Եկեղեցական Պատարագ

Պատարագ (նվեր, ընծա), քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողություն։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը։

Եկեղեցական Պատարագ
Լույսի պատարագ

Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Այն Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդն է, որի ժամանակ Անմահ Գառն Աստծու՝ որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով մեզ իր Սուրբ մարմինն ու արյունը, որով վերականգնվում է ի սկզբանե հաստատված հաղորդակցական կապը։ Կա Պատարագամատույց, որում գրված պատարագի սաղմոսները կատարումը և այլն։

Բովանդակություն և ընթացակարգ

Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր փրկագործության տնօրինությունները՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։

Պատարագը բաղկացած է չորս հիմնական մասերից.

  1. Պատրաստություն, որի նպատակն է սրբագործել խորհրդակատար քահանային և հավատացյալ ժողովրդին՝ պատրաստ լինելով Ս. Պատարագի արարողությանը։ Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը։
  2. Երախայից կամ ճաշու պատարագ։ Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը։
  3. Հավատացելոց կամ Սրբեցելոց պատարագ։ Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Ավագ Շաբաթը։
  4. Վերջին օրհնություն և Արձակում։ Խորհրդանշում է Համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը։

Պատարագի ժամանակ կատարվում է հաղորդություն՝ հավատացյալները ճաշակում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սրբազան հաց և գինի։ Դարերի ընթացքում պատարագը կրել է ծիսական փոփոխություններ։ Քրիստոնեական տարբեր դավանանքներում ընթանում է տարբեր ձևերով։ Սովորաբար Հայկական Առաքելական եկեղեցին պատարագը կատարում է կիրակի, սրբոց և տերունական օրերին։ Պատարագի լեզուն հին հայերենն է՝ գրաբարը։

Ծագում

Պատարագի առաջին կազմողը եղել է Հակոբոս առաքյալը՝ Եդեսիայի առաջին եպիսկոպոսը։ Առաջին պատարագամատյանը կամ խորհրդատետրը Կեսարիայից Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը։

Արտաքին հղումներ

Tags:

Հիսուս ՔրիստոսՔրիստոնեություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎիքիպահեստԸնտանի կենդանիներՏուբերկուլոզԱղաթթուԾխախոտԿիլիկիայի հայկական իշխանությունՀղիություն (մարդ)ԷպիլեպսիաԴեղաբույսերՀաստ աղիքների բորբոքումՏիեզերքՋուրԼոռու մարզԻնքնապաշտպանական մարտեր (1915)Ծաղկած փշալարերՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Քարերի սիմֆոնիաԲացառական հոլովԿրեատինինՎարդանանք (պատմավեպ)ԱղավնիներՎիտամին AԱկրոստիքոսԾծմբական թթուԱնալ սեքսԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրյան շրջանառությունՀայաստանի լեռներՀարցական նշանԵրազԽորանարդՀամամոլորակային հիմնախնդիրներԵռանկյան մակերեսԱղմուկ ականջներումԵրկկենցաղներՀիսուսՄիացյալ ԹագավորությունՀակաբիոտիկներՍասունցի ԴավիթԿարմրուկԱրարատի մարզՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԼիոնել ՄեսսիԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Անդրանիկ ՕզանյանԱռողջ ապրելակերպՄարդու իրավունքներԱռասպելՀյուսիսային ԱմերիկաՏիգրան ՄանսուրյանՈսկիԱլբերտ ԱյնշտայնԱրկադի Տեր-ԹադևոսյանԹոմաս ԷդիսոնԷկզեմաԼուսինՎարդավառՀայկական բանակ (1918-1920)Հայոց ցեղասպանության ճանաչումՀայկյան տոմարՍամուրայԴուբայԱբել ԱբելյանԲնական թիվՄԻԱՎ/ՁԻԱՀԴոմինիկյան ՀանրապետությունՀակահիստամինային դեղերՎիտամին DՀարավային ԱմերիկաՍողոմոն ԹեհլիրյանԲագրատ ԳալստանյանՀնդկաստանԱրտաշեսյաններՌևմատոիդ արթրիտՍտորոգյալԵրեքնուկՄարսողություն🡆 More