Մավրիտանիա: երկիր Աֆրիկայում

Մավրիտանիան (الجمهورية الإسلامية الموريتانية) ամբողջական անվանումը՝ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն (արաբերեն՝ الجمهورية الإسلامية الموريتانية‎‎), պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում։ Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Ռելիեֆում տիրապետում են ընդարձակ հարթավայրերն ու սարավանդները։ Երկրի տարածքի 2/3-ն զբաղեցնում է Սահարա անապատը։ Երկրի Տարածքը՝ 1.030.700 կմ² է։ Բնակչությունը 2012 թվականին կազմել է 3.359.185 մարդ։

الجمهورية الإسلامية الموريتانية
Մավրիտանիա դրոշ
Դրոշ
Մավրիտանիա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
شرف إخاء عدل
Ազգային օրհներգ՝ "Մավրիտանիայի ազգային հիմն"
Մավրիտանիա դիրքը
Մավրիտանիա դիրքը
ՄայրաքաղաքՆուակշոտ
18°09′N, 15°58′W
Պետական լեզուներ Արաբերեն
Շրջանային լեզուներ ֆրանսերեն
Կառավարում Իսլամական հանրապետություն
 -  Նախագահ Մուհամեդ Աբդել Ազիզ
 -  Ջրային (%) 0.03
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 3,359,000  (135-րդ)
 -  1988 մարդահամարը 1,864,236 
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $7.093 միլիոն 
 -  Մեկ շնչի հաշվով $2,178 
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $4.200 միլիոն 
 -  Մեկ շնչի հաշվով $1,290 
Ջինի (2000) 39 (միջին
ՄՆԶԻ (2011) Մավրիտանիա: Ընդհանուր տվյալներ, Պատմություն, Տնտեսություն 0.453 (ցածր) (159th)
Արժույթ Մավրիտանյան ուգիյա (MRO)
Ժամային գոտի (ՀԿԺ+0)
 -  Ամռանը (DST) չունի (ՀԿԺ+0)
Ազգային դոմեն .mr
Հեռախոսային կոդ +222

Ընդհանուր տվյալներ

Մշտական հոսք ունեցող գետեր չկան։ Բացառություն է միայն սահմանամերձ Սենեգալ գետը։ Բուսածածկույթը նոսր է, գերակշռում են չորասեր թփուտները, ատլանտյան ափամերձ գոտում՝ սավաննաները։ Ընդերքում կան երկաթի, պղնձի, վոլֆրամի պաշարներ։

Պատմություն

XI դարի կեսերին Մավրիտանիայի տարածքում ստեղծվել է Ալմորավյանների հզոր պետությունը, որն ընդգրկել է նաև Մարոկկոյի և Արևմտյան Ալժիրի տարածքները։ XV դարում մուտք են գործել եվրոպացիները՝ պարտուգալացիներ, իսպանացիներ, այնուհետև՝ հոլանդացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ։ 1920 թվականին երկիրը պաշտոնապես հայտարարվել է ֆրանսիական գաղութ՝ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմում։ Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում արաբներ ու բերբերներ են։ Խոշոր քաղաքներ են Նուակշոտը, Նուադիբուն, Կաեդին։ Բնակչության մեծ մասն զբաղվում է քոչվոր անասնապահությամբ։ Բուծում են խոշոր եղջերավոր կենդանիներ, ուղտ, ոչխար, այծ։ Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են կորեկը, սորգոն, եգիպտացորենը, բատատը, գետնանուշը, օազիսներում՝ փյունիկյան արմավենին։ Կան ձկան վերամշակման, շաքարի, ցեմենտի արտադրության, ալրաղաց ձեռնարկություններ։

Վարչական բաժանում

Մավրիտանիան բաժանված է 12 մարզերի և Նուակշոտ մայրաքաղաքային ինքնավար շրջանի։ Շրջաններն էլ իրենց հերթին բաժանվում են 44 մարզերի.

Շրջան Վարչական կենտրոն Տարածք,
կմ²
Բնակչություն,
(2000), մարդ.
Խտություն,
մարդ./կմ²
1 Ադրար Ատար 215 300 60 847 0,28
2 Ասսաբա Կիֆֆա 36 600 249 596 6,82
3 Բրակնա Ալեգ 32 800 240 167 7,32
4 Դախլեթ-Նուադիբու Նուադիբու 22 300 75 976 3,41
5 Գորգոլ Կաէդի 13 600 248 980 18,31
6 Կուդիմագա Սելիբաբի 10 300 186 697 18,13
7 Խոդ-էշ-Շարկի Նեմա 182 700 275 288 1,51
8 Խոդ-էլ-Գարբի Այուն-էլ-Ատրուս 53 400 219 167 4,10
9 Ինշիրի Ակժուժտ 46 800 11 322 0,24
10 Նուակշոտ Նուակշոտ 1 000 611 883 611,88
11 Տագանտ Տիջիկժա 95 200 61 984 0,65
12 Տիրիս-Զեմմուր Զուէրատ 252 900 53 586 0,21
13 Տրարզա Ռոսո 67 800Նուակշոտ 252 664 3,73
Ընդհանուր 1 030 700 2 548 157 2,47

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Tags:

Մավրիտանիա Ընդհանուր տվյալներՄավրիտանիա ՊատմությունՄավրիտանիա ՏնտեսությունՄավրիտանիա Վարչական բաժանումՄավրիտանիա ԱղբյուրներՄավրիտանիա ԾանոթագրություններՄավրիտանիաԱրաբերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոնֆլիկտԱրգանդի միոմաՎիքիպեդիաՀայաստանի անտառներԿիպրոսԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱշխարհի երկրներն ըստ տարածքիԶատկի ձուԱՄՆ-ի նախագահների ցանկԹութակներ (ընտանիք)Սև ծովՀամո ՍահյանՍրտամկանի ինֆարկտՕգնյեն ՉանչարևիչՊարարտ բջիջԿանաչ դաշտը (պատմվածք)Թոքաբորբ2020Մայիսյան հերոսամարտերՊետրոս ԴուրյանԱրյուն կղանքումՀռոմԱրարատի մարզԹարախակույտՆապաստակներԱլգորիթմԵրաժշտական գործիքներՍերգեյ ՓարաջանովԴիլիջանSourԼևոն ԲԹութքԱրցախյան ազատամարտՀայերենի այբուբենԹլպատումՎիժում (հղիության կրելախախտ)ԲորբոքումԲուլինգՄարդու պապիլոմավիրուսԼեզվի փիլիսոփայությունՀայկական ազգային հագուստ (տարազ)Վանի թագավորությունSpotifyԺիլբերտի համախտանիշՄուսուլմանՏիպ 1 շաքարային դիաբետԱնիԵրկրորդ համաշխարհային պատերազմԿենդանակերպԱլցհայմերի հիվանդությունՀայ ֆիդայիներՆար-ԴոսՄեծ Հայքի նահանգների ցանկՀիմնական գույներՍիրտ-անոթային հիվանդությունՄարտի 26Լևոն ԺամագործյանՍրտային անբավարարությունԼՂՀՉակերտներԴերենիկ ԴեմիրճյանՄիքելանջելոՔութեշԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱրյունՎանԴաունի համախտանիշԻլհամ ԱլիևՀոգնակի թիվԼուիզա ՆերսիսյանՀենրիխ ՄխիթարյանԲասկետբոլԿոմիտասՀայկական դրամՖրանսիաԼուկաս ՍելարայանԹիթեռներ🡆 More