Ժոզե Սարամագո

Ժոզե դը Սոզա Սարամագո (կամ՝ Սարամագու, պորտ.՝ José de Sousa Saramago, նոյեմբերի 16, 1922(1922-11-16), Ազինյագա, Golegã - հունիսի 18, 2010(2010-06-18), Լանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), պորտուգալացի գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։ 1998 թ.

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Համարվում է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ամենահեղինակավոր գրողներից մեկը։

Ժոզե Սարամագո
պորտ.՝ José Saramago
Ժոզե Սարամագո
Ծննդյան անունպորտ.՝ José de Sousa Saramago
Ծնվել էնոյեմբերի 16, 1922(1922-11-16)[…]
ԾննդավայրԱզինյագա, Golegã
Վախճանվել էհունիսի 18, 2010(2010-06-18)[…] (87 տարեկան)
Վախճանի վայրԼանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Մասնագիտությունլրագրող, դրամատուրգ, թարգմանիչ, վիպասան, բանաստեղծ, ժամանակագիր, ակնարկագիր, օրագրի հեղինակ, գրական քննադատ, գրող, սցենարիստ, դրամատուրգ և հեղափոխական
Լեզուպորտուգալերեն
ՔաղաքացիությունԺոզե Սարամագո Պորտուգալիա
Ժանրերվեպ և magic realist fiction?
Գրական ուղղություններmagic realism?
Ուշագրավ աշխատանքներԱվետարան ըստ Հիսուսի, Կուրությունը, Լուսավորում, Կայեն, Մահվան խանգարումներ և The Elephant's Journey?
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա Սանտյագոյի շքանշանի կոմանդոր
Գրականության Նոբելյան մրցանակ

Կամոենսի պարգև

Ամերիկյան մրցանակ գրականության բնագավառում

Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctorate of the University of Coimbra?

honorary doctorate of the University of Castille-La Mancha?

Բորդո Մոնտեն համալսարանի պատվավոր դոկտոր

Գրանադայի համալսարանի պատվավոր դոկտոր

Լաս Պալմաս-դե-Գրան-Կանարիա համալսարանի պատվավոր դոկտոր

Բրազիլիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Սևիլիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Թուրինի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctorate of the Polytechnic University of Valencia?

Սանտյա դե Չիլիի համալսարանի պատվավոր դոկտոր

և

Սալամանկայի համալսարանի պատվավոր դոկտոր

ԱմուսինԻլդա Ռեյս, Isabel da Nóbrega? և Պիլար դիլ Ռիո
ԶավակներViolante Saramago Matos?
Изображение автографа
Կայքjosesaramago.org
Ժոզե Սարամագո José Saramago Վիքիպահեստում

Կենսագրություն

Ժոզե դը Սոզան ծնվել է 1922 թ. նոյեմբերի 16-ին Պորտուգալիայի Ռիբատեժու նահանգի Ազինյագա գյուղում։ Նրա ծնողներն աղքատ գյուղացիներ էին։ 1924 թ. ծնողների հետ տեղափոխվում է Լիսաբոն։ Ընտանիքի չունեվորության պատճառով անգամ չի կարողանում ամբողջացնել միջնակարգ կրթությունը։ Սամարագոն սկսել է աշխատել վաղ տարիքից՝ փոխելով մի շարք աշխատանքներ։ Ջանասիրաբար զբաղվել է ինքնակրթությամբ՝ ուսումնասիրել օտար լեզուներ, ընթերցել համաշխարհային գրականության և փիլիսոփայության կոթողային գործերը։ 22 տարեկան հասակում Սամարագոն ամուսնանում է պորտուգալացի նկարչուհի Իլդե Ռեյշի հետ։ 1969 թ. նա անդամակցում է Պորտուգալական կոմունիստական կուսակցությանը, որն այդ ժամանակ գործում էր ընդհատակում։ Մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 - 1975 թթ. աշխատել է «Diário de Lisboa» թերթում, իսկ 1975 թ. դառնում է «Diário de Notícias» թերթի փոխխմբագիր։ 1976 թ. Սարամագոյի թղթակցի կարիերան ընդհատվում է. նրան ազատում են վերոնշյալ թերթի փոխխմբագրի պաշտոնից։ Դրանից հետո նա որոշում է ամբողջովին նվիրվել գրականությանը։ 1970-ականների վերջերին Սարամագոն բաժանվում է կնոջից և 1980 թ. ամուսնանում է երկրորդ անգամ՝ իսպանացի թղթակցուհի Պիլար դել Ռիոյի հետ։

Ստեղծագործություն

Սարամագոն իր առաջին գիրքը՝ «Մեղքի հողը» (Terra do Pecado) վերնագրով լույս է ընծայել դեռևս 1947 թ. դրանից հետո մինչև 1966 թ. ոչինչ չի հրատարակել։ 1977 թ. նա հրատարակում է «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» (Manual de Pintura e Caligrafia) վեպը, որը Սամարագո գրողի առաջին լուրջ գործն էր։ Սամարագոյի ստեղծագործություններն ընդունված է դասել Մոգական ռեալիզմի շարքին, սակայն նրա ստեղծագործություններում ի տարբերություն տվյալ ուղղության մյուս գրողների, գլխավոր տեղ է հատկացվում սոցիալական խնդիրների լուսաբանմանը։ Գրողի ստեղծագործությունների բովանդակային դաշտն շատ լայն է. նա անդրադառնում է առօրյա հարցերից մինչև կրոնական խնդիրներ։

Մատենագիտություն

Վեպեր

  • 1947 — «Մեղքի հողը» / Terra do Pecado
  • 1977 — «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» / Manual de Pintura e Caligrafia
  • 1980 — «Հողից հարություն առածները» / Levantado do Chão
  • 1982 — «Հիշողություններ վանքի մասին» / Memorial do Convento
  • 1984 — «Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» / O Ano da Morte de Ricardo Reis
  • 1986 — «Քարե մարմին» / A Jangada de Pedra
  • 1989 — «Լիսաբոնի պաշարման պատմությունը» / História do Cerco de Lisboa
  • 1995 — «Կուրությունը» / Ensaio sobre a Cegueira
  • 1997 — «Բոլոր անունները» / Todos os Nomes
  • 1997 — «Ավետարան ըստ Հիսուսի» / O Evangelho Segundo Jesus Cristo
  • 2000 — «Քարանձավը» / A Caverna
  • 2002 — «Երկվորյակը» / O Homem Duplicado
  • 2004 — «Լուսավորում» / Ensaio Sobre a Lucidez
  • 2005 — «Մահվան խանգարումներ» / As Intermitências da Morte
  • 2008 — «Խոսքի ճանփորդությունը» / A Viagem do Elefante
  • 2009 — «Կայեն» / Caim

Պոեմներ

  • 1966 — «Հնարավոր բանաստեղծություններ» / Os Poemas Possíveis
  • 1970 — «Հնարավոր բանաստեղծություններ» / Provavelmente Alegria
  • 1975 — «Տարի 1993» / O Ano de 1993

Ժամանակագրություններ

  • 1971 — «Այս աշխարհը և ուրիշը» / Deste Mundo e do Outro
  • 1973 — «Ճանապարհորդի ուղեբեռը» / A Bagagem do Viajante
  • 1974 — «Կարծիք, որ „Diário de Notícias” եղել է» / As Opiniões que o DL Teve
  • 1977 — «Ծանոթագրություն» (англ.) / Os Apontamentos

Հեքիաթներ

  • 1978 — «Քվազիօբյեկտ» / Objecto Quase
  • 1979 — «Հինգ զգայարանի պոետիկան - ականջ» / Poética dos Cinco Sentidos - O Ouvido
  • 1997 — «Վիպակ անհայտ կղզու մասին» / O Conto da Ilha Desconhecida

Ճանապարհորդական նոթեր

  • 1981 — «Ճանապարհորդություն Պորտուգալիայում» / a Portugal

Օրագրեր և հիշողություններ

  • 1994 — «Լինսարոտ ամսագիր» / Cadernos de Lanzarote (I-V)
  • 2006 — «Մանր հիշողություններ» / As Pequenas Memórias

Մանկական գրքեր

  • 2001 — «Աշխարհի ամենամեծ ծաղիկը» / A Maior Flor do Mundo

Ֆիլմագրություն

  • 2008 - «Կուրությունը» (ռեժ. Ֆերնանդու Մեյրելլիշ, գլխ. դերակատար՝ Ջուլիանա Մուր), ըստ «Կուրությունը» վեպի

Պարգևներ և մրցանակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ժոզե Սարամագո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Սարամագո» հոդվածին։

Tags:

Ժոզե Սարամագո ԿենսագրությունԺոզե Սարամագո ՍտեղծագործությունԺոզե Սարամագո ՄատենագիտությունԺոզե Սարամագո Պարգևներ և մրցանակներԺոզե Սարամագո ԾանոթագրություններԺոզե Սարամագո Արտաքին հղումներԺոզե Սարամագո192219982010d:Q1012522d:Q37060d:Q793814d:Q95080Գրականության Նոբելյան մրցանակԻսպանիաԼանսարոտեԿանարյան կղզիներՀունիսի 18Նոյեմբերի 16Պորտուգալերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բուրգ (երկրաչափություն)ՎահագնՁկներՁգողականությունԻսլամՀայրենիք (հասկացություն)Հայերեն հայհոյախոսությունԵս և նաՍտրեպտոկոկային ֆարինգիտՍպիտակ ձին (պատմվածք)Վահան ՏերյանՀակոբ ԿոջոյանԱրհեստական բանականությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄովսես ԽորենացիՋրծաղիկԼեհաստանՀատակումՄարս (մոլորակ)Հաղպատի վանական համալիրԴանթեական առասպելՍրտամկանի ինֆարկտԱրծվաշենԼուսինՄիացյալ ԹագավորությունՄեծ ՀայքԵռանկյունՈւղիղ խնդիրԶոլի ԱդոկՖոտոսինթեզԹութքՎիտամինԿունիլինգուսՈւրբաթագիրքՊարբերական հիվանդությունՍիամանթոԱրտաշեսյանների թագավորությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՊեպոՀամացանցՔիշ (կղզի)Կրծքագեղձի քաղցկեղԿուսաթաղանթՄուտացիաՄիքայել ԱլիմյանԴեռահասի հոգեբանությունԴավիթ ՄուրադյանՆապոլեոն ԲոնապարտԻմ անունն Արամ էՄայրիկ (ֆիլմ)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումՍուրբ Յոթ ՎերքՍտորոգյալՄարդու առնանդամՀականիշՁեռնաշարժությունՀարավային ԿովկասՀայկական դրամՍպիտակի երկրաշարժՍուրբ ծնունդԵվրասիաՋրհեղեղՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Կենդանակերպի նշաններՊետությունԷլեկտրոլիզԼուսանՀովազներԱնդրանիկ ՕզանյանՎայոց ձորի մարզԱնալ սեքսՆեպտունՓիղԷնվեր փաշա🡆 More