Դհարմա

Դհարմա (սանսկրիտ՝ धर्म), հնդկական կրոններում՝ հինդուիզմում, բուդդայականությունում, սիկհիզմում և ջայնիզմում բազմաթիվ նշանակություններ ունեցող հասկացություն։ Դհարմա բառի միանշանակ որևէ թարգմանություն գոյություն չունի։

Դհարմա
Դհարմա
Անցման ծեսեր և ծիսակատարություններ
Դհարմա
Յոգա, անհատական վարքագծեր
Դհարմա
Առաքինություններ, ինչպիսին ահիմսան է (ոչ բռնություն)
Դհարմա
Օրենք և իրավունք
Դհարմա
Սաննյասա կամ կյանքի փուլեր
Դհարմա
Պարտավորություններ, ինչպիսին է ուսուցիչներից սովորելը
Դհարման ունի բազմաթիվ նշանակություններ։ Վերոնշյալները մի քանի օրինակներ են։

Հինդուիզմում դհարման նշանակում է վարքագծեր, որոնք համահունչ են իրերի բնական դասավորությանը՝ կյանքի ու տիեզերքի գոյությունը հնարավոր դարձնելու համար։ Դրանք ներառում են պարտականությունները, իրավունքները, օրենքները, վարքականոնները, առաքինությունները և «ապրելու ճիշտ ձևը»։ Բուդդայականությունում դհարման նշանակում է «տիեզերական օրենք և կարգ», բայց այն վերաբերում է նաև Բուդդայի ուսմունքներին։ Բուդդայական փիլիսոփայության մեջ դհամման կամ դհարման վերաբերում է նաև «ֆենոմեն» եզրույթին։ Ջայնիզմում դհարման վերաբերում է տիրտհանկարայի (փրկիչ և հոգևոր ուսուցիչ) ուսուցմանը և մարդկային էակների մաքրման ու բարոյական վերափոխման դոկտրինի մարմնին։ Սիկհիզմում դհարմ բառը նշանակում է արդարության և պատշաճ կրոնական պրակտիկայի ուղի։

Դասական սանսկրիտում դհարմա գոյականը ծագում է «դհր» արմատից, որը նշանակում է «կատարել, պահել, պահպանել»։ Պատմական վեդայական կրոնում «դհարմա» բառը կիրառվել է և դրա նշանակությունն ու հայեցակարգային շրջանակը զարգացում են ապրել հազարամյակների ընթացքում։ Դհարմայի հականիշը ադհարման է։

Ստուգաբանություն

Դասական սանսկրիտում՝ ծագելով «դհր» արմատից՝ դհարման ստանում է «այն, ինչը ստեղծվել է, ամուր է» նշանակություն, հետևաբար՝ «իրավունք, օրենք»։ Այն բխում է հին վեդայական սանսկրիտի ն-հիմնային դհարմանից՝ «կրող, աջակից» բառացի նշանակությամբ։

Ռիգվեդայում այս բառը հանդիպում է ն-հիմնային դհարման ձևով՝ «այն, ինչը ստեղծվել է, ամուր է» նշանակությամբ։ Պատկերավոր ասած՝ այն նշանակում է «կողմնակից, աջակից»։ Դա սեմատիկորեն նման է հունական Էթոսին («ֆիքսված որոշում, կանոնադրություն, օրենք»)։ Դասական սանսկրիտում այն դարձել է դհարմա՝ առանց ն-ի։

Պալիով այն ներկայացվում է որպես դհամմա։ Որոշ ժամանակակից հնդկական լեզուներում և բարբառներում այն հանդիպում է դհարմ ձևով։

Սահմանում

Հնդկական փիլիսոփայության և կրոնի մեջ դհարման կենտրոնական կարևորության հայեցակարգ է։ Հինդուիզմում, բուդդայականությունում և ջայնիզմում այն ունի բազմաթիվ նշանակություններ։ Շատ դժվար է տալ դհարմայի մեկ համառոտ սահմանում, քանի որ այս բառն ունի երկար և բազմազան պատմություն և ընդգրկում է իմաստների ու մեկնաբանումների մի ամբողջ շարք։ Արևմտյան լեզուներում դհարմայի մեկ բառով թարգմանություն գոյություն չունի։

Ժամանակակից թարգմանիչների համար այս հասկացությունը առաջացրել է բացառիկ դժվարություններ։ Ռիգվեդայի տարբեր թարգմանողներ դհարմայի համար օգտագործել են բազմաթիվ բառեր՝ օրենք, իրավունք, կարգ, պարտականություն, սովորույթ, որակ, մոդել և այլն։

Դհարմայի հիմքում ընկած «դհրի» արմատը՝ աջակցել, կրել, այն է, ինչ կարգավորում է փոփոխությունների ընթացքը՝ առանց մասնակցելու դրանց և մնալով հաստատուն։ Թարգմանության համար օգտագործված բազմաթիվ բառերը միևնույն է չեն արտահայտում դհարմա բառի ընդհանրական իմաստը։ Հասարակ լեզվով ասած՝ դհարմա նշանակում է «ապրելու ճիշտ ուղի» և «ճշմարտացիության ուղի»։

Դհարմա բառի իմաստը կախված է ենթատեքստից, և այն զարգացում է ապրել հինդուիզմի զարգացման երկարատև պատմության ընթացքում։ Հինդուիզմի հնագույն տեքստերում ու առասպելներում դհարման նշանակում էր տիեզերական օրենք, կանոններ, որոնք քաոսից ստեղծել են տիեզերքը, ինչպես նաև ծեսեր։ Հետագա շրջանի Վեդաներում, Ուպանիշադներում, Պուրանաներում և Դյուցազներգություններում նշանակությունն ավելի զտվեց, դարձավ հարուստ, համապարփակ և սկսեց կիրառվել բազմաթիվ ենթատեքստերում։ Որոշ դեպքերում դհարման բնութագրում է մարդկային վարքագծերը, որոնք անհրաժեշտ են տիեզերքում իրերի կարգի պահպանման, քաոսի կանխարգելման համար, վարքագծեր և գործողություններ, որոնք անհրաժեշտ են բնության մեջ գոյություն ունեցող բոլոր կենդանի էակների, հասարակության, ընտանիքի, ինչպես նաև անհատական մակարդակի համար։ Դհարման պարփակում է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են պարտականությունը, իրավունքները, բնավորությունը, կոչումը, կրոնը, սովորույթները և բարոյական, ճիշտ, տեղին վարքը։

Դհարմայի հականիշը ադհարման է (սանսկրիտ՝ अधर्म), որը նշանակում է այն, ինչը դհարման չէ։ Դհարմայի պես ադհարման ևս ներառում և ենթադրում է բազմաթիվ գաղափարներ. պարզ ասած՝ այն, ինչը բնությանը հակառակ է, անբարոյական, ոչ էթիկական, սխալ կամ անօրինական։

Բուդդայականության մեջ դհարման ներառում է հիմնադիր Բուդդայի ուսմունքներն ու վարդապետությունները։

Պատմություն

Դհարմա 
Այս ժայռաբեկորային արձանագրությունը Աշոկայի կայսրությունից է, մ․թ․ա․ 258 թվական, գտնվել է Աֆղանստանում։ Արձանագրությունը ներկայացնում է սանսկրիտի «դհարմա» բառը, որը համարժեք է հունական Եվսեբիոսին (Աստծուն համարժեք գործողություններ կատարել)։ Ըստ արձանագրության «դհարմա» հին Հնդկաստանում նշանակում էր հոգևոր հասունություն, նվիրվածություն, բարեպաշտություն, պարտք և ակնածանք մարդկային համայնքի հանդեպ։

«Դհարմաշաստրայի պատմություն» հեղինակավոր գրքի համաձայն՝ Ռիգվեդայի հիմներում դհարմա բառը կարելի է հանդիպել նվազագույնը 56 անգամ՝ որպես ածական կամ գոյական։ Որոշ հեղինակների համաձայն դհարմա բառն իր արմատները ստացել է վեդական հինդուիզմի առասպելներում։ Ըստ Ռիգվեդայի հիմների՝ Բրահմանը, որին կազմում են բոլոր աստվածները, քաոսից ստեղծեց տիեզերքը․ նրանք երկիրը, արևն ու աստղերը պահում էին (dhar-) առանձին, նրանք պահում են երկինքը (dhar-) հեռու երկրից և նրանք կայունացնում են (dhar-) շարժվող լեռներն ու տափաստանները։ Աստվածները, հիմնականում Ինդրան, այնուհետև ներկայացնում ու պահում են կարգն անկարգությունից, ներդաշնակությունը քաոսից, կայունությունն անկայունությունից՝ Վեդայից ցիտված գործողություններ, որոնք ընկած են դհարմայի հիմքում։ Հետագայում դհարմա բառի նշանակությունն ընդլայնվում է՝ նշանակելով տիեզերական սկզբունք և հանդիպելով Վեդաների՝ աստվածներից անկախ հատվածներում։ Այն զարգանում է՝ դառնալով հայեցակարգ, որն ունի դինամիկ ֆունկցիոնալ դատողություն, օրինակ՝ Ատհարհավեդայում, որտեղ այն վեր է ածվում տիեզերական օրենքի, որն առարկայի միջոցով պատճառահետևանքային կապ է ապահովում։ Դհարման այս հնագույն տեքստերում ունի նաև ծիսական նշանակություն։ Ծիսականը կապված է տիեզերականի հետ, և «դհարմանին» հավասարեցվում է ծիսակատարական սկզբունքներին, որոնք աստվածներն օգտագործել են կարգն անկարգությունից, աշխարհը քաոսից անջատելու համար։

Դհարման և դրա հետ կապված բառերը գտնվել են հինդուիզմի հնագույն վեդայական գրականության մեջ, Ուպանիշադներում, Պուրանաներում, Դյուցազներգություններում. դհարմա բառը կենտրոնական դեր է խաղում նաև հետագայում ստեղծված հնդկական այլ կրոններում, օրինակ՝ բուդդայականություն և ջայնիզմ։ Ըստ Բրերետոնի՝ Ռիգվեդայում դհարման հանդիպում է 63 անգամ, բացի այդ հանդիպում են նաև դհարմայի հետ կապված այլ բառեր, օրինակ՝ դհարմակրտ, սատյադհարման, դհարմավանտ, դհարման, դհարիման։ Հին պարսկերենում չկա դհարմայի համարժեք, ընդունվում է, որ այն գալիս է Պարսկաստանից դուրս հնդ-արիական մշակույթից։ Այնուամենայնիվ, դհարմայի գաղափարի հետ հատվող գաղափարների կարելի է հանդիպել նաև այլ հնագույն մշակույթներում՝ չինական Դաո, եգիպտական Մաատ, շումերական Մե։

Եվսեբիոս և դհարմա

20-րդ դարի կեսերին Աֆղանստանում հայտնաբերվեց հնդիկ կայսր Աշոկայի մ.թ.ա. 258 թվականի արձանագրությունը։ Ժայռաբեկորի վրա քանդակված այս արձանագրությունը պատկերում էր սանսկրիտով, արամեերենով և հունարենով տեքստեր։ Ըստ Փոլ Հաքերի՝ արձանագրության մեջ կարելի է տեսնել սանսկրիտերեն դհարմա բառի հունարեն վերարտադրությունը՝ Եվսեբիոս։ Հելլենիստական Հունաստանի փիլիսոփաները եվսեբիոսը բացատրում էին որպես բարդ, համապարփակ հասկացություն։ Այն նշանակում է աստվածների մեծարում, ինչպես նաև հագևոր հասունություն, կյանքի նկատմամբ ակնածանքով լի վերաբերմունք և ներառում է ճիշտ վարքը ծնողների, քույր-եղբայրների, երեխաների նկատմամբ, ամուսինների միջև, ինչպես նաև՝ կենսաբանորեն չկապված անձանց միջև։ Ըստ այս արձանագրության՝ դհարման Հնդկաստանում դեռևս 2300 տարի առաջ կենտրոնական հասկացություն էր և նշանակում էր ոչ միայն կրոնական գաղափար, այլև իրավունքի, լավի, մարդկային հասարակության նկատմամբ որևէ մեկի պարտականության գաղափարներ։

Ռտա, մայա և դհարմա

Հինդուիզմի զարգացում ապրող գրականությունը դհարման կապում է երկու կարևոր հասկացությունների հետ՝ ռտա և մայա։ Վեդաներում ռտան ճշմարտությունը և տիեզերական սկբունքն է, որը կարգավորում և համակարգում է տիեզերքի և դրանում գոյություն ունեցող ամենի գործողությունը։ Ռիգվեդայում և հետագա շրջանի գրականության մեջ մայան նշանակում է պատրանք, խարդախության, խաբեություն, կախարդական, որն ապակողմնորոշում է և առաջացնում անկարգություն՝ հանդիսանալով կարգը, կանխատեսելիությունը և ներդաշնակությունը սահմանող իրականության, օրենքների և կանոնների հակադարձը։ Ըստ Փոլ Հորսչի՝ ռտան և դհարման զուգահեռ հասկացություններ են՝ առաջինը տիեզերական սկզբունքն է, երկրորդը՝ բարոյական սոցիալական ոլորտը։ Մայան և դհարման ևս համանման են՝ առաջինն օրենքի և բարոյական կյանքի աղավաղումն է, երկրորդը՝ օրենքի և բարոյական կյանքի ամրապնդումը։

Դհարման խորհրդանիշներում

Դհարմա 
Հնդկաստանի դրոշի կենտրոնում պատկերված անիվը խորհրդանշում է դհարման

Դհարմայի նշանակությունը հնդկական սենտիմենտների տեսանկյունից արտահայտելու համար 1947 թվականի Հնդկաստանի որոշմամբ պատկերված է դրոշի վրա՝ ներառելով Աշոկա Չակրան՝ դհարմաչակրայի («դհարմայի անիվ») պատկերումը։ Այն հանդիսանում է դրոշի կենտրոնական միտքը։

Դհարման հինդուիզմում

Դհարմա 
Հինդուիզմ

Հինդուիզմում դհարման կազմակերպչական սկզբունք է, որը կիրառվում է անհատ մարդկային էակի նկատմամբ՝ այլ մարդկանց և բնության, անշունչ առարկաների, տիեզերքի և դրա բոլոր հատվածների հետ փոխազդեցության մեջ։ Այն վերաբերում է կարգին և սովորույթներին, որոնք կյանքը և տիեզերքը հնարավոր են դարձնում և ներառում է հասարակությանը կառավարող վարքագծերը, ծեսերը, կանոնները և էթիկան։ Հինդուիստական դհարման ներառում է կրոնական պարտականությունները, բարոյական իրավունքները և յուրաքանչյուր անձի պարտականությունները, ինչպես նաև վարքագծերը, որոնք սոցիալական կարգը, ճիշտ վարքը և առաքինի վարքը հնարավոր են դարձնում։ Դհարման այն է, ինչը բոլոր գոյություն ունեցող էակները պետք է ընդունեն և հարգեն՝ աշխարհում ներդաշնակության և կարգուկանոնի հասնելու համար։ Այն ոչ գործողություն է, ոչ էլ արդյունք, այլ բնական օրենքներ, որոնք առաջնորդում են գործողությունը և ստեղծում արդյունքը՝ աշխարհում քաոսից խուսափելու համար։ Այն բնատուր հատկանիշ է, որը գոյություն ունեցողը դարձնում է այնպիսին, ինչպիսին կա։ Այն անձի բնության և իրական կոչման հետապնդումն է՝ այդպիսով կատարելով իր դերը տիեզերական «բեմում»։ Հինդուիզմում մեղր ստեղծելը մեղվի դհարման է, կաթ տալը՝ կովի դհարման, շողերը՝ արևի դհարման, հոսելը՝ գետի դհարման։ Մարդասիրության տեսանկյունից դհարման ամբողջ կյանքի ծառայության և փոխկապակցվածության կարիքը, ազդեցությունն ու էությունն է։

Դհարման բուդդայականությունում

Դհարմա 
Բուդդայականություն

Բուդդայականության մեջ դհարման նշանակում է տիեզերական օրենք և կարգ, բայց վերաբերում է նաև Բուդդայի ուսմունքներին։ Բուդդայական փիլիսոփայության մեջ դհամման կամ դհարման նաև «ֆենոմեն» հասկացության համար է կիրառվում։ Արևելյան Ասիայում դհարմայի թարգմանությունն է 法, որն արտասանվում է ֆա, տիբեթերեն՝ չոե (ཆོས་), կորեերեն՝ բեոպ, ճապոներեն՝ հո, վիետնամերեն՝ ֆապ։ Այնուամենայնիվ, դհարմա եզրույթը կարող է թարգմանվել նաև իր օրիգինալ ձևից։

Դհարման ջայնիզմում

Դհարմա 
Ջայնիզմ

Դհարմա բառը հանդիպում է ջայնիզմի բոլոր հիմնարար տեքստերում։ Այն ունի ենթատեքստային նշանակություն և վերաբերում է բազմաթիվ գաղափարների։ Լայն իմաստով այն նշանակում է Ջինաների ուսմունքները, այլ հոգևոր դպրոցների ուսմունքները, բարձրագույն ուղին, սոցիալ-կրոնական պարտականությունը և այն, ինչը բարձրագույն մանգալան է (սրբությունը)։

Ջայնիզմում դհարմա եզրույթն ունի յուրահատուկ գոյաբանական և վախճանաբանական իմաստ։ Ջայնիստական ավանդույթներում գոյությունը բաղկացած է ջիվայից (հոգի, ատման) և աջիվայից (ոչ հոգի), որն իր հերթին բաղկացած է 5 կատեգորիաներից՝ իներտ ոչ զգայուն ատոմային խնդիր (պուդգալա), տարածություն (ակաշա), ժամանակ (կալա), շարժման սկզբունք (դհարմա) և հանգստի սկզբունք (ադհարմա)։ Դհարմա եզրույթի շարժում նշանակությունը և գոյաբանական ենթակատեգորիա լինելը չի հանդիպում ոչ բուդդայականության, ոչ էլ հինդուիզմի այլ դպրոցներում։

Ջայնիզմի կարևորագույն տեքստը՝ Տատտվարտհա Սուտրան դաս-դհարման նշում է «Տասն արդար առաքինությունների» հետ։ Դրանք են՝ համբերատարություն, համեստություն, շիտակություն, մաքրություն, ճշմարտացիություն, ինքնազսպվածություն, պարզություն, հրաժարում, չկապվածություն, անարատություն։

Դհարման սիկհիզմում

Դհարմա 
Սիկհիզմ

Սիկհիզմում դհարմա բառը նշանակում է ճշմարտացիության և պատշաճ կրոնական պրակտիկայի ճանապարհը։ Սիկհիստական դհարման համակիրների կողմից որպես հոգևոր նույնություն ընդունված գուրուների ուսմունքների միջոցով բացահայտված հստակ կրոնն է։ Սիկհիզմում Աստված բնութագրվում է և որպես Նիրգուն (մշտագո), և որպես Սարգուն (մշտակա)։ Դհարման ներկայացվում է նաև որպես պարտականություն։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Sanatana Dharma: an advanced text book of Hindu religion and Ethics. Central Hindu College, Benaras. 1904.
  • Day, Terence P. (1982), The Conception of Punishment in Early Indian Literature, Ontario: Wilfrid Laurier University Press, ISBN 0-919812-15-5
  • Murthy, K. Krishna. "Dharma – Its Etymology." The Tibet Journal, Vol. XXI, No. 1, Spring 1966, pp. 84–87.
  • Olivelle, Patrick (2009). Dharma: Studies in Its Semantic, Cultural and Religious History. Delhi: MLBD. ISBN 978-8120833388.
  • Jain, Vijay K. (2012), Acharya Amritchandra's Purushartha Siddhyupaya, Vikalp Printers, ISBN 81-903639-4-8, «Non-Copyright»
  • Jain, Vijay K. (2011), Acharya Umasvami's Tattvārthsūtra, Vikalp Printers, ISBN 978-81-903639-2-1, «Non-Copyright»

Արտաքին հղումներ

Tags:

Դհարմա ՍտուգաբանությունԴհարմա ՍահմանումԴհարմա ՊատմությունԴհարմա ն խորհրդանիշներումԴհարմա ն հինդուիզմումԴհարմա ն բուդդայականությունումԴհարմա ն ջայնիզմումԴհարմա ն սիկհիզմումԴհարմա ԾանոթագրություններԴհարմա ԱղբյուրներԴհարմա Արտաքին հղումներԴհարմաԲուդդայականությունՀինդուիզմՋայնիզմՍանսկրիտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՈղնաշարՀայաստանի պատմական մայրաքաղաքներՇնչառությունԱմպրոպՍնկային թունավորումներԱստղՀայաստանի զինանշանԱրամ ԱսատրյանՍաղմոսավանքՊարկինսոնի հիվանդությունՄինետՍեռական հերպեսԿրոնը ՀայաստանումԲանակում (հեռուստասերիալ)Աջափնյակ (վարչական շրջան)ՈւկրաինաԵրիկամԱվելուկՍրտամկանի ինֆարկտԱռնո ԲաբաջանյանԳլխուղեղի բորբոքումԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱստիգմատիզմԶատիկՀայերեն ՎիքիպեդիաՌեդյարդ ՔիփլինգՄեծ ՀայքՌուսաստանի քաղաքների ցանկԿոտրվածքՀայաստանի Կարմիր գիրքԱղավնիներՄարգարիտՄեղուներԳլխուղեղի ուռուցքՉինաստանՊատարագ (եկեղեցական)ԾաղկեվանքՀայաստանի թռչունների ցանկՄետաղԿրծքագեղձի քաղցկեղApp StoreՄիքելանջելոԹլփատումԴերանունԵրևանի թանգարանների ցանկԱլեքսանդր ՇիրվանզադեՀրանտ ՄաթևոսյանՄխիթարյան միաբանությունՔրիստինե ՊեպելյանՍողուններՄոնա ԼիզաՄիջին ականջի բորբոքումԵրևանի պատմությունՂուրանՄաշկային հիվանդություններՏեղ (գյուղ)Փոքրիկ իշխանըՀայերԱրցախի հերոսՋիվան ԳասպարյանԱմբողջ թիվԱնիՔարերՊարագաներԱրա ԳեղեցիկՀարութ ՓամբուկչյանԱրայի (լեռ)Բլանքա ՊալոմաՔաոս (վեպ)Հայկական լեռնաշխարհՍտամոքսԵրկաթ պակասորդային սակավարյունությունԾիածանՇեշտԱպարան🡆 More