Պուրուշարտհա: Հինդուիզմում մարդկային կյանքի չորս նպատակներ

Պուրուշարտհա (արտասանությունը / pʊrʊʃɑːrθ /, սանսկրիտ՝ पुरुषार्थ puruṣa-artha IAST բառացիորեն նշանակում է «մարդկայինի հետապնդման օբյեկտ») կամ Չատուրարտհա (սանսկրիտ՝ caturartha IAST) — հինդուիզմում մարդկային կյանքի չորս նպատակներ։

Պուրուշարտհա: Մարդկային կյանքի նպատակներ, Ակունքները, Նպատակների կարևորության հարաբերական լինելը
Ութակի ճանապարհը բնութագրող Դհարմաչակրա կամ Դհարմայի անիվ քանդակագործական ձևավորում, Հնդկաստան, Օդիշա նահանգ, Կոնարկ, Արևի աստված Սույայի տաճար, աշխարհում առավել հայտնի 13–րդ դարի քարե հուշարձան

Մարդկային կյանքի նպատակներ

Հինդուիզմում մարդկային կյանքի նպատակները, երջանկության ուղիները հետևյալ չորսն են ըստ կարևորության՝

  1. դհարմա (dharma – dhar, «բռնել», «հաստատել»), բարոյականություն արդարակեցություն, ուղղամտություն
  2. արտհա (artha — «էություն», «օգուտ»), նյութական բարգավաճում
  3. կամա (kāma — «սեր»), զգայական բավականություն
  4. մոկշա (muc — «ազատագրել»), ազատություն ծննդյան և մահվան շրջապտույտից (սանսարա

Ակունքները

Հին հնդկական դհարմաշաստրաները և պոեմ-էպոսներից «Ռամայանան» և «Մահաբհարաթան» առաջին հայտնի աղբյուրներն են, որոնք համակողմանիորեն ներկայացնում են պուրուշարտհա կյանքի չորս ձգտումների հասկացությունը։ Մարդկային կյանքի նպատակների վերաբերյալ վաղ տեքստերն ընդհանուր առմամբ վերաբերում են կամա, արտհա և դհարմա կատեգորիաներին, որպես «երեք կատեգորիաներ» (trivarga IAST) հնարավոր մարդկային նպատակներ հետապնդելիս։ Ըստ Հիլթելբերիթելի, սա ամենևին էլ չի նշանակում, որ չորրորդ նպատակը՝ մոկշան (չատուրվարգա) ավելացվել է ավելի ուշ։ Դհարմաշաստրաները և էպիկական տեքստերը հիմնականում բնակչության խնդիրների ուղղվածություն ունեն (կյանքի Grihastha փուլում), որտեղ տրիվարգան ըստ էության առաջնային կարևորություն է ներկայացնում։ Ըստ Պրասադի այդ բաժանումը տրիվարգայի և մոկշայի միջև սոցիալական (trivarga) և անձնական (mokṣa) ոլորտները ընդգծելու համատեքստով է արված։

Նպատակների կարևորության հարաբերական լինելը

Հին հնդկական գրականության մեջ շեշտվում է դհարմայի կարևորությունը։ Եթե այն անտեսվում է, ապա արտհան և կաման՝ շահն ու հաճույքը, հանգեցնում են սոցիալական քաոսի։ Դհարմայի կարևորության մասին են վկայում Գաութամայի Դհարմաշաստրան (Gautama Dharmashastra), Ապասսթամբայի Դհարմասուտրան (Apastamba Dharma Sutra) և Յաջնավալկյայի Սմրիթին կամ Յաջնավալկյայի Դհարմաշաստրան (Yājñavalkya Smṛti)։

Կամասուտրայում կաման ամենավերջին տեղում է, քանի որ այն հատուկ է նաև կենդանիներին, որոնք նույնպես մարմանական հաճույքի են ձգտում։ «Արտհան շատ ավելի կարևոր է, և պետք է նախորդի կամային, իսկ դհարման շատ ավելի կարևոր է, և պետք է նախորդի և՛ կամային, և՛ արտհային»։

Կաուտիլիայի Արտհաշաստրայում արտհան հիմքն է մյուս երկուսի։ Թե հասարակության, թե անհատի համար առանց բարգավաճման և անվտանգության, բարոյական կյանքը և ցանկասիրությունը դժվար է։ Աղքատությունը ծնում է արատ և ատելություն, իսկ բարգավաճումը ծնում է արժանիքներ ու սեր։ Միաժամանակ Կաուտիլիան շեշտում է, որ կյանքի նպատակներից որևէ մեկը պետք չէ չարաշահել։ Այդ նպատակների առաջնայնությունը հարաբերական է, քանի որ կախված է մարդու տարիքից։

Մոկշան հինդուիզմում համարվում է parama-puruṣārtha կամ մարդկային կյանքի վերջնական նպատակ։

Համեմատություններ

Ներկայիս հինդուիստական փիլիսոփայության մեջ չորս պուրուշարտհաների կոնցեպցիան մարմնավորում է մարդու ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր պահանջմունքների բավարարումը։

Հաճախ զուգահեռներ է անցկացվում չորս պուրուշարտհաների և վեդայական վառնաշրամ՝ հինդուիզմում հոգևոր կյանքի չորս փուլերի համակարգի (աշրամա կամ աշրամ), նաև հասարակությունը չորս խավերի (վառնաներ) բաժանելու միջև։

Աշրամներ

  1. Բրահմաչարյա (Brahmacharya, աշակերտ), կյանքի առաջին տարիներ, ուսումնառության շրջան, երբ աշակերտը կուսակրոնություն է ընդունում, վարժվում է ժուժկալությանը, ծառայում է գուրուին, նրանից հոգևոր գիտելիքներ ստանալով։
  2. Գրիհասթհա (Grihastha, տանտեր), ընտանեկան կյանք, աշխատանք։ Այս փուլում իրագործվում է արտհա և կամա պուրուշարտհաները։ Հինդուն կատարում է ընտանիքի նկատմամբ իր պատքը՝ հոգալով ծնողների, երեխաների, հյուրերի և սուրբ անձանց կարիքները։
  3. Վանապրաստհա (Vanaprastha, «թոշակառու»), գործերից հեռանալու, նյութական աշխարհից հրաժարվելու նախապատրաստական փուլ, երբ նյութական պարտավորությունները աստիճանաբար փոխանցվում են արդեն հասուն երեխաներին և ավելի շատ ժամանակ է տրամադրվում հոգևորին, սկսվում է դեպի սրբավայրեր ուխտագնացության ժամանակաշրջանը։
  4. Սաննյասա (Sannyasa, ճգնավորություն, հրաժարում), կյանքի վերջին փուլը, նյութական աշխարհից լիովին հրաժարման շրջան, որը բնութագրվում է ասկետիզմով, ինքնագիտակցության և հոգևոր փորձին լիովին նվիրումով։ Այս աշրամում մարդը լիովին պատրաստ է լինում մահը ընդունելուն և մոկշային հասնելուն։ Սանյասան ամբողջությամբ մոկշայի նպատակ է հետապնդում առանց դհարման խախտելու։

Վարնաներ

Հինդուիզմում սոցիալական անհավասարության արտահայտություն է հասարակությունը չորս խավերի՝ վարնաների բաժանելը․

  1. բրահմաններ (քրմեր)
  2. քշատրիներ (զինվորներ)
  3. վայշիներ (համայնքի շարքային անդամներ)
  4. շուդրաներ (ծառաներ) վարնան, որը ավելի ուշ է առաջացել՝ ստրկատիրական հարաբերությունների ձևավորման ժամանակաշրջանում։

Պուրուշաստրաների գրականություն

Հնդկաստանի պատմության մեջ այս չորս կանոնական պուրուշաստրաներից յուրաքանչյուրը գրական զարգացում է ապրել և ենթարկվել է ծավալուն ուսումնասիրության։ Այդ կապակցությամբ կան բազմաթիվ աշխատություններ, ինչպես նաև բազմազան դիտարկումներ ըստ յուրաքանչյուր կատեգորիայի։

Դհարմայի վերաբերյալ

Այդ տեքստերը քննարկում են դհարման տարբեր կրոնական, սոցիալական պարտականությունների կատարման, բարոյականության և անձնական Էթիկայի տեսանկյուններից։ Հինդուիզմի վեց դպրոցներից յուրաքանչյուրն ունի իր գրականությունը դհարմայի վերաբերյալ։ Օրինակ,

  • դհարմասուտրաներ (մասնավորապես Գաութամայի, Ապասթամբայի, Բաուդհայանայի և Վայշիշտայի)
  • դհարմաշաստրաներ (մասնավորապես Մանուի օրենքներ (Manusmṛti), Յաջնյավալկյասմրիթի (Yājñavalkya Smṛti), Nāradasmṛti և Viṣṇusmṛti)
  • դհարմայի վերաբերյալ բազմաթիվ գլուխներ կան Յոգա սուտրաներում (Yogasutras)։

Արտհայի վերաբերյալ

Արտհային վերաբերող տեքստերում արտհան ներկայանում է որպես տնտեսական քաղաքականության, քաղաքականության և իրավունքի ժողովածու։ Օրինակ,

Օլիվիելեն նշում է, որ արտհային վերաբերվող հնդկական տեքստերից շատերը կորած են։

Կամայի վերաբերյալ

Դրանք դատողություններ են արվեստի, զգացմունքների, սիրո, էրոտիկայի, հարաբերությունների և հաճույք հետապնդող այլ գիտությունների մասին։

  • Աշխատություններից առավել հայտնի է Վաթսյայանայի Կամասուտրան (Kamasutra Vātsyāyana)։
  • Այդ մասին հայտնի տեքստերից է Կոկկոկայի Ռաթիրահասյան (Ratirahasya, թարգմանաբար՝ «Սիրո գաղտնիքներ»), որը հայտնի է որպես Կոկկոշաստրա։
  • Հայտնի են նաև Անանգա Ռանգան (Ananga Ranga, «Սիրո աստիճաններ»), Jayamangala, Smaradipika, Ratimanjari, Ratiratnapradipika և այլն։
Պուրուշարտհա: Մարդկային կյանքի նպատակներ, Ակունքները, Նպատակների կարևորության հարաբերական լինելը 
Բհագավատ Գիտա 19-րդ դարի ձեռագիր. Հյուսիսային Հնդկաստան

Մոկշայի վերաբերյալ

Մոկշայի վերաբերյալ բանավեճ–զրույցները ազատագրման գործընթացի, ազատության և հոգևորի մասին են։ Մոկշայի վերաբերյալ զրույցներ են ներառում խոշոր տրակտատներից՝

Սանսկրիտ էպիկական պոեմներում մեծ բաժիններ են նվիրված չորս պուրուշաստրաներին, մասնավորապես՝ դհարմային։

Տես նաև

Գրականություն

  • Flood, Gavin (1996). An Introduction to Hinduism. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-43878-0.
  • Olivelle, Patrick (1993). The Āśrama System: The History and Hermeneutics of a Religious Institution. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-508327-X
  • Apte, Vaman Shivram (1965). The Practical Sanskrit Dictionary. Delhi: Motilal Banarsidass Publishers. ISBN 81-208-0567-4
  • Hopkins, Thomas J. (1971). The Hindu Religious Tradition. Cambridge: Dickenson Publishing Company
  • M Hiriyanna (2000), Philosophy of Values, in Indian Philosophy: Theory of value (Editor: Roy Perrett), Routledge, ISBN 978-0815336129
  • John Koller (1968) Puruṣārthas as Human Aims, Philosophy East and West, 18(4)։ 315–319
  • 50 հատորներ ինտերնեն կայքում՝ The Internet Sacred Text Archive

Ծանոթագրություններ

Tags:

Պուրուշարտհա Մարդկային կյանքի նպատակներՊուրուշարտհա ԱկունքներըՊուրուշարտհա Նպատակների կարևորության հարաբերական լինելըՊուրուշարտհա ՀամեմատություններՊուրուշարտհա Պուրուշաստրաների գրականությունՊուրուշարտհա Տես նաևՊուրուշարտհա ԳրականությունՊուրուշարտհա ԾանոթագրություններՊուրուշարտհաՀինդուիզմՍանսկրիտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աղվան ՎարդանյանՄհեր ՄկրտչյանԳետային խեցգետիններՕքսիդՊետական կառավարման ձևԱլեքսանդրապոլի պայմանագիրԴաշտանԿապույտ հազՀակոբ ՊարոնյանԶապել ԵսայանԱլպիական մանուշակ (պատմվածք)Հին ՀունաստանՄինչամուսնական սեքսՀամեմատությունՈսկեպարԱստվածաշունչԱշոտ Բ ԵրկաթԽոստումը (ֆիլմ, 2016)ՊրիզմաԿտավատՀարավային ԱմերիկաՔրոմոսոմԱնկլավ և էքսկլավՄիզուղիների ինֆեկցիաներՆախադասության գլխավոր անդամներԱնասնապահությունՍակավարյունությունՎիտամին B12 անբավարարությունՀնդկաստանի մշակույթԿալցիումԲրազիլիաՀայկ նահապետԷկոլոգիական գործոններՎանա լիճՔրիստոնեությունՀայաստանի Հանրապետության նախագահՊապ թագավորԳևորգ ԷմինՈրովայնային ցավՔարԽատուտիկ սովորականԱֆրիկաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՎիտամին AՁվարանի կիստաՍտրեպտոկոկային ֆարինգիտԼյարդի հիվանդություններԳևորգ ՄկրտչյանԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՄոնա ԼիզաԴպրությունՑրված սկլերոզԱլեքսանդր ՄակեդոնացիԹիթեռներՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՊոլ ՄորֆիԳուլիվերի ճանապարհորդություններըԾիածանՀարկադրական եղանակԲնական թիվԱտոպիկ մաշկաբորբԵրաժշտությունԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԳագիկ ԲՍիլվա ԿապուտիկյանԿարմիր գլխարկՈրոտանԼիբանանՇրջակա միջավայրՍերմԻսրայելԴավիթ ԲեկՅուրի ՎարդանյանՀայաստանի ՍահմանադրությունՊյոտր ՉայկովսկիՄագաղաթՊեպոԿասկադ համալիր🡆 More