Արտհաշաստրա

«Արտհաշաստրա» կամ Արտխաշաստրա (սանսկրիտ՝ अर्थशास्त्र, Arthaśāstra IAST, բառացի՝ գիտություն գործնական կյանքի մասին, գիտություն օգուտի մասին), Հինդուիզմում մարդկային կյանքի գլխավոր նպատակներից մեկին՝ արտհային (սանսկրիտ՝ अर्थ, շահ, օգուտ) նվիրված առավել հայտնի սանսկրիտով գրված հին հնդկական քննախոսություն, պետական տնտեսական քաղաքականության և ռազմական ռազմավարության տրակտատ, հանրային կառավարման դրույթների ժողովածու։ Հեղինակը համարվում է Մաուրյաների պետության առաջին արքա՝ Չանդրագուպտայի (մ․թ․ա․ 321-297 թվականներ) գլխավոր խորհրդական, Թաքսիլայի ուսուցիչ Կաուտիլիեն (մ․թ․ա․ 4-րդ դար), որը հայտնի է նաև Չանակյա (մ․թ․ա․ 350–283 թվականներ), Վիշնու Գուպտա անուններով։ Սակայն նա, հավանաբար, եղել է սոսկ «Արտհաշաստրայի» հիմնադիրը։ «Արտհաշաստրան» հետագայում, մինչև մ․ թ․ 2–3-րդ դարեր, վերամշակվել և լրացվել է։ Հին Հնդկաստանի հասարակական հարաբերությունների, տնտեսության, քաղաքական հաստատությունների, հատուկ ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների ուսումնասիրության կարևորագույն աղբյուր է։

Արտհաշաստրա
սանսկր․ अर्थशास्त्र, Arthaśāstra IAST
Արտհաշաստրա
«Արտհաշաստրա» գրքի առաջին անգլերեն թարգմանությունը թարգմանիչ՝ Ռ․ Շամաշաստրա, 1915 թվական
ՀեղինակԿաուտիլյա
Անվանվել էԿաուտիլիայի Արտհաշաստրա
Տեսակմանուսկրիպտ
Ժանրտրակտատ, քննախոսություն
Թեմապետությունը ղեկավարելու հմտությունների ուղեցույց
Մասն է«Քաղաքականության գիտություն»
Բնօրինակ լեզուհինդի սանսկրիտ
Լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվմ․թ․ա․ IV դարից մինչև մ․ թ․ II–III դարերը վերամշակվել և լրացվել է
Նկարագրում էՄաուրյաների թագավորության ժամանակաշրջանը
Ներկայացված էՀին հնդկական մատերիալիզմը, արտհան՝ նյութական շահը, որպես մարդկային կյանքի առաջնային նպատակ
Էջեր614
Շարք15 մաս, 50 գլուխ, 180 թեմա
Հրատարակումներ կամ թարգմանություններՊատրիկ Օլիվելե, Միացյալ Թագավորություն Օքսֆորդի համալսարանի մամուլ (2013)
Ռ․ Շամասաստրա, Բանգալոր, Հնդկաստան Կառավարության մամուլ (1915)
Թվային տարբերակISBN 978-81-208-0042-7, ISBN 978-0199891825. [1]

Արտհաշաստրայում սանքհյան և յոգան հիշատակվում են որպես աշխարհի կրոնա-իդեալիստական բացատրությունը արտահայտող հիմնական փիլիսոփայական ուղղություններ։

Ժամանակաշրջանը

Մ․թ․ա․ 2-3-րդ դարերը քաղաքական պառակտման պայմաններին զուգընթաց կարելի է անվանել Հին Հնդկաստանի էկոնոմիկայի ծաղկման ժամանակաշրջան, իսկ «Արտհաշաստրան»՝ այդ ժամանակաշրջանի Հին Հնդկաստանի տնտեսությունը, սոցիալական կառուցվածքը, տնտեսագիտական միտքը ուսումնասիրելու գլխավոր աղբյուր։

Ժողովածուն կազմվել է մեր թվարկության առաջին դարերում՝ լայնորեն օգտվելով այդ ժանրի առավել վաղ շրջանի աշխատություններից։ Կիրառվել է մինչև 12-րդ դար, երբ այն անհետացել է։ Ռ. Շամասաստրան (Shamasastry) 1904 թվականին հայտնաբերել և 1909 թվականին հրապարակել է ժողովածուն։

Թարգմանություններ

Արտհաշաստրա 
Արտհաշաստրայի արմավենիների տերևների վրա սանսկրիտով գրված մանրանկարչական ձեռագրերի (մանուսկրիպտ) պատճենը

Առաջին անգլերեն թարգմանությունը տպագրվել է 1915 թվականին։ Թամիլ Նադու նահանգի Թանջավուր մարզից մի քուրմ Մայսուրի (այժմ Կառնատակա) Արևելագիտության գրադարանի (Oriental Research Institute Mysore) վերաբացմանը (1891) տնօրեն Բենջամին Լևիս Ռայսին ներկայացրել է Արտհաշաստրայի արմավենիների տերևների վրա սանսկրիտով գրված մանրանկարչական ձեռագրերի (մանուսկրիպտ) պատճենը։ Այդ տեքստը Շամաշաստրան նույնականացրել է որպես Արտհաշաստրա։ Արտհաշաստրայի հյուսիս հնդկական տարբերակի անավարտ հատվածները հայտնաբերվել Գուջարաթում 1959 թվականին, և տարբեր է եղել 1904 թվականի բացահայտածից։ Արտհաշաստրայի քննադատական հրատարակությունը լույս է տեսել 1960 թվականին, իսկ հետագայում տպագրվել են բազմաթիվ թարգմանություններ ու մեկնություններ։

Պատրիկ Օլիվելեի (Patrick Olivelle) թարգմանությունը տպագրվել է 2013 թվականին Օքսֆորդի համալսարանի մամուլում։ Տեքստը դեռևս մնում է անբավարար թարգմանված։

Կառուցվածք

Ժողովածուն գրված է սանսկրիտով, նոմինալ ոճով, որը բավական խրթին է առանց մեկնաբանությունների հասկանալու համար։ Կազմված է 15 մասից կամ «գրքից», որոնք էլ իրենց հերթին կազմված են 50 գլուխներից և 180 թեմաներից։ Ամեն «գիրք» պետության կառավարման այս կամ այն կարևոր բաղադրիչին է վերաբերվում։

Առաջինում տրվում է արքայի կենսակերպի վերաբերյալ ցուցումներ, երկրորդը նվիրված է տարբեր պետական կառույցների ղեկավարների գործունեությանը, երրորդում և չորրորդում դիտարկվում են դատելու և պատիժների հարցեր, հաջորդներում խոսվում է արտաքին քաղաքականության, գաղտնի ծառայությունների, բանակի կազմակերպման և այլն մեթոդների մասին։

Ժողովածուի կառուցվածքն ամբողջությամբ համապատասխանում է «արքայության յոթ անդամների» հին հնդկական հայեցակարգին։ Առաջին գրքում խոսքը առաջին երկու անդամների՝ արքայի և նրա գլխավոր խորհրդականի մասին է։ Երկրորդ գրքի սկզբում դիտարկվում են երրորդ և չորրորդ անդամները՝ գյուղական տարածքները և ամրակցված քաղաքները։ Հետագա բոլոր շարադրանքը վերաբերվում է հինգերորդ անդամին՝ գանձարանին։ Պատահական չէ, որ ամրոցներից հետո գալիս է գանձապետի մասին գլուխը։ Վարչակազմի ներկայացուցիչների գործունեությունը դիտարկվում է միայն մեկ տեսանկյունով․ ինչպիսի շահույթ նրանք կարող են և պետք է բերեն գանձապետարանին։

Որպես մարդկային կյանքի նպատակներից մեկին նվիրված աշխատություն

Բազմաթիվ հինդուիստական տեքստերում Հինդուիզմի առաջ քաշած մարդկային կյանքի նպատակների հայեցակարգերը (Պուրուշարտհա, Puruṣārtha)՝ իրենց նվիրված առավել հայտնի գրականությամբ չորսն են՝

  1. դհարմա (կրոնական պարտք, օրենքներ, պարտականություններ, իրավունքներ, արժանիքներ, ապրելու ճիշտ ճանապարհ), հիմնական գրականությունը՝ «Մանուի օրենքներ»
  2. արտհա (նյութական շահ, բարգավաճում, հարստություն, նպատակ, իմաստ, տնտեսական անվտանգություն), գլխավոր գրականությունը՝ Կաուտիլյեի «Արտհաշաստրա»
  3. կամա (զգայական կրքեր, հաճույք, զգացմունքներ)՝ Վաթսյայանայի «Կամասուտրա»
  4. մոկշա (հոգևոր ազատագրում)։

Շաստրա սանսկրիտ բառը նշանակում է "կանոններ» կամ «գիտություն»։ Եթե «Մանուի օրենքներում» առաջնային նշանակությունը տրվում է կրոնական պարտքի կատարմանը, բայց նաև իսկական երջանկության համար կարևորվում է բոլոր երեք նպատակներին հասնելը, ապա «Արտհաշաստրայում» առաջնայինը նյութական շահն է․ այն գերադասվում է դհարմայի՝ կրոնական պարտքի, և կամայի՝ հաճույքի նկատմամբ։ Այսպիսով, հինդուիզմում հարստության բազմապատկումը և նյութական բարեկեցությունը կրոնական պարտքի նկատմամբ արտոնություն են ստանում։

Հիմնական ուղղվածությունը։ Արտհա

Անվանումից հետևում է, որ ժողովածուն նվիրված է արտհային՝ նյութական շահին, գերակայելով դհարմային և կամային։ Արքայի համար արտհա է համարվում «բնակեցված տարածքների գրավումը»։ Քաղաքականության հիմնական նպատակը պատերազմական կամ դիվանագիտական միջոցներով շրջապատող տարածքների վրա տիրակալի իշխանության տարածումն է, որի արդյունքում գանձարանը լցվում է, իսկ գանձարանի միջոցով հնարավոր է դառնում մեծացնել բանակը, որի վրա հենվելով արքան շարունակում է զավթողական քաղաքականությունը՝ «աշխարհակալ» դառնալու ակնկալիքով։ Այս ընդհանուր սկզբունքը բազմաթիվ անգամ կրկնվում է «Արտհաշաստրայում» և հանդիսանում է «քաղաքականության գիտության» հենքը։ Մնացած կանոնակարգերը ընդամենը հանգում են որոշակի հանձնարարականների գլխավոր նպատակին հասնելու համար, քանի որ «բոլոր գործերի հիմքը գանձարանն է»։

Կիրառական նշանակություն

«Արտհաշաստրան» իր ժանրում եզակի է։ Այն նախատեսված է արքայի համար՝ որպես պետությունը ղեկավարելու հմտությունների ուղեցույց։ «Արտհաշաստրա» վերնագիրը հաճախ թարգմանվում է «քաղաքականության գիտություն» բայց Արտհաշաստրան առավել լայն գործողության ոլորտ ունի։ Սա քաղաքականության և տնտեսագիտության վերաբերյալ կիրառական գիտելիքների առավել ընդգրկուն պահոց է, այն հնդկական քաղաքական արվեստի տնտեսական հանրագիտարան է։ «Արտհաշաստրան» համարվում է նաև հասարակության սոցիալական կառուցվածքի վերակառուցման լավագույն հուշարձաններից մեկը։ Այն պարունակում է բրահմանիզմի դրույթներ․

Ժառանգաբար փոխանցվող ազնվականության վարնաների գերիշխանության և աշխարհիկ իշխանների քահանայապետներին ենթարկվելու մասին առաջադրված գաղափարները լիովին համահունչ են բրահմանիզմի պոստուլատներին։ Արքան պետք է հետևի պալատական քահանային, ասվում է տրակտատում, «ինչպես աշակերտը՝ ուսուցչին, ինչպես որդին՝ հորը, ինչպես ծառան՝ տիրոջը»։ Սակայն տրակտատի հեղինակները օրենսդրական գործունեության գլխավոր դերը վերապահում են տիրակալին և արքաներին խորհուրդ են տալիս առաջնորդվել նախ և առաջ պետության ամրապնդման շահերից ելնելով, պետական օգուտի նկատառումներից ելնելով և, կրոնական պարտքը խախտելու առաջ կանգ չառնել, եթե իրավիճակը այդ է պահանջում: Տրակտատի հեղինակները հիմնական շեշտը դնում են ոչ թե թագավորական իշխանության կրոնական հիմնավորման, այլ պետության ղեկավարման կիրառական հանձնարարականների վրա։

Կիրառական նշանակության մասին խոսելիս պետք չէ կարծել, որ այն եղել է արքայի սեղանի գիրքը կամ ենթականերին ուղղված պահանջները խստորեն կատարվել են բոլոր վայրերում, ավելին, հավանաբար բնակչության մեծ մասը տեղյակ չէր դրանց գոյության մասին։ Այն սահմանափակ թվով մարդկանց համար է եղել ուսումնասիրության առարկա։ Այդուհանդերձ աշխատությունը էական տեղ է գրավում Հին Հնդկաստանի կուլտուրայի մեջ։

Ժողովածուի հենց սկզբում ասվում է, որ արքան պետք է տիրապետի չորս վարդապետության՝ հին հնդկական մատերիալիզմի «գիտելիքի չորս հիմնական ճյուղերին» (այդ թվում լոկայաթան)․

  1. «երեք Վեդաների վարդապետություն»
  2. փիլիսոփայություն (կամ տրամաբանություն) - սանքհյա, յոգա, լոկայաթա
  3. պետական կառավարման գիտություն (իշխանություն, պատիժների սահմանում)
  4. տնտեսագիտություն (վարտտա) - հողագործություն, անասնապահություն և առևտուր։

Եթե առաջին գիտելիքները ուսուցանվում էին գիտնական-բրահմանները և թագավորական խորհրդականները, ապա տնտեսագիտության մեջ հեղինակություն համարվում էին տարբեր տնտեսական մարմինների ղեկավարները, որոնց գործունեությանն է նվիրված ժողովածուի երկրորդ՝ ամենաընդարձակ գիրքը։

«Արտհաշաստրայում» տնտեսագիտությունը ոչ թե ընդհանրապես տնտեսության մասին ուսմունք է, այլ հատկապես՝ պետական տնտեսության մասին, պետական գանձարանը համալրելու մասին ուսմունք։ Այդպիսով հեղինակը հեռանում է օրթոդոքսալ բրահմանական դիրքորոշումներից, որը կարող է պայմանավորված լինել տրակտատի ընդհանուր գործնական ուղղվածությամբ և լոկայաթիկներին հարելով։ Այդ կապակցությամբ Կաուտիլյեն տարբեր կողմերից կտրուկ քննադատության է ենթարկվել։

Վերլուծություն

Հետաքրքրական է, որ աշխատության մեջ մատնանշվում է միայն արքայի գործողությունները, և մի ամբողջ գլուխ նվիրված է այլ պետությունների դեմ ուղղված գործողություններին։ Այդպիսով կարելի է ենթադրել, որ հեղինակը ապրել է միապետության պայմաններում և մոլեռանդ միապետական, կամ ընդհակառակը, միապետական իշխանության մեջ չապրելով հանդերձ այն համարել է առավել ճիշտ կառավարման միջոց։

Մանրազնին վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքային բնակավայրերը շահութաբեր են։ Հեղինակը առավելապես թվարկում է այն կառույցները, որոնք պատկանում են արքայական նստավայրին և կապված են պալատի սպասարկման հետ։ Քաղաքի հիմնական տարածքի մասին հեղինակը խոսում է միայն մի քանի ընդհանուր բառերով։

Նմանակերպ նկարագրվում է պետության ամբողջ տնտեսական կյանքը։ Գերմանացի հնդկագետ Բ․ Բրեոլերն իր ֆունդամենտալ ուսումնասիրության մեջ փորձել է ապացուցել, որ Հին Հնդկաստանի էկոնոմիկայի բոլոր ճյուղերը արքայի մենաշնորհներն էին։ Այս տեսակետը պայմանավորված է «Արտհաշաստրայում» առավելապես արքայական տնտեսության վրա կենտրոնացվածությամբ։ Այս կոնցեպցիան հերքվել է նորագույն ուսումնասիրություններով։ Հիմնական եկամուտը ստացվում էր ոչ թե պետական ձեռնարկություններից, այլ բնակչությունից գանձվող հարկերից։

Հետաքրքրական մանրամասն կա «հողագործության հսկողի» մասին գլխում։ «Արքայի դաշտերը» ոռոգելու համար գյուղացիները պարտավոր են «ջրային հարկ» տալ իրենց ջրհորներից և լճակներից (սիտա)։ Հասկանալի է, որ մասնավոր ջրհորի ջուրը հնարավոր էր օգտագործել արքայի հողերի համար, եթե ջրհորը մոտ է արքայի հողին։ Այստեղից ենթադրվում է, որ արքայի հողերը համատարած չէին, այլ մաս-մաս՝ արքայի և մասնավոր դաշտերի։ Հիշատակված ոռոգման կառույցները որպես կանոն պատկանում էին անհատներին կամ համայնական կազմակերպություններին, որոնցից օգտվում էին խիստ հերթականություն պահպանելով։ Իսկ արքայի հրամանով ստեղծվող մեծ կառույցներին մասնակցում էին բնակչության լայն մասսաները, որոնք հետագայում ստանում էին եկամտի իրենց մասը։

Հարկերի երկար թվարկումը նույնպես վկայում է, որ տնտեսության հիմնական ճյուղերն ամենևին էլ արքայի մենաշնորհները չէին։

Արքայի պահեստներում պահվող ապրանքների թվարկումը վկայում է այն մասին, որ հարկերի մեծ մասը հավաքվում էր ոչ թե գումարով, այլ մթերքով։ Հարկեր էին գանձվում ալկոհոլային խմիչքների վաճառքից, մարմնավաճառությունից, մոլախաղերից։ Այդ բնագավառները պետք է հսկեին պալատական պաշտոնյաները, կազմակերպեին ալկոհոլային խմիչքների վաճառավայրեր, խաղատներ, և այլն։

Առևտրում խարդախության մասին է վկայում վաճառականների նկատմամբ հսկողություն սահմանելու անհրաժեշտությունը։ Վաճառականներին անվանելով «գողեր, որոնք գող չեն կոչվում», «Արտհաշաստրան» արքաներին խորհուրդ է տալիս խիստ պետական հսկողություն, նաև ամենաբազմազան տուրքեր, հարկեր և տույժեր սահմանել չափերի և կշիռների վրա, ապրանքի որակի վրա, ներկրման և արտահանման վրա, պատժել մաքսանենգության կամ ապրանքը շուկայից դուրս՝ արտադրման վայրում վաճառելու համար, վաճառականների ինքնակամ փոխհամաձայնությամբ ապրանքների գները իջեցնելու կամ բարձրացնելու համար։

Պետական քաղաքականություն վարելու հետաքրքիր օրինակ է օտարերկրյա այս կամ այն ապրանքի վրա արգելք դնելը կամ տուրքերից ազատելու միջոցով օտարերկրյա ապրանքների ներկրման համար գրավիչ պայմաններ ստեղծել և փոխարենը հայրենական արտադրանքը արտահանելը, հաշվի չառնելով ժամանակավոր վնասը, հանուն հետագա շահույթի և այլն։ Ներքին շուկայում վաճառականի սնանկացումը կանխելու նպատակով, օրինակ, կարելի է հրաման արձակել, որով արգելվի նմանաիպ ապրանք արտադրել, մինչև նա չվաճառի իր ապրանքը։

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը պետական գանձարանը լցնելն էր։ «Արտհաշաստրան» պարունակում է բազմաթիվ «հմուտ մեթոդներ», ոչ միայն քաղաքական հակառակորդների և մրցակիցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, այլև ֆինանսական վիճակը կարգավորելու համար։ Օրինակ, կարելի է հարուստներին մեղադրել հանցագործության մեջ և սեփականությունը բռնագրավելով գլխատել։ Կամ կեղծ հրաշքներ կազմակերպել տաճարներում և սրբավայրերում, և դրամ հավաքել դյուրահավատ ուխտագնացներից։ Կարելի է կամավորության սկզբունքով դրամահավաքություն կազմակերպել հատուկ վճարովի գործակալների միջոցով, որոնք խոշոր գումարներ նվիրաբերելով հանդիմանեն նրանց, ովքեր բավականաչափ առատաձեռնություն չեն ցուցաբերում։

Պետական հափշտակության 40 միջոցներ թվարկելով «Արտհաշաստրան» եզրակացնում է, որ ավելի դյուրին է գուշակել թռչունների թռիչքուղին երկնքում, քան խորամանկ ծառայողների հնարքները և չափածո իմաստությամբ սահմանափակում է․

Արտհաշաստրա  Ինչպես անհնար է տարբերել ջրում լողացող ձկները խմում են ջուր, թե՝ ոչ, ճիշտ այդպես էլ անհնար է որոշել յուրացնում են արդյոք պաշտոնյաներն իրենց հսկողության տակ գտնվող գույքը։
- II. 9. 33
Արտհաշաստրա 

Հափշտակությունների դեմ պայքարի համար Կաուտիլիեն խորհուրդ է տալիս կիրառել անուղղակի ապացույցներ՝ չափազանց մեծ ծախսեր, աշխատավարձին ոչ համապատասխան շքեղություն և այլն։ Առաջարկում է հաճախակի փոխել պետական ծառայողներին, քանի դեռ չեն յուրացրել չարաշահման միջոցները և չեն ձևավորվել սեփական կլանը (հանցախումբը)։ Աշխատությունից պարզ է դառնում, որ վերահսկողություն իրականացնելու հիմնական միջոցը մատնությունն էր, իսկ մատնիչը ստանում էր հափշտակության մեջ մեղադրվողից բռնագրավված ունեցվածքի մասը։

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 149 Արտհաշաստրա 

Tags:

Արտհաշաստրա ԺամանակաշրջանըԱրտհաշաստրա ԹարգմանություններԱրտհաշաստրա Որպես մարդկային կյանքի նպատակներից մեկին նվիրված աշխատությունԱրտհաշաստրա Կիրառական նշանակությունԱրտհաշաստրա ՎերլուծությունԱրտհաշաստրա Տես նաևԱրտհաշաստրա ԳրականությունԱրտհաշաստրա ԾանոթագրություններԱրտհաշաստրաԱրտհաԳործունեությունԹաքսիլաՀասարակական հարաբերություններՀատուկ ծառայությունՀինդուիզմՄաուրյաների պետությունՉանակյաՉանդրագուպտա ՄաուրյաՊետությունՊուրուշարտհաՌազմական ստրատեգիաՍանսկրիտՏնտեսական համակարգՏնտեսական քաղաքականությունՔաղաքական համակարգՔննախոսություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱյբուբենՆյարդային համակարգԱստղՀեշտոցային արտադրությունՀայաստանի քաղաքներըԱլեն ՍիմոնյանՂազախստանՀայկական ազգային հագուստ (տարազ)Հայաստանի Ազգային ժողովՀայոց լեզվի պատմությունՁգողականությունԿոնքի բորբոքային հիվանդությունԱնիԼուսանԿիլիկիաԹուրքիաՄոլորակԳաստրիտՕհմի օրենքԵնթակաԱդրբեջանՎիքիպեդիաՄարս (մոլորակ)Հայաստանի Հանրապետության նախագահԼյարդՊյութագորասԱռիթմիաԱուտիզմՁվարանի կիստաԹբիլիսիՎերաբերական (խոսքի մաս)Բջջային հեռախոսԲանաստեղծական կայուն ձևերՍուրբ Յոթ ՎերքՔութեշԽաղաղ օվկիանոսՍիամանթոՀայաստանի գետերի ցանկԷլեկտրոլիզԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԲանակում (հեռուստասերիալ)ՀովհաննավանքՍևրի պայմանագիրԿենդանիների հատկանիշների ցանկՄատենադարանԴիզայնԵռանկյունԿիստաՎանի թագավորության արքաների ցանկԵրաժշտությունՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)oginhԼեոնիդ ԱզգալդյանՔանդակագործությունՍահմանական եղանակԻլհամ ԱլիևԿենդանիներՓոխաբերությունԱրամ ԱսատրյանԱՄՆ-ի նախագահների ցանկՀարկՍայաթ-ՆովաՌափայել ՊատկանյանՇաղկապենաբորբԱրամ ԱՀայաստանի կենտրոնական բանկԱմառՆոր ՆախիջևանՀովհաննես ԱդամյանԼիբանանՀայկական ճարտարապետությունԴերենիկ ԴեմիրճյանՄարդու պապիլոմավիրուսԳևորգ Մարզպետունի (վեպ)Booking.comՉարլզ ԴարվինՈրոտանՄիզուղիների ինֆեկցիաներՄեղուներ🡆 More