Հեղափոխություն

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև․

Հեղափոխություն
1830 թվականի Բելգիական հեղափոխության պատկեր

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Վաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, և ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծ մասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։

Ծագումնաբանություն

Արդի հայերենը հեղափոխություն բառը ժառանգել է գրաբարից (յեղափոխութիւն)։ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանում «յեղափոխութեան» արմատ է մատնանշվում «յեղ» արմատը, որը նշանակում է փոխել, մի վիճակից մեկ ուրիշին դարձնել։ Եվրոպական այլ լեզուներում հանդիպող revolution, revolucion ձևերը ծագում են լատիներեն revolutio բառից, որ նշանակում է շրջադարձ։

Տեսակներ

Հեղափոխություն 
Վատտի շոգեշարժիչ Մադրիդում։ Շոգեշարժիչի հայտնագործումը առաջ բերեց Արդյունաբերական հեղափոխությունը Բրիտանիայում և աշխարհում

Գոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում և գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ և ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն և դանդաղ և տևական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տևում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոխությունները)։ Մարքսիստական դասակարգումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունները լինում են նախակապիտալիստական, վաղ բուժուական, բուրժուական, բուրժուա-դեմոկրատական, վաղ պրոլետարական և սոցիալիստական։

Կաճառական և հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը և մեծ հեղափոխությունը (հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարգը և քաղաքակրթական կացութաձևը, ինչպես 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը)

Ծանոթագրություններ

Հեղափոխություն 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 346 Հեղափոխություն 

Tags:

Արիստոտել

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բնության պահպանությունՀեկտարԱպրիլի 24Ամբողջ թիվԱրշիլ ԳորկիՈրդան կարմիրԱպրիլի 26ԿոմիտասՎանի թագավորության արքաների ցանկՐաֆֆիԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԲանաստեղծությունՀայաստանի Հանրապետության նախագահՕրենսդիր իշխանությունՇախմատՍևանա լիճԿարտոֆիլՎիքիպահեստՄխիթար ՍպարապետԳեղարքունիքի մարզՀայաստանՀովհաննես ԹումանյանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԹութակներ (ընտանիք)ՊյութագորասՄայիսի 1 (տոն)ԲացահայտիչԿույր աղիքԷլեկտրոլիզԼուսինՄեր հայրենիքՀին աստվածներ (դրամա)22-րդ դարՀարավային ԿովկասՎերք Հայաստանի (վեպ)ԱծխաջուրՔաղցկեղԳևորգ ԷմինՍաղմոսավանքԽաղաղ օվկիանոսԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՎարդավառՀաղորդակցային գործընթացԱմբոխները խելագարվածՄարի ԱնտուանետՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԳրիգոր ԶոհրապՀոմանիշՄետաղՊապ թագավորՍասնա ծռերում գործող անձանց անուններՀայկական գամփռՀայաստանի կենտրոնական բանկԵգիպտոսԱրձակԿրծքագեղձի քաղցկեղՄատյան ողբերգությանՀայկական պարԱրշակ ԲԸղձական եղանակԾնեբեկԾաղիկՀակահիստամինային դեղերՏարերային աղետներԹոքի քաղցկեղԱլերգիաԱշոտ Ա ՄեծԱրքիմեդեսՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԻբուպրոֆենԿռունկներՍինգապուրԷկզեմաԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԳեղարդի վանք🡆 More