Կենտրոնական Ասիա

Կենտրոնական Ասիա (ղազախերեն՝ Орта Азия, թուրքմեներեն՝ Merkezi Aziýa, ուզբեկերեն՝ Oʻrta Osiyo, ղրղզերեն՝ Орто Азия, տաջիկերեն՝ Осиёи Марказӣ, պարսկերեն՝ آسیای مرکزی, ուրդու՝ وسط ایشیا, չինարեն՝ 中亚), ասիական տարածաշրջան։

Կենտրոնական Ասիա
Տեսակտարածաշրջան և մշակութային շրջան
ՄայրցամաքԱսիա
ԵրկիրԿենտրոնական Ասիա Ղազախստան, Կենտրոնական Ասիա Ղրղզստան, Կենտրոնական Ասիա Ուզբեկստան, Կենտրոնական Ասիա Տաջիկստան, Կենտրոնական Ասիա Թուրքմենստան, Կենտրոնական Ասիա Աֆղանստան և Կենտրոնական Ասիա Չինաստան
Կազմված էՂազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան
Մասն էԱսիա
Կենտրոնական Ասիա
Կենտրոնական Ասիա
Ասիայի տարածաշրջանները ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավ-արևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևելյան Ասիա      Հարավ-արևելյան Ասիա
Կենտրոնական Ասիա
Կենտրոնական Ասիան աշխարհի քարտեզին

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարածաշրջանի մեջ մտնում են հետևյալ տարածքները՝ Մոնղոլիան, Արևմտյան Չինաստանը, Հյուսիսային Հնդկաստանը և Հյուսիսային Պակիստանը, Հյուսիս-Արևելյան Իրանը, Աֆղանստանը, Միջին Ասիայի 4 հանրապետությունները, Ղազախստանը և Ռուսաստանի ասիական մասի տայգայի գոտուց դեպի հարավ գտնվող տարածքները։ Առաջին քարտեզում ներկայացված է տարածաշրջանը ըստ ՄԱԿ-ի։ Կենտրոնական Ասիան, տարածաշրջանի նոր անվանումն է։ 1924 թվականից շրջանառության է դրվել Ղազախստան և Միջին Ասիա անվանումը։ Կենտրոնական Ասիայի երկրներն են.

Բնական պայմաններ

Կենտրոնական Ասիայի մակերևույթը բազմազան է, իսկ ընդերքը հարուստ օգտակար հանածոներով և թանկարժեք քարերով։ Արևմտյան և հյուսիսային մասերում հարթավայրերն են, իսկ հարավային մասում ձգվում են բարձր լեռները։ Հարավային մասում է գտնվում նաև տարածաշրջանի ամենաբարձր գագաթը՝ Ղազախստանի տարածքում։ Կենտրոնական Ասիան հարուստ է նաև հանքային ռեսուրսներով։ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքում կան բնական գազի և նավթի հարուստ պաշարներ։ Ուզբեկստանում է գտնվում աշխարհի ոսկու և արծաթի պաշարների 1/10 մասը։ Ոսկու պաշարներով Ուզբեկստանը գտնվում է 3-րդ տեղում։ Ղազախստանի տարածքը հարուստ է բազմապիսի մետաղներով։ Կան նաև ֆոսֆորի, ցինկի և կապարի պաշարներ։

Կլիմա

Կենտրոնական Ասիայի տարածքը գտնվում է միևնույն ժամանակ հինգ կլիմայական գոտիներում։ Հիմնական գոտիները կիսաանապատային և մերձարևադարձային կլիմայական գոտիներն են։ Կլիման բազմազան է։ Տեղումները հիմնականում գրանցվում են երկրի հարավային մասերում՝ լեռնային հատվածներում։ Լեռների բարձրության պատճառով լեռների լանջերին և ստորոտին առաջացել են սառցադաշտեր։ Դրանց հալվելու հետևանքով գոյացել է Սիրդարյան գետը։

Պատմություն

Կենտրոնական Ասիայի պատմությունը որոշվում է տարածքի կլիմայով և աշխարհագրությամբ։ Ծովից հեռու գտնվելը ազդում էր նրա առևտրական կապերի վրա։

Կենտրոնական Ասիայում և նրա շրջակայքում տափաստանային քոչվորների և տեղաբնակների միջև հարաբերությունները երկար ժամանակ նշանավորվել են հակամարտություններով։ Քոչվորական ապրելակերպը շատ հարմար էր պատերազմին, և տափաստանային ձիարշավորդները դարձան աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը։ Ցանկացած ներքին միասնություն պայմանավորված էր Մետաքսի ճանապարհի աղդեցությամբ, որն անցնում էր Կենտրոնական Ասիայի երկայնքով։

Նախաիսլամական և վաղ իսլամական ժամանակներում Կենտրոնական Ասիան բնակեցված էր հիմնականում իրանական լեզվով խոսող մարդկանցով։

Դեպի Կենտրոնական Ասիա թուրքական ժողովուրդների հիմնական գաղթը տեղի է ունեցել 6-11րդ դարերում։

Ծանոթագրություններ

Կենտրոնական Ասիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական Ասիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 378 Կենտրոնական Ասիա 

Tags:

Կենտրոնական Ասիա Բնական պայմաններԿենտրոնական Ասիա ԿլիմաԿենտրոնական Ասիա ՊատմությունԿենտրոնական Ասիա ԾանոթագրություններԿենտրոնական ԱսիաԹուրքմեներենՂազախերենՂրղզերենՈւզբեկերենՈւրդուՉինարենՊարսկերենՏաջիկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիկտոր ՀամբարձումյանԼիոնել ՄեսսիՍուրբ ծնունդՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲազմացումՎրաստանԼեռնային ՂարաբաղՊարույր ՍևակԿոնԱրեգակԲնական թիվՓոշոտումՎիտամին DԱծական անունՊրենատալ զարգացումԾաղկած փշալարերԴանթեական առասպելՀովհաննես ԲաղրամյանՀայկական առածներ և ասացվածքներՀայաստանի առաջին հանրապետությունՄեջքի ցավՄեծ ՀայքՀայերեն հայհոյախոսությունՄարսողությունԲաթումի պայմանագիրԻոսիֆ ՍտալինԳեղարքունիքի մարզԱպրիլի 24Սեռական հերպեսՏուբերկուլոզՊատվի համար (դրամա)Արամ ԽաչատրյանԱվշային հանգույցՎահագնՆշիկաբորբՍահմանական եղանակԵրկաթ պակասորդային սակավարյունությունՆեպտունՄարգարյանԴուբայի ԷմիրությունՀայաստանի բուհերի ցանկՓավստոս ԲուզանդՎարդանանց պատերազմՀայկական մանրանկարչությունՄարդու իրավունքներՄիակազմ նախադասություններԱնուղղակի խնդիրԿրծքագեղձի քաղցկեղԵրեխայի իրավունքներԱռաջին համաշխարհային պատերազմՔարերի սիմֆոնիաՓորլուծությունՀայկական լեռնաշխարհԳաստրիտԵռանկյան բարձրությունԱյրին (նորավեպ)ՆոյԶատիկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԳուրգեն ՄահարիԷջմիածնի Մայր ՏաճարԵռանկյունԱյբուբենՇիրակի մարզՀայաստանի լեռներՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ՀատկացուցիչՀենրիխ ՄխիթարյանՄԻԱՎ/ՁԻԱՀՇեղանկյունՑորենԱրտաշատՀին ՀունաստանԱրյունահոսությունՎերածնունդՖրանսիայի պատմությունՀայաստանի պատմական մայրաքաղաքներԵրեքնուկ🡆 More