Լրագրող

Լրագրող (ժուռնալիստ, թղթակից), մարդ, որը զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ, գրանցված զանգվածային լրատվության միջոցների համար նյութերի ստեղծմամբ, խմբագրմամբ ու ձևավորմամբ, կամ էլ զբաղվում է այդ գործունեությամբ սեփական նախաձեռնությամբ։

Լրագրող
Լրագրող
Լրագրողը հարցազրույց է վերցնում
Մասնագիտություն
Հոմանիշներժուռնալիստ, թղթակից
Հետաքննական լրագրություն, Լրատվական ոճ, Լուսանկարչություն, Սոցիալական մեդիա
Գործունեության ոլորտ
ժուռնալիստիկա
Նկարագրություն
Պահանջվող կրթություն
Լրագրություն
Կապված մասնագիտություններ
Սոցիոլոգիա Վիճակագրություն Հոգեբան

Լրագրողի աշխատանքը կոչվում է լրագրություն։ Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով։ Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին։ Օրինակ, սպորտային լրագրողը գրում է սպորտային նորությունների մասին, բայց այս լրագրողը կարող է մասը լինել մի ամսագրի, որը պատմում է շատ տարբեր թեմաների մասին:Լրագրությունը պահանջում է պատասխանատվություն։

Լրագրողի իրավունքներ և պարտականություններ

Լրագրողն ունի շատ իրավունքներ և պարտականություններ։ Դրանք բոլորը սահմանված են մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները կարգավորող օրենքներով։

Լրագրողի իրավունքներ

  • Տեղեկատվության ազատ ստացում, օգտագործում, տարածում և պահպանում,
  • այցելություն պետական, կառավարական հաստատություններ, տեղական և շրջանային ինքնակառավարման մարմիններ, ընդունելություն դրանց պատասխանատուների կողմից,
  • բացահայտ կերպով ձայնագրություններ անելու իրավունք, այդ թվում և` օգտագործելով ցանկացած տեխնիկական միջոց, բացառությամբ` օրենքով արգելված դեպքերի,
  • ազատ մուտք դեպի վիճակագրական տվյալներ, արխիվներ, գրադարանային և թանգարանային ֆոնդեր, բացառությամբ` հատուկ արժեք ներկայացնող նյութերի, որոնց օգտագործումը կարգավորվում է օրենքով,
  • առավելություն` տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելիս,
  • պաշտոնական փաստաթղթերին հարցում անելիս` անվճար տեղեկատվություն ստանալու իրավունք,
  • լրագրողի վկայական ներկայացնելու դեպքում տարերային աղետների գոտում, վթարների վայրում, մասսայական անկարգություններին, ցույցերին ու միտինգներին, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրերում գտնվելու իրավունք,
  • մասնագետներին դիմելու իրավունք` տեղեկատվությունն ստուգելու համար,
  • իր կողմից պատրաստված նյութերն ու հաղորդագրությունները սեփական ստորագրությամբ, կեղծանունով կամ անանուն տարածելու իրավունք,
  • նյութի տակ ստորագրելուց հրաժարվելու իրավունք, եթե դրա բովանդակությունը խմբագրական փոփոխություններից հետո հակասում է հեղինակի համոզմունքներին,
  • տեղեկատվության հեղինակին ու աղբյուրին չբացահայտելու իրավունք, բացառությամբ, երբ այդ գաղտնիքը բացահայտելը պահանջվում է դատարանով։

Լրագրողի պարտականություններ

  • Հանրությանը ներկայացնել օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն,
  • բավարարել այն մարդկանց խնդրանքը հեղինակության ու անձի բացահայտման վերաբերյալ, ովքեր տեղեկատվություն են տրամադրում,
  • հրաժարվել խմբագրի կամ գլխավոր խմբագրի հանձնարարությունից, եթե այն անհնար է իրականացնել առանց օրենսդրության խախտման,
  • ներկայացնել խմբագրության վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է նրա աշխատակցելը տվյալ լրատվամիջոցին,
  • հրաժարվել կոմերցիոն նպատակներով նյութերի տարածումից, որոնք պարունակում են ապրանքի կամ ծառայության գովազդ։

Դերեր

Իրադարձային լրագրողն այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում։ Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»։ Կախված համատեքստից` լրագրող տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները։

Լրագրության մեջ ձևավորվել են լրագրության էթիկայի որոշակի նորմեր։ Օբյեկտիվությունն ու անաչառությունն ամենապարզ ու առաջնային սկզբունքներն են։ Իսկ լրագրության առավել ազատ ուղղություններ, ինչպես, օրինակ, սոցիալական ցանցերը, բլոգները կամ էլ քարոզչության և որոշակի հայացքներ տարածելու համար օգտագործվող հարթակները միջազգայնորեն ընդունված են որպես լրագրության ոչ օբյեկտիվ տեսակներ։

Լրագրողների ազատություն

Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Լրագրողների պաշտպանության կոմիտեն և Լրագրողներ առանց սահմաններին, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ։ 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ։ Լրագրողների համար ամենամահաբեր 10 պետություններն են Իրաքը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Մեքսիկան, Ալժիրը, Պակիստանը, Հնդկաստանը, Սոմալին, Բրազիլիան և Շրի Լանկան։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ։ Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Էրիթրեան, Բիրման, Ուզբեկստանը, Վիետնամը, Կուբան, Եթովպիան և Սուդանը։

Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում։ Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ։ Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն։ Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան։

Պատկերասրահ

Տոներ և հիշարժան օրեր

  • Լրագրողի օր
  • Մասնագիտական պարտականություններ իրականացնելիս սպանված լրագրողների հիշատակի օր

Տես նաև

Ծանոթագրություններ

Լրագրող Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրող» հոդվածին։

Tags:

Լրագրող ի իրավունքներ և պարտականություններԼրագրող ԴերերԼրագրող ների ազատությունԼրագրող ՊատկերասրահԼրագրող Տոներ և հիշարժան օրերԼրագրող Տես նաևԼրագրող ԾանոթագրություններԼրագրողԶանգվածային լրատվության միջոցներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գարեգին ՆժդեհԿառավարում (տնտեսագիտություն)ԲերանաբորբMercedes-BenzԱնկախ պետությունների դրոշներԱնդրանիկ ՕզանյանՇեշտՎիլյամ ՍարոյանԾառՄարինա ԲերբերյանԵրևանի բուսաբանական այգիՀովհաննես ՇիրազԿոմիտասԱմերիկայի Միացյալ ՆահանգներԺենգյալով հացԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄուտացիաԵռանկյունԱնկլավ և էքսկլավԵրկիրՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԴվինՀակահիստամինային դեղերՄարտիրոս ՍարյանՇաքիի ջրվեժՍուր բրոնխիտԱՄՆ-ի նախագահների ցանկՇաքարային դիաբետSourՀայկական դիցաբանությունԱղիների բորբոքային հիվանդությունԱնլռելի զանգակատունՂազախստանԷջմիածնի Մայր ՏաճարԼյարդի հիվանդություններԱծանցՎիրուսներՍահմանական եղանակՀեշտոցային արտադրությունՄերկուրի (մոլորակ)Մաշկի քաղցկեղՓոքրիկ իշխանըԹռչկանի ջրվեժԷնդոմետրիոզԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԼեհաստանՄեր հայրենիքՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԵրաժշտությունՊողոսյանՆոյյան տապանԴիվերսիֆիկացիաԳաստրիտԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀունաստանՄեսրոպ ՄաշտոցԵվրասիաԲանաստեղծությունՄարդու աչքԽաչատուր ԱբովյանՀասարակ հերպեսՀակոբ ՊարոնյանՄարդու առնանդամի չափսԵրկկենցաղներԵգիպտոսԱրգանդՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Մաշկային հիվանդություններՄիզոպրոստոլՍևանավանքԵրևանի թանգարանների ցանկՋուրԱնրի ՎեռնոյԵրկրապահ կամավորականների միությունԱլավերդիՀայկ նահապետ🡆 More