Սահարա Անապատ

Սահարան (արաբերեն՝ الصحراء الكبرى, աս-սահրա ալ-կուբրա, «Մեծն անապատը», (صحراء (օգնություն • ինֆո))) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ անապատն է, Անտարկտիկայից հետո։ Նա գտնվում է հյուսիսային Աֆրիկայում, Կարմիր ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան։ Արևմուտքից արևելք Սահարան տարածվում է մոտ 5500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 2000 կմ։ Սահարայի տարածքը 8,5 միլիոն կմ² է։ Սահարան համարյա Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Չինաստանի չափ է և Ավստրալիայից ավելի լայն է։

Սահարա անապատ
Սահարա Անապատ
Տեսականապատ
ՄայրցամաքԱֆրիկա
ԵրկիրՍահարա Անապատ Ալժիր, Սահարա Անապատ Չադ, Սահարա Անապատ Եգիպտոս, Սահարա Անապատ Մարոկկո, Սահարա Անապատ Թունիս, Սահարա Անապատ Մավրիտանիա, Սահարա Անապատ Նիգեր, Սահարա Անապատ Մալի և Սահարա Անապատ Սուդան
ՎարչատարածքԱլժիր, Չադ, Եգիպտոս, Մարոկկո, Լիբիա, Մալի, Սուդան, Թունիս և Մավրիտանիա
Երկարություն4800 կմ
Լայնություն1800 կմ
Ամենաբարձր կետԷմի Կուսսի
Ամենացածր կետԿատարա
Մակերես9 200 000 կմ²
Սահարա Անապատ
Սահարա

Սահարան ամբողջապես ընդգրկված է աֆրիկյան պլատֆորմի մեջ։ Նրա կառուցվածքում տիրապետում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք մակերեսից ծածկված են հորիզոնական տեղակայված նստվածքային շերտով։ Տեղ-տեղ հնագույն ծալքավոր հիմքը մերկացվել և դուրս է եկել մակերևույթ՝ առաջացնելով բարձր սարահարթեր ու լեռներ։

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկելով մոտավորապես 9,100,000 կմ²։ Դրանում կարելի է 70 անգամ տեղավորել Անգլիան կամ ամբողջ ԱՄՆ-ը՝ առանց Տեխաս նահանգի։

Սահարայի մակերեսի 25 տոկոսից ավելին պատված է ավազի սավաններով ու ավազաբլուրներով և դրաաներով։ Առավել մեծ տարածք են զբաղեցնում լեռնային ավազաթմբերը, որոնք կարող են հասնել մինչև 333 մետր բարձրության։ Հակառակ ընդունված պատկերացումների՝ ավազաբլուրները կազմում են անապատի մոտ քառորդ մասը միայն։ Այն մեծ մասամբ կազմված է քարքարոտ բարձրավանդակներից, չոր դաշտավայրերից և աղուտ ցածրավայրերից։ Առաջին հայացքից թվում է, թե շատ մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության համար պայմանները բավարար չեն՝ հատկապես ջերմաստիճանի տատանումները հաշվի առնելու դեպքում (գիշերային ջերմաստիճանը ըստ Ֆարենհայթի՝ 21°(-6 °C), ցերեկները որոշ տեղերում հասնում է ըստ Ֆարենհայթի՝ 136°(58 °C)։ Այնուամենայնիվ, մոտավորապես երկուսուկես միլիոն մարդ (ինչպես նաև մեծ թվով շնագայլեր, ճագարամկներ, եղջյուրավոր իժեր և այծքաղներ) այն հաճույքով համարում են իրենց տունը։

Սահարայի կլիմայական պայմաններ

Սահարան աչքի է ընկնում արևադարձային օդի ծայրահեղ չորությամբ։ Սահարան աշխարհի ամենաշոգ վայրերից մեկն է։ Հուլիսին այստեղ տիրապետող է դառնում +30° իզոթերմը։ Այդ նույն ժամանակաշրջանում արևմուտքում անապատի զգալի մասը գտնվում է 35° իզորթերմի տակ։ Սահարան առանձնանում է նաև անձրևազուրկ եղանակով։ Տեղումները բացառիկ քիչ են, կենտրոնական մասում՝ մոտ 3 միլիոն քկմ տարածության վրա տարեկան թափվում են 25 մմ ոչ ավելի անձրևներ։

Սահարայի հյուսիսում տեղումները թափվում են գերազանցապես ձմռանը, իսկ հարավում՝ ամռանը։

Ձմռանը Սահարայում ստեղծվում է անտիցիկլոնային եղանակ. ցերեկը պահպանվում է 20-25° ջերմություն, սակայն գիշերը, ուժեղ ճառագայթման հետևանքով, օդի ջերմաստիճանն իջնում է մինչև 0°։

Ամռանը Սահարայում ստեղծվում են մթնոլորտային դեպրեսիաներ, որոնք մրրկային ուժեղ քամիների առաջացման պատճառ են դառնում։

Տեղումների սակավության հետևանքով Սահարայում է դիտվում աշխարհի ամենամեծ գոլորշիացումը։ Դրան նպաստում են նաև պասսատները, որոնք փչում են հյուսիսից և հյուսիս-արևելքից, բերում են չոր և տաք օդ։

Սահարայի հողերը և բուսականությունը

Սահարան ծածկված է ցածրորակ հողերով։ Այն ունի հումուսից աղքատ, ավազային և խճաքարային անապատ է։

Չնայած հողերի անբերրիությանը, այստեղ հաշվվում են բուսականության մոտ 500 տեսակներ՝ բուսազուրկ տարածություններ հանդիպում են քարքարոտ տեղերում։ Իսկ որոշ բուսատեսակներ կարողանում են հարմարվել կլիմայական պայմաններին։ Սահարային բնորոշ են միամյա և հալոֆիտ բույսերը։ Հատկապես անձրևներից հետո հանդես են գալիս էֆեմերները։

Բուսականությունն համեմատաբար հարուստ է փոքր վագիների և օազիսների շրջանում։ Այստեղ աճում են գլխավորապես չորադիմացկուն ծառեր և թփուտներ։ Օազիսներում առավելապես տարածված են արմավենիներ, միմոզան և այլն։

Կենդանական աշխարհը

Կենդանական աշխարհը մտնում է Հոլպրկտիկականի Եթովպական կենդանաաշխարհագրական մարզի մեջ և հաշվվում է մոտ 4000 տեսակ (40%֊ը՝ աֆրիկական էնդեմիկներ)։ Տիպիկ սահարական տեսակները 10—12% են։ Կենդանիներից բնորոշ են վիթը, մուֆլոնը, անտիլոպը։ Շատ են կրծողները։ Կա այծքաղ, վայրի ոչխար, աղվես, վագրակատու, շնագայլ, բորենի, ավազամուկ, ճագարամուկ, նապաստակ և այլն։ Ամենուրեք տարածված են սողունները։ Ահագգարի մնացորդային ջրավազաններում կան ոչ մեծ կոկորդիլոսներ։ Սահարայի կենդանիների մեծ մասը վարում է գիշերային ապրելակերպ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139 Սահարա Անապատ 
Սահարա Անապատ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահարա անապատ» հոդվածին։

Tags:

Սահարա Անապատ Սահարայի կլիմայական պայմաններՍահարա Անապատ Սահարայի հողերը և բուսականությունըՍահարա Անապատ Կենդանական աշխարհըՍահարա Անապատ ԾանոթագրություններՍահարա Անապատ Արտաքին հղումներՍահարա ԱնապատAr-Sahara.oggԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնապատ (աշխարհագրություն)ԱնտարկտիկաԱվստրալիաԱտլանտյան օվկիանոսԱրաբերենԱֆրիկաԿարմիր ծովՊատկեր:Ar-Sahara.oggՎիքիպեդիա:ՄեդիաֆայլերՕվկիանոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալպիական մանուշակ (պատմվածք)ՊյութագորասԿարեն ԱսրյանՄարդու ատամԱծականի համեմատության աստիճաններՊարբերական աղյուսակԻոսիֆ ՍտալինՄակարավանքՖեռնան ՄագելանԻնքնաթիռՎանա ծովուն արշալույսըԱրամ ԽաչատրյանՀայաստանի առաջին հանրապետությունԲացահայտիչԿարմիր կիրակիՄինչամուսնական սեքսԹաթուլ ԿրպեյանԱծանցյալԴաշտանային ցիկլԳևորգ ՉաուշՎրաստանՍամվել (վեպ)ԷկզեմաԱլմա-Աթայի հռչակագիրԹոքաբորբՄիավորված ազգերի կազմակերպությունԴերբայական դարձվածԾիրանՃապոնիաՀաշվապահական հաշվառումՀայաստանի ազգային հերոսՇնչառությունՎազգեն ՍարգսյանՆԱՏՕԱրյունՓորլուծությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՏրանսպորտՐաֆֆիՀարավաֆրիկյան ՀանրապետությունՈրոտանի կիրճՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱրտույտների ագարակըԱքբար ՄեծԻրավունքՄեղրԹմրամիջոցԾխախոտԱրտարգանդային հղիությունՕլիմպիական խաղերԱղերՀանգման խնդիրԱնլռելի զանգակատունԷրեբունի ամրոցԱպրիլի 25ԳայլերՈրովայնային ցավԵռաբլուր պանթեոնԿանոնավոր եռանկյունԵրաժշտական գործիքներՔրիստոնեությունՀոգեբանությունՄիզուղիների ինֆեկցիաներՎանաձորԵրևանԹթվածինՀայաստանի թռչունների ցանկԲացառական հոլովՆեղոսԱրտադրյալՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀովհաննավանքՏաշիրԽաչքարԵս և նաՍաշուր ՔալաշյանԿառավարում (տնտեսագիտություն)Քարային շինանյութեր🡆 More