Սպանախ: բույսերի տեսակ

Սպանախ (լատին․՝ Spinacia oleracea), ծմել, շոմին, թելուկազգիների ընտանիքի երկտուն, միամյա կամ երկամյա բույսերի ցեղ։ Տարածված տերևաբանջարային սննդամթերք]։ Հայտնի է 3 տեսակ։

Սպանախ
Սպանախ
Սպանախ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Թելուկայիններ (Chenopodioideae)
Տրիբա Anserineae
Ցեղ Spinacia
Տեսակ Սպանախ (S. oleracea)
Միջազգային անվանում
Spinacia oleracea

Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Սպանախ քառառէջ (Տ. tetrandra)
  • Սպանախ սովորական (Տ. oleracea), որը տարածված է մշակության մեջ։ Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը։

Կենսաբանական նկարագիր

Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ 
Գերմանիայի բուսաբանական նկարազարդումը (1885)

Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։

Տարածում

Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Հարավային Կովկասում, միջինասիական հանրապետություններում։

Քիմիական կազմ

Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։

Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։

Նշանակություն և կիրառում

Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։

Ամենաշատ սպանախ արտադրող երկրները 2011 թվականին
(մլն տոննա)
Դասակարգում Երկիր Արտադրություն
(Տոննա)
1 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Չինաստան 18,782,961
2 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  ԱՄՆ 409,360
3 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Ճապոնիա 263,500
4 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Թուրքիա 221,632
5 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Ինդոնեզիա 160,513
6 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Ֆրանսիա 110,473
7 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Իրան 105,351
8 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Հարավային Կորեա 104,532
9 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Պակիստան 103,446
10 Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ  Բելգիա 99,750
Համաշխարհային արտադրություն 20,793,353
Source: UN Food & Agriculture Organization

Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։ Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար։

Տաքսոնոմիա

  • Spinacia oleracea subsp. spinosa Arcang. 1882
  • Spinacia oleracea subsp. inermis Arcang. 1882
  • Spinacia spinosa Moench 1794
  • Spinacia oleracea subsp. spinosa (Moench) Čelak.
  • Spinacia oleracea subsp. inermis (Moench) Čelak. 1871
  • Spinacia inermis Moench 1794
  • Spinacia glabra Mill.
  • Spinacia oleracea subsp. glabra (Mill.) Cout.
  • Chenopodium oleraceum (L.) E.H.L.Krause

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ 
Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանախ» հոդվածին։
Սպանախ: Կենսաբանական նկարագիր, Տարածում, Քիմիական կազմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանախ» հոդվածին։

Tags:

Սպանախ Կենսաբանական նկարագիրՍպանախ ՏարածումՍպանախ Քիմիական կազմՍպանախ Նշանակություն և կիրառումՍպանախ ՏաքսոնոմիաՍպանախ ԾանոթագրություններՍպանախ ԳրականությունՍպանախ Արտաքին հղումներՍպանախԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍակուրյաՍրտային անբավարարությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿուսությունՄայր Հայաստան հուշահամալիրՀեշտոցային արտադրությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԿիպրոսԵղանակի քերականական կարգՀարրի Փոթեր (վիպաշար)Անհանգիստ ոտքերի համախտանիշԱծական անունԷթիլ սպիրտԵվրոպայի դրոշներՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ՆոյՀայաստանի զինված ուժերԷներգիաԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՎարդանանք (պատմավեպ)ԸնձառյուծԱշխարհի բնակչությունԼյարդի հիվանդություններԱրմավիրի մարզՍոս ՍարգսյանԳրիգոր ԶոհրապԸնտանիքԿոկորդաբորբԵղիշե ՉարենցՀայերեն հայհոյախոսությունԿոմս Մոնտե-ՔրիստոՍևանի իշխանԵրիկամաքարային հիվանդությունՕվկիանոսՄխիթար ԳոշՀունական դիցաբանությունԵգիպտոսԹութքԽորանարդԽոր ՎիրապՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱրշավիր ՇիրակյանԹերենս ՋեյԿանանց միջազգային օրՖեմինիզմԳենդերային ինքնությունՍյունիքի մարզԱլերգիաԺողովրդավարությունԺամԼիոնել ՄեսսիՄարտի 28Սևանա լիճՀարակատար դերբայԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՄողեսներԴիլիջանԿենդանակերպԱվշային համակարգԵհովայի վկաներԾաղիկԵրաժշտությունՏասնաբանյաԴոն Կիխոտ (վեպ)ՏիեզերագնացությունՏեղեկատվական տեխնոլոգիաներԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄետրոնիդազոլՎերք Հայաստանի (վեպ)Տաղավար տոներՀատկացուցիչՎարդանանց պատերազմԱրաքսԵրվանդ ԱզատյանՍտամոքս🡆 More