Բայի եղանակի քերականական կարգով արտահայտվում է խոսողի, խոսակցի կամ մի երրորդ անձի վերաբերմունքը գործողության կատարման եղանակի (ձևի) նկատմամբ, ինչպես նաև գործողության ու իրականության փոխհարաբերության նկատմամբ։
Բայի եղանակի կարգի տրամաբանական հիմքն այն է, որ նույն գործողությունը կարող է ներկայացվել որպես իրական, ցանկալի, ենթադրելի, պայմանական, անհրաժեշտական և այլն. նույն գործողության տարբեր երանգավորումները գնահատվում են խոսողի տեսանկյունից։
Ժամանակակից հայերենում բայն ունի հինգ եղանակ.
Եղանակներից յուրաքանչյուրի արտահայտած իմաստը որոշակի հասկանալի է հատկապես համատեքստից դուրս կամ այն նախադասություններում, որոնցում չկան տվյալ եղանակի իմաստին հակադրվող բառային-խոսքային միջավայր, քերականական-հնչերանգային այլաբնույթ իրակություններ։
Ասորերենում բայական եղանակներից մեկն անվանվում է ածանցական եղանակ, որն ըստ Աճառյանի՝ «նույնն է, ինչ սաստկական եղանակը, այն տարբերությամբ, որ իրենից հետո պահանջում է առարկայական եղանակի գործածություն»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 499)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղանակի քերականական կարգ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Եղանակի քերականական կարգ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.