Արևելյան Ասիա

Արևելյան Ասիան (չինարեն՝ 东亚, ճապոներեն՝ 東アジア), բնական երկրների խումբ Ասիայում, հյուսիսային լայնության մոտ 20° և 60° միջև, ընդգրկում է Ռուսաստանի և Չինաստանի արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ռելիեֆում տիրապետող են լեռներն ու բարձրավանդակները (Զուզջուր, Սիխոտե-Ալին, Բուրեական լեռնաշղթա, Մեծ Խինգան, Կամչատկայի լեռներ), որոնք հերթագայվում են կուտակումային խոշոր հարթավայրերով (Մերձամուրյան, Չինական Մեծ և այլն)։ Կլիման մուսոնային է՝ խոնավ ամառներով և համեմատաբար չոր ձմեռներով։ Ամռանը և աշնանը հաճախ Արևելյան Ասիայի վրայով անցնում են թայֆունները։ Բուսածածկույթը հիմնականում անտառային է, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և էնդեմիկների առատությամբ։ Բարեխառն գոտում փշատերև և խառն անտառներն են, մերձարևադարձային և արևադարձային գոտում՝ խառը տերևաթափ-մշտադալար անտառները, ավելի քիչ խոնավ վայրերում՝ անտառատափաստանը և տափաստանը։ Արևելյան Ասիայի պետությունները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով։ Տարածքի մեծությամբ առավել խոշոր պետությունները Չինաստանն ու Մոնղոլիան են, բնակչության թվով` Չինաստանն ու Ճապոնիան, տնտեսական հզորությամբ` Չինաստանը, Ճապոնիան և Կորեան։ Ըստ պետության կարգի` Ճապոնիան միապետություն է, իսկ մնացյալները`հանրապետություններ։ Արևելյան Ասիայում են տեղի ունեցել ամենակործանարար երկրաշարժերը։

Արևելյան Ասիա
Ասիայի երկրամասերը ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավ-արևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևելյան Ասիա      Հարավ-արևելյան Ասիա

Պատմություն

Այս տարածաշրջանում Չինական Դինաստիաների գերակշռումն է եղել թե' մշակութապես և թե' ռազմական բնագավառում։

Ժամանակի ընթացքում Չինական Իշխանությունն սկսեց նվազել։ Նույն ժամանակ Ճապոնիան ներկայանում էր որպես ազգ-պետություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կորեան, Թայվանը, Արևելյան Չինաստանի մեծ մասը, Հոնկոնգը և Վիետնամը հայտնվեցին Ճապոնիայի տիրապետության տակ։

Մոնղոլիան, Չինաստանը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը դարձան սոցիալիստական պետություններ։ Չինաստանից անջատվեց Թայվանը, միասնական Կորեան բաժանվեց 2 պետության։

Տնտեսություն

Թեպետ Արևելյան Ասիայի բնական պայմաններն ու ռեսուրսները բարենպաստ նախադրյալներ են արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար, սակայն այս տարածաշրջանի երկրները երկար ժամանակ տնտեսական ու սոցիալական զարգացման գործընթացից գրեթե դուրս էին մնացել։ Օտարերկրյա կապիտալի ներդրման շնորհիվ զարգացման «անշարժ կետից» առաջինը դուրս եկան Ճապոնիան և Հոնկոնգը, որոնց հետևեցին Կորեայի Հանրապետությունը, Չինաստանից անջատված Թայվան պետությունը։ Այս տարածաշրջանն աշխարհում ՀՆԱ-ի ծավալով 2-րդն է` Հյուսիսային Ամերիկայից հետո։

Արևելյան Ասիայի տնտեսությունը շատ զարգացած է. այն տունն է տեխնոլոգիական աշխարհի, ինչպես նաև արդյունաբերական զարգացած երկրների` Հարավային Կորեայի, Թայվանի եւ Ճապոնիայի։

Ռազմական և տնտեսական գերտերություն Չինաստանը 2014 թվականին դարձել է խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը աշխարհում` գերազանցելով ԱՄՆ-ին։

Տարածաշրջանն աշխարհում առաջատար է ածխի հանույթով, սև մետաղաձուլությամբ, մեքենաշինության որոշ արտադրատեսակների, տեքստիլ արդյունաբերության, հացահատիկի, ոչխարների և խոզերի գլխաքանակով, ձկնորսությամբ և այլն։

Տարածաշրջանի տնտեսական միջուկը` առավել բարձր զարգացած արեալը, ներառում է Ճապոնիան,Կորեայի Հանրապետությունը և Թայվանը:Երկրորդ արեալը Չինաստանի արևելքն է։ Տարածաշրջանին են պատկանում տասնյակ արտադրատեսակների գծով աշխարհում առաջին տեղերը։ Արևելյան Ասիան ամենաարագ զարգացող տարածաշրջանն է։ Այստեղ մեծ է թե' մարդկային, և թե' տնտեսական ներուժը։ Արևելյան Ասիայի երկրները եվրոպական երկրներից ավելի ուշ են սկսել զարգանալ, բայց կարճ ժամանակահատվածում դարձան տնտեսապես հզոր։ Այդպիսիք են`Ճապոնիան, Հյուսիսային Կորեան, Թայվանի Չինական Հանրապետությունը, իսկ այսօր արդեն նաև Չինաստանն է զարգանում այդ ուղիով։

Հանքային հանածոների հետախուզված պաշարներով Արևելյան Ասիան աշխարհի առավել հարուստ տարածաշրջաններից է։ Առավելապես մեծ են քարածխի, նավթի, երկաթի, մանգանի, անագի, կապարի, ցինկի, ուրանի պաշարները։

Պետություն ՀՆԱ-ն

Միլիարդ դոլար

Մեկ շնչին ընկնող անվանական

ՀՆԱ-ն

Դոլար

Արևելյան Ասիա  Չինաստան 17.100.063 12.117
Արևելյան Ասիա  Հոնկոնգ 405.781 53.183
Արևելյան Ասիա  Մակաո 55.502 91.376
Արևելյան Ասիա  Ճապոնիա 4.746.880 38.174
Արևելյան Ասիա  Թայվան 650.902 27.350
Արևելյան Ասիա  Հյուսիսային Կորեա 25.000 1000
Արևելյան Ասիա  Հարավային Կորեա 1.898.763 36.749
Արևելյան Ասիա  Մոնղոլիա 17.871 5.586

Բնակչություն

Արևելյան Ասիայի բնակչության ընդհանուր թիվը 1.5 միլիարդից ավելի է, որը կազմում է երկրագնդի բնակչության մոտ 22%-ը։ Տարածաշրջանի բնակչությունը բազմազգ է։ Միայն Չինաստանում ապրում է ավելի քան 50 ժողովուրդ` չինացիներ, ույղուրներ, մանջուրներ, մյաոներ։

Տարածաշրջանում բնակչությունը խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված:Բնակչության խտությունը հատկապես մեծ է Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում։ Միջին մակարդակի վրա է Չինաստանը և փոքր Մոնղոլիան։ Ճապոնիայի քաղաքներում ապրում է երկիրի ամբողջ բնակչության 79%-ը իսկ Կորեայի Հանրապետությունում` 83%-ը։ Սակայն տարածաշրջանի խոշորագույն երկիր Չինաստանի քաղաքներում բնակվում է երկրի ամբողջ բնակչության կեսը։

Պետություն Պաշտոնական անվանումը Հայրենի Անվանումը Տարածքը կմ2 Բնակչություն Բնակ. խտությունը

մարդ կմ2

Մայրաքաղաք
Արևելյան Ասիա  Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 中华人民共和国 9.640.011 1.373.000.000 138 Պեկին
Արևելյան Ասիա  Հոնկոնգ Հոնկոնգի հատուկ վարչական շրջան 香港特別行政區 1.104 7.298.600 6.390 Հոնկոնգ
Արևելյան Ասիա  Մակաո Մակաոյի հատուկ վարչական շրջան 澳門特別行政區 30 642.900 18.662 Մակաո
Արևելյան Ասիա  Ճապոնիա Ճապոնիա 日本国 377.930 126.890.000 337 Տոկիո
Արևելյան Ասիա  Թայվան Չինաստանի Հանրապետություն (Թայվան) 中華民國(台灣) 36.188 23.468.748 639 Թայբեյ
Արևելյան Ասիա  Հյուսիսային Կորեա Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն 조선민주주의인민공화국 120.538 25.155.000 198 Փհենյան
Արևելյան Ասիա  Հարավային Կորեա Կորեայի Հանրապետություն 대한민국/大韓民國 100.210 51.482.816 500 Սեուլ
Արևելյան Ասիա  Մոնղոլիա Մոնղոլիա Монгол Улс 1.564.100 3.041.648 2 Ուլան Բատոր

Կրոն

Կրոն Գլխավոր գիրք Տեաակը Հետևորդները Հիմնական էթնիկ խմբերը Պետությունները
Դաոիզմ Դաո Դե Ցզին Բազմաստվածություն 303.320.000 Խան, Զհուաներ, Հմոնգի, Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Կոնֆուցիականություն Lun յույ Բազմաստվածություն 6.300.000 Խան, Չասոն, Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Սինո-Բուդդայականություն Ադամանդի Սուտրա Չունեն Աստված 250.000.000 Խան, Չասոն, Մանչժուրներ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Տիբեթերեն Բուդդայականություն անուտտարայոգա Տանտրա Չունեն Աստված 5.000.000 Տիբեթցիներ,Մոնղոլներ,Մանչուներ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Շամանություն Չկա Պիրմիտիվ 50.000 Մոնղոլոներ, Տիբեթցիներ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Սինտոյական Չկա Պրիմիտիվ 2.700.000 Յամատո Արևելյան Ասիա 
Իսլամ Ղուրան Միաստվածություն 24.690.000 Ղրղզներ, Ղազախներ, Ույղուրների, Մոնղոլներ, Նայմաններ, Խան, Խուայցզու Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 

Տոներ

Տոն Այլ անունը Օրացույց Օր Գրիգորյան օրացույց Գործողությունները Կրոնական արարողությունները Սնունդ Պետություն
Չինական Նոր Տարի Գարնանային փառատոն Չինական Առաջին ամսվա առաջին օրը Հունվար 21- 20 փետրվար Հրավառություն,Նախնիներին երկրապագել։ Երկրպագել Աստվածներին Ցզյաոցզի Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Նոր Տարի Յուանը Դեն Գրիգորյան Հունվարի 1 Հունվարի 1 Հրավառություն Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Լապտերների փառատոն Նրբագույն Յուան Չինական Առաջին ամիս օր 15 Հունվարի 25- 2 Մարտ Լապտերների ցուցահանդես և Դամբարարների մաքրում։ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Քինմինգ փառատոն Գերեզմանի մաքրման օր Արեգակնային 15-րդ օրը մարտյան գիշերահավասարից հետո Փետրվարի 4 - Մարտ 6 Նախնիների պաշտում և դամբարանների մաքրում։ Սառը կերակուր Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Վիշապանավակների տոն Դուանվու Չինական Հինգերորդ ամիս

օր 5

Ապրիլի 4 - 6 Կրել գունավոր գծեր և ավտոմեքենա չվարել։ Երկրպագել տարբեր աստվածների Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Ուրվականի փառատոն Միջին Յուան Չինական Յոթերորդ ամիս

Օր 15

Նախնիների պաշտում և դամբարանների մաքրում Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Լուսնի տոն Չինական Ութերորդ ամիս

Օր 15

Ընտանիքի վերամիավորում Պաշտել աստվածուհի Լուսնին Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Կրկնակի Իններորդ Փառատոն Խորը ժխտում Չինական Իններորդ ամիս

Օր 15

Բարձրանալ լեռներ Երկրպագել տարբեր աստվածների Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Յուան Ստորի փառատոն Չինական Տասերորդ ամիս

Օր 15

Նախնիների պաշտում և դամբարանների մաքրում։ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Դեկ.23 փառատոն Փոքր նոր տարի Չինական Տասերկուերորդ ամիս

Օր 23

Տների մաքրում Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Աշխատանքի միջազգային օր Գրիգորյան Մայիսի 1 Մայիսի 1 Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 
Կանանց միջազգային տոն Գրիգորյան Մարտի 8 Մարտի 8 Հոգ տանել կանանց մասին Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա 

Կլիման

Տարածաշրջանի արևելքում կլիման մուսսոնային է` ամառային առատ տեղումներով:Տեղումների տարեկան քանակը հարավ-արևելքում հասնում է 1000-2000մմ-ի, իսկ Ճապոնական ու մյուս կղզիներում 2000-3000մմ-ի։

Գործակցություն

Ազատ առևտրի համաձայնագրեր

Համաձայնագրի անունը Կողմերը Որ առաջնորդի ժամանակ Բնակցությունների սկսում Ստորագրման ամսաթիվը Մեկնարկը Ընթացիկ կարգավիճակը
Չինաստան-Հարավային Կորեա ՖՏԱ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Սի Ցզինպին,Փակ Կըն Հյե Մայիս, 2012թ. Հունիս 1,2015թ. Դեկտեմբեր 30 2015թ. Կատարում
Չինաստան-Ճապոնիա-Հարավային Կորեա ՖՏԱ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Սի Ցզինպին,Շինզո Աբե Մարտ 26. 2013թ. Ն/Փ Ն/Փ Բանակցություններ
Ճապոնիա-Մոնղոլիա ԵՊԱ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Շինզո Աբե,Ծախիագիին Ելբեգդորջ - Փոտրվար 10 2015թ. - Կատարում
Չինաստան- Մոնղոլիա ՖՏԱ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Սի Ցզինպին,Ծախիագիին Ելբեգդորջ Ն/Փ Ն/Փ Ն/Փ Պաշտոնապես առաջակվող
Մայր Ցամաք- Հոնկոնգ ՍԵՌԱ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Ջիանգ Զեմին,Տունգ Չէ-հվա - Հունիս 29. 2003թ. - Կատարում
Մայր Ցամաք- Մակաո ՍԵՌԱ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Ջիանգ Զեմին,Եդմունդ Հո - Հոկտեմբեր 18 2003թ. - Կատարում
Հոնկոնգ- Մակաո ՍԵՌԱ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Քերի Լամ,Ֆերնանդո Չուի Հոկտեմբեր 9, 2015թ. Ն/Փ Ն/Փ Բանակցությունների վարում
ՏՀՇՀ Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Հու Ձինթաո,Մա Յինգ-ջեոու Հունվար 26, 2010թ. Հունիս 29 2010թ. Օգոստոս 17 2010թ. Կատարում
ԽՆՀԾԱ( ՏՀՇՀ-ի հիման վրա) Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Սի Ցզինպին,Մա Յինգ-ջեոու Մարտ, 2011թ. Հունիս 21 2013թ. Ն/Փ Չեղյալ են հայտարարել
ԸՀՍՀ( ՏՀՇՀ-ի հիման վրա) Արևելյան Ասիա Արևելյան Ասիա  Հու Ձինթաո,Մա Յինգ-ջեոու Փոտրվար 22, 2011թ. Ն/Փ Ն/Փ Դադարեցվել է
Արևելյան Ասիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Ասիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 32 Արևելյան Ասիա 

Tags:

Արևելյան Ասիա ՊատմությունԱրևելյան Ասիա ՏնտեսությունԱրևելյան Ասիա ԲնակչությունԱրևելյան Ասիա ԿրոնԱրևելյան Ասիա ՏոներԱրևելյան Ասիա ԿլիմանԱրևելյան Ասիա ԳործակցությունԱրևելյան ԱսիաԱսիաԲուրեական լեռնաշղթաԿԺԴՀԿամչատկաՀարավային ԿորեաՃապոներենՃապոնիաՉինաստանՉինարենՌուսաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻսպանիաԱրյան ընդհանուր հետազոտությունԼևոն Տեր-ՊետրոսյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԻրանՊետրոս ԴուրյանՍևանա լիճՏիգրան ՀամասյանՈրոտանի կիրճԳուլիվերի ճանապարհորդություններըԱնկլավ և էքսկլավՀայկական մուֆլոնՎանի թագավորության արքաների ցանկՀայոց ցեղասպանության ճանաչումՄեծապատիվ մուրացկաններԱրգանդի միոմաԱշոտ Բ ԵրկաթԱլպիական մանուշակ (պատմվածք)Ավարայրի ճակատամարտՍասունցի ԴավիթԱղերՓառնավազ I (Վիրքի արքա)ՄակաբուծությունԱդանայի կոտորածՔարահունջՎարդՀին ՀունաստանԻզաբել ՍադոյանՀայաստանի խորհրդանիշներՎիրուսներԱրմավիրԱդոլֆ ՀիտլերՄեջքի ցավԿառավարում (տնտեսագիտություն)Եռանկյան մակերեսԺենգյալով հացԱլեքսանդր ՇիրվանզադեՇառլ ԱզնավուրԻբուպրոֆենՀավասարասրուն սեղանՀնդկաստանՁեռնաշարժությունՄխիթար ՍեբաստացիՌեջեփ Թայիփ ԷրդողանԱրտարգանդային հղիությունՖեյսբուքՀայկ և ԲելSourԵռաբլուր պանթեոնՀրանտ ՄաթևոսյանԿանոնավոր եռանկյունՀավերժության հայկական նշանԼեոնիդ ԵնգիբարյանՄիսաք ՄանուշյանՀարավային ԿորեաԴարձվածքԱրարատԵրկաթՆախադասությունԳոյական անունՄուսա լեռան հերոսամարտԱրտաշես Ա ԲարեպաշտԿռունկներՆիկոլ ՓաշինյանԱրծվաշենԹոմաս ԷդիսոնՓիղՀատկացուցիչՄեղրՍումգայիթի ջարդերՎայոց ձորի մարզԾաղկեվանք (Արա լեռ)ՄակբայԱրջերՀայկական ճարտարապետություն🡆 More