Հայտնություն Հովհաննեսի

Հայտնություն Հովհաննեսի կամ Սուրբ Հովհաննես առաքյալի և աստվածաբան ավետարանչի հայտնությունը (գրաբար՝ Յայտնութիւն Յովհաննու կամ Սուրբ Յովհաննէս առաքեալի եւ աստուածաբան աւետարանչի յայտնութիւնը, հուն․՝ ἀποκάλυψις – Ապոկալիպսիս), Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գրքերից վերջինը։ Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի այս գրվածքը մարգարեական է՝ կազմված տեսիլքներից ու հայտնություններից։ Գիրքը լի է վախճանաբանական այլաբանություններով և խորհրդանշաններով։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն
Հայտնություն Հովհաննեսի
Յոթը հրեշտակներ շեփորներով (Հայտնության դրվագներից մեկի պատկեր միջնադարյան ձեռագրից)

Գրքի հեղինակը

Գիրքը գրել է Հովհաննես առաքյալը, որը միաժամանակ իր անունը կրող Ավետարանի հեղինակն է։ Հովհաննեսն այս գիրքը գրել է Պատմոս կղզում, ուր աքսորվել էր Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեության դեմ սկսված հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար։ Նրա գիրքն ուղղված է Փոքր Ասիայի արևմտյան ափերին գտնվող յոթ եկեղեցիներին։

Գրության ժամանակը

Մասնագետների մի խումբ Հայտնության գիրքը թվագրում է 68-69 թթ, մեկ այլ խումբ՝ 81-96 թթ.։

Բովանդակությունը

Գիրքը Հայտնությունների մի շարք է, որ Քրիստոսը կատարում է, որպեսզի «իր ծառաներին ցույց տա, թե շուտով ի՛նչ է պատահելու» (1.1)։ Հովհաննեսը նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Հիսուս Քրիստոսը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիներին։ Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի (Հիսուս Քրիստորսի) հավիտենական հաղթանակով։ Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով. «Ես գալիս եմ շուտով։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»։ (22.20)։ Ժամանակաշրջանը, երբ գրվել է Հայտնությունը քրիստոնյաների հալածանքների ծանր մի ժամանակ էր։ Պատճառն այն էր, որ նրանք միակ Տեր և Աստված էին ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Արդ, հեղինակի գլխավոր մտահոգությունն է եղել ընթերցողներին հույս և քաջալերանք ներշնչել և հորդորել, որ հավատարիմ մնան հալածանքների և չարչարանքների ընթացքում։ Ուստի գիրքը բնավ նպատակ չունի վերահաս մի վախճանի սարսափով համակելու հավատացյալներին։ Ընդհակառակը, հեղինակի նպատակն է նրանց վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան կապակցությամբ, որ ազատագրության և փրկության ցանկալի պահն է լինելու։ Գրքի մեծագույն բաժինը կազմում են մի շարք հայտնություններ և տեսիլքներ՝ ներկայացված խորհրդանշական լեզվով, որ հասկանալի էր այդ օրերի քրիստոնյաներին, բայց ուրիշների համար մնում էր խորհրդավոր։ Ինչպես համանվագում կրկնվող մայր եղանակը, գրվածքի գլխավոր բնաբանը կրկնվում է զանազան ձևերով և զանազան տեսիլքների մեջ։ Թեպետ մեկնաբանությունների մեջ կան մանրամասնությունների տարբերություններ, սակայն գլխավոր բնաբանը հստակ է. Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված վերջնականապես և ամբողջական կերպով պարտության է մատնելու իր թշնամիներին, ներառյալ Սատանային, և իր հավատարիմ ժողովրդին վարձատրելու է նոր երկնքի և նոր երկրի օրհնություններով, երբ հաղթանակն ամբողջական լինի։

Հայտնության կառուցվածքը

  • Նախաբան (1.1-8)
  • Առաջին տեսիլքը և յոթ եկեղեցիներին ուղղված նամակներ (1.9-3.22)
  • Յոթ կնիքներով կնքված գիրքը (4.1-8.1)
  • Յոթ փողերը (8.2-11.19)
  • Վիշապը և երկու գազանները (12.1-13.18)
  • Այլ տեսիլքներ (14.1-15.8)
  • Աստծու բարկության յոթ սկավառակները (16.1-21)
  • Բաբելոնի ավերումը և գազանի, սուտ մարգարեի և Սատանայի պարտությունը (17.1-20.10)
  • Վերջին դատաստան (20.11-15)
  • Նոր երկինք, նոր երկիր և նոր Երուսաղեմ (21.1-22.5)
  • Եզրակացություն (22.6-21)

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 205 Հայտնություն Հովհաննեսի 

Tags:

Հայտնություն Հովհաննեսի Գրքի հեղինակըՀայտնություն Հովհաննեսի Գրության ժամանակըՀայտնություն Հովհաննեսի ԲովանդակությունըՀայտնություն Հովհաննեսի Հայտնության կառուցվածքըՀայտնություն Հովհաննեսի ԱղբյուրներՀայտնություն Հովհաննեսի Արտաքին հղումներՀայտնություն ՀովհաննեսիԱստվածաշունչԳրաբարՀովհաննես առաքյալՀունարենՆոր Կտակարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դավիթ ՄուրադյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՍիամանթոԴիզայնԷրեբունի ամրոցԲնության պահպանությունՎանԻնդոնեզիաԷլեկտրական հոսանքԼենկթեմուրՀարավային ԿորեաԱուտիզմՀիսուսի ծնունդԽնձորԵրկաթԻսրայելԱզգային ժողովրդավարական բևեռԱրցախյան ազատամարտՎեներա (մոլորակ)ԽՍՀՄ փլուզումԷնվեր փաշաԿոչականԷկզեմաԲարդ համադասական նախադասությունՄայրցամաքԱնգլերենՄովսես ԽորենացիoginhՀայկական դիցաբանությունԱլմա-Աթայի հռչակագիրՍպիտակավոր վանքՊարագաներԼյարդի հիվանդություններՀամեմատությունՀայկական մշակույթՆիկոլ ՓաշինյանԺառանգական հիվանդություններԿապանՍան Ստեֆանոյի պայմանագիրԱրագածոտնի մարզՄիջատներԱֆրիկաԿիստաՕձերԱղվան ՎարդանյանԱծխածինՎերք Հայաստանի (վեպ)ԱսիաԿրծքավանդակի ցավԿենդանիներՀայաստանի կուսակցությունների ցանկՍողոմոն ԹեհլիրյանՀայաստանի լեռներԱլեքսանդր ՇիրվանզադեԱրտիստը (Շիրվանզադե)ՍպիրտՏողադարձԼյարդԳրիգոր ՆարեկացիՀղիություն (մարդ)Անկլավ և էքսկլավՀապավումԹիթեռներՀատկացուցիչԼուսինԿենդանակերպՇեղանկյունԹթուներԱշոտ Ա ՄեծՎարդանանք (պատմավեպ)Տեսակարար ջերմունակությունԹռչուններՀայերենի այբուբենՏավուշի մարզՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄիքայել ՆալբանդյանԹաջ Մահալ🡆 More