Մաուրյաների Պետություն

Մաուրյաների պետություն, պետություն Հին Հնդկաստանում։ Հիմնել է Չանդրագուպտա Մաուրյան (մ.թ.ա.

317 - 293)։ Մ.թ.ա. 314–ին (այլ տվյալներով՝ մոտ 322–ին) գրավել է Մագադհա պետության գահը (այդ թվականը համարվում է Մաուրյաների պետության հիմնադրման թիվը), դարձել Հյուսիս–Արևմտյան Հնդկաստանի տիրակալը։ Մ.թ.ա. 305-ին Չանդրագուպտայի և Սելևկոս I Նիկատորի միջև կնքված հաշտությամբ Սելևկոսը ստացել է 500 մարտական փիղ, զիջել է այժմյան Աֆղանստանի և Բելուջիստանի մի շարք մարզեր։

Մաուրյաների պետություն
Մաուրյաների Պետություն
Մաուրիայի պետությունը Բինդուսարայի մահվանից հետո, մ․ թ․ ա․ 260 թվական

Չանդրագուպտայի որդու՝ Բինդուսարայի ժամանակ (մ.թ.ա. մոտ 293 - 268) Մաուրյաների պետությունը գրավել է Հնդկաստանի մի շարք մարզեր։

Մաուրյաների պետություն հզորության գագաթնակետին է հասել Աշոկայի ժամանակ (մ.թ.ա. 268 - 232) իր մեջ է ներառել ամբողջ Հնդկաստանը (բացի ծայր հարավից)։ Աշոկայի կառավարման վերջին շրջանում զգացվել են կայսրության թուլացման առաջին նշանները։

Աշոկայի հետնորդների ժամանակ Մաուրյաների պետությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան։ Մ.թ.ա. II դարի սկզբին Մաուրյաների պետության հյուսիսարևմտյան մասը գրավել է Հունա–Բակտրիական թագավորությունը։ Վերջին թագավոր Բրիհադրատհի սպանությունից հետո (մ.թ.ա. 187 կամ 185) Մաուրյաների պետությունը դադարել է գոյություն ունենալուց։

Մաուրյաների պետությունը բաժանված էր փոխարքայությունների, նահանգների, շրջանների։ Մայրաքաղաքը Պատալիպուտրան էր։ Մաուրյաների պետությունը ունեցել է մեծաթիվ բանակ։ Պետական–քաղաքական կարգը կրել է արխայիկ շատ գծեր. մեծ դեր են կատարել բարձրաստիճան պալատականների խորհուրդը և աստիճանավորների, քաղաքացիների, համայնքի անդամների ժողովները։ Աշոկայի ժամանակ հովանավորվել է բուդդայականությունը։ Մաուրյաների պետությունը աշխույժ առևտուր է կատարել Ասիայի և միջերկրածովյան հելլենիստական երկրների հետ, դիվանագիտական հարաբերություններ է ունեցել Սելևկյանների, Պտղոմեյանների, Մակեդոնիայի, Կիրենիայի, Էպիրոսի հետ։

Գրականություն

  • Бонгард– Левин Г. М., Индия эпохи Маурьев, М., 1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364 Մաուրյաների Պետություն 

Tags:

293317ԱֆղանստանՉանդրագուպտա ՄաուրյաՊետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեր հայրենիքՔաոս (վեպ)ԲրուցելոզԿենսաբանական դասակարգումՎարդՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵրկրորդ համաշխարհային պատերազմԿոտայքի մարզԵրկիրՃապոնիաԳևորգ ՉաուշՎահան ՏերյանԻմպրեսիոնիզմԿոտորակ (մաթեմատիկա)Գևորգ ԷմինՍողոմոնի երգերըՓիղՎազգեն ՍարգսյանԿարմիր գլխարկԿաթնասուններՀայերենԱվշային հանգույցԱղմուկ ականջներումԱրծվաշենՏիգրան ՄանսուրյանՎահագնՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀղիություն (մարդ)Ապրիլի 26Երկրների հեռախոսային կոդերի ցանկԿիպրոսԳորշ արջԲյուզանդական կայսրությունԲարդ համադասական նախադասությունՄԻԱՎ/ՁԻԱՀՏերունական աղոթքԱրտաշեսյաններՌևմատոիդ արթրիտՄաշկ (մարդ)Հայաստանի տնտեսությունՀեպատիտ CՔանդակագործությունՄուտացիաՈրոշիչԲուրգ (երկրաչափություն)Միզուղիների ինֆեկցիաներՆիդերլանդներՓոքր ՄհերԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀայկական առածներ և ասացվածքներԺողովրդավարությունՀայկական մանրանկարչությունՎաղարշապատԱրշիլ ԳորկիԹթուներՊյութագորասի թեորեմՓիլիսոփայությունԲանակում (հեռուստասերիալ)ԹռչնագիրՍևանի իշխանՄարդու առնանդամԲաժանարարների աղյուսակԷպոսԱմբոխները խելագարվածՍյունիքի մարզԽոնարհումՎիտամին AՊետրոս ԴուրյանԷթիլ սպիրտՀեմոգլոբինԹթվածինԼևոմեկոլՀայկական ճարտարապետությունԵգիպտոսՀայկական գամփռՇեղանկյունԱրցախի ՀանրապետությունԼյարդի հիվանդություններԿոռուպցիա🡆 More