք կերակուրներից և ամուսնությունից։
  2. Նամակում ցուցումներ են տրվում եկեղեցու կարգ ու կանոնի և պաշտամունքի մասին, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի նկարագիր և վարք պետք է ունենան եկեղեցու առաջնորդները, երեցներն ու սարկավագները։
  3. Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին, թե նա ինչպես պետք է Քրիստոսի բարի և օրինակելի ծառա լինի, և հիշեցնում է նրա ունենալիք պատասխանատվությունները հավատացյալների զանազան խմբավորումների հանդեպ։

Նամակի կառուցվածքը

  • Նախաբան (1.1-2)
  • Եկեղեցուն և նրա պաշտոնյաներին վերաբերող ցուցումներ(1.3-3.16)
  • Տիմոթեոսի առաքելությանը վերաբերող ցուցումներ (4.1-6.21)

Աղբյուրներ

Tags:

Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին ՀասցեատերըՊողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին Գրության վայրը և ժամանակըՊողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին Նամակի բովանդակությունըՊողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին Նամակի կառուցվածքըՊողոս Առաքյալի Առաջին Նամակը Տիմոթեոսին ԱղբյուրներՊողոս Առաքյալի Առաջին Նամակը ՏիմոթեոսինՆոր ԿտակարանՊողոս առաքյալ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴեղանյութերԶատկի ավանդույթներՀասարակ հերպեսՄեծ ՀայքԳևորգ ՉաուշՀենրիխ ՄխիթարյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄարդու ատամՋավախքՄեքսիկաՌիտա ՀեյուորթՄակերեսԷստրոգեններԽաչքարԱրտիստը (Շիրվանզադե)Լիոնել ՄեսսիՋոդի ՖոսթերԱզոտՌուսաստանՀրազդան (քաղաք)ՀՀ ներքին գործերի նախարարությունԾիրանՎատիկանՍթրեսՄարո ՄարգարյանԼյարդՈրդանման ելունի բորբոքումԱրամ ԱսատրյանԵրազահանՖաշիզմՀակոբ ՊարոնյանՔինգսման։ Գաղտնի ծառայությունԼուսին«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԲագրատունիներՏերունական աղոթքԻսրայել ՕրիԱֆրիկաՔարերի սիմֆոնիաՖարինգիտՀայկական դիցաբանությունՈրոշիչՍիմվոլիզմՄինետՀամակարգային կարմիր գայլախտԿոկորդաբորբԿոմիտասՈւղեղի ցնցումՌուսերենԱլբերտ ԱյնշտայնԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՄեր հայրենիքԳյումրիՄուտացիաՀովհաննես ԹումանյանՀայերենի այբուբենՄարդու խորիոնային գոնադոտրոպինՍեքսիզմՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՍյունիքի մարզԱրգանդի միոմաՎարդան ՄամիկոնյանՀայաստանի կենդանական աշխարհՏիգրան ՄեծՍակուրաՍանահինի վանական համալիրՃապոնիաԱրյան շրջանառությունՆԱՏՕԿաթոլիկ եկեղեցիԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՎերք Հայաստանի (վեպ)ԸնկուզենիՍևրի պայմանագիրԿասկադ համալիրՕրալ սեքս🡆 More