Շագանակագեղձ

Շագանակագեղձ (Prostata, gl․ prostatica), տղամարդու սեռական գեղձ, գեղձամկանային կենտ օրգան։ Նման է շագանակի, երկարությունը 3-4 սմ, լայնությունը՝ 3-5 սմ, հաստությունը՝ 1,7-2,5 սմ։ Գտնվում է կոնքի խոռոչում, միզասեռական ստոծանու վրա, միզապարկից ցած և առաջ, շրջագրկում է միզապարկի վզիկը և միզուկի սկզբնական (շագանակային) հատվածը։

Շագանակագեղձ
Շագանակագեղձ

Շագանակագեղձի կառուցվածքը

Շագանակագեղձը կազմված է երեք բլթից, 30-40 առանձին գեղձիկներից, որոնց միջև գտնվում է օրգանի հենքը կազմող՝ հիմնականում հարթ մկանահյուսվածքը։ Արտաքինից պատված է սպիտակուցային պատյանով։ Գեղձերի ծորանները բացվում են միզուկի շագանակային հատվածի մեջ։ Շագանակագեղձը անոթավորվում է միզապարկային ստորին և ուղիղաղիքային միջին զարկերակների ճյուղերով։

Շագանակագեղձի ֆունկցիաները

Շագանակագեղձը արտադրում է կաթնագույն թանձր արտազատուկ, որը կազմում է սերմնահեղուկի բաղադրության մեծ մասը և պահպանում սպերմատոզոիդների կենսունակությունը։ Շագանակագեղձի մկանային մասը ծառայում է որպես միզուկի ներքին սեղման, հատկապես կանխում է մեզի հոսքը սերմնացայտման պահին։

Շագանակագեղձի ախտահարումներ

Առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են՝ պրոստատիտը (շագանակագեղձի բորբոքում) և գեղձուռուցքը (ադենոմա)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 410 Շագանակագեղձ 
Շագանակագեղձ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագանակագեղձ» հոդվածին։

Tags:

ԵրկարությունՄիզապարկՄիզուկՍտոծանիՕրգան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի Հանրապետության բնակչությունԳեղարքունիքի մարզԿապանԱդանայի կոտորածՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿիլիկիայի հայկական թագավորությունՈւթոտանիներԵղանակՉինաստանԱլեքսանդր ՇիրվանզադեԱրտաշես Ա ԲարեպաշտԹաջ ՄահալՆախադասության գլխավոր անդամներՄուշեղ ԳալշոյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՋահերով երթԾնեբեկԿունիլինգուսՄեքսիկաՇոկոլադԹռչնագիրԱշխարհի երկրներն ըստ տարածքիԽոյ (կենդանակերպի նշան)Սողոմոնի երգերըՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)Երկաթ պակասորդային սակավարյունությունԵրկրաշարժԳլաուկոմաՍիլվա ԿապուտիկյանՍյունիքի մարզԿոտայքի մարզՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Ռեջեփ Թայիփ ԷրդողանԿարմիր կիրակիԾծմբական թթուՊարագաներՎարդանանց պատերազմԱնհանգիստ ոտքերի համախտանիշՍումգայիթի ջարդերԵգիպտոսՈւկրաինաՌիշար ԲերիԵվրոպական միությունՍասունցի ԴավիթԱրտաշատՀարավաֆրիկյան ՀանրապետությունՎահագն ԴավթյանՀրեաներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՊարբերական աղյուսակՄեծ Հայքի նահանգների ցանկՄեջքի ցավԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԹոքերՀեպատիտ BԱնգլերենՌուսաստանՅոհաննես ԼեփսիուսԺենգյալով հացՀավերժության հայկական նշանՍտեփան Զորյան (գրող)ԱրգենտինաՎիտամին D-ի անբավարարությունԱրագիլներՋեմալ փաշաԱղիների բորբոքային հիվանդությունՍասնա ծռերՊարադի փողոց 588ԱմերիկաՀայոց ցեղասպանության ժխտում🡆 More