Թայվան (չինարեն ավանդ.
臺灣, հեշտ. 台湾 , պինին: Táiwān; գաղութային անվանում — Ֆորմոզա, պորտ.՝ ilha Formosa — «Հրաշալի կղզի»), կղզի Խաղաղ օվկիանոսում, Չինաստանի մայրցամաքային մասի արևելյան ափի մոտ, որից բաժանված է Թայվանի նեղուցով։ Պենհու կղզու հետ միասին կազմում են ՉԺՀ Թայվանի նահանգը։ Ձգվում է հյուսիսից հարավ 394 կմ, լայնությունը՝ մինչև 140 կմ, տարածքը՝ մոտ 36 հազար կմ2, բնակչությունը՝ 23 069 345 (2011), 97%֊ը՝ չինացիներ։
Թայվան | |
---|---|
Տեսակ | կղզի և վիճելի տարածք |
Երկիր | Թայվան |
Վարչատարածքային միավոր | Թայվան |
Երկարություն | 394 կմ |
Լայնություն | 144 կմ |
Մակերես | 35 883 կմ² |
Ամենաբարձր կետը | Յուշան |
Բնակչություն | ▲17 000 000 մարդ (1980) |
Անվանումը չինարեն բառացի նշանակում է «դարավանդներով ծովափ»։ 1590 թվականին պորտուգալացի ծովագնացներն այն անվանեցին Formosa (Ֆորմոզա) «գեղեցիկ»․ այս անվանումը ընդունված է շատ երկրներում՝ իսկականի փոխարեն ։
Հնագույն ժամանակներում Թայվանի տարածքում բնակվել են գաոշան ցեղերը։
Չինացիների առաջին ռազմական արշավանքը Թայվան տեղի է ունեցել 230 թվականին։ 13-րդ դարում Թայվանը պաշտոնապես մտցվել է Չինական կայսրության քարտեզի մեջ։ Թայվանի բնիկներին (ինդոնեզական ծագում ունեցող ցեղեր) չինացիները մղել են լեռնային շրջանները։
16-րդ դարի վերջին 17-րդ դարի սկզբին Թայվան են սկսել ներխուժել եվրոպացիները։ 1590 թվականին պորտուգալացիները կղզին անվանեցին «Ֆորմոզա» (գեղեցիկ, հրաշալի)։ 1624 թվականին Թայվանը զավթել են հոլանդացիները, որոնց 1661-1662 թվականներին վտարել են չինացի հայրենասերները։ 1683 թվականին Թայվանում հաստատվել է մանջուրական Ցին դինաստիայի տիրապետությունը, 1886 թվականին դարձել է առանձին նահանգ։
1895 թվականի Սիմոնոսեկիի պայմանագիրով Թայվանը անցել է Ճապոնիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) ճապոնիայի ջախջախումից հետո այն վերադարձվել է Չինաստանին։ 1949 թվականի հոկտեմբերին ՉԺՀ կազմավորումից հետո Թայվանը դարձել է չինական ժողովրդաազատագրական բանակից ջախջախված Չան Կայշիի գոմինդանական խմբավորման և բանակի մնացուկների ապաստարան։ Չանկայշիականները այստեղ ստեղծեցին հզոր բանակ և վայելում էին ԱՄՆ-ի ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հովանավորությունը։
Մինչև 1971 թվականի հոկտեմբերը Թայվանը ՄԱԿ-ում անօրինականորեն զբաղեցնում էր ՉԺՀ տեղը։ ՉԺՀ կառավարությունը, Թայվանը համարելով չինական տարածքի անբաժանելի մասը, որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս պայման է դնում՝ Թայվանը ճանաչել իբրև Չինաստանի մաս և խզել դիվանագիտական ու քաղաքական կապերը Թայվանի հետ։
Ափերը թույլ են կտրտված։ Կղզու ամբողջ երկայնքով ձգվում են Թայվանի լեռները (բարձրությունը՝ մինչև 3950 մ), հյուսիսում՝ հանգած հրաբուխների խումբը, արևմուտք՝ ափամերձ հարթավայրը։ Հաճախակի են երկրաշարժերը։ Օգտակար հանածոներից կան քարածուխ, այրվող գազեր, նավթ, ոսկի։
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային մուսսոնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 15-20°С է, հուլիսինը՝ 25-30°С։ Տարեկան տեղումները հարթավայրերում 1500-2500 մմ են, լեռներում տեղ-տեղ՝ ավելի քան 5000 մմ։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հաճախակի են թայֆունները։
Գետերը լեռնային են, ջրառատ, հարուստ հիդրոէներգիայով, օգտագործվում են ոռոգման համար։
Տարածքի 1/2-ից ավելին ծածկված է անտառներով (ավելի քան 3000 տեսակի ծառերի կեսից ավելին էնդեմիկ են)։
Տնտեսությունն ունի արդյունաբերական֊ագրարային բնույթ։ Քիչ քանակությամբ արդյունահանվում է բնական գազ և քարածուխ։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են տեքստիլը, ռադիոէլեկտրոնայինը (գլխավորապես հավաքովի), նավաշինությունը, սննդի (գլխավորապես շաքարի), քիմիական և նավթաքիմիական, նավթավերամշակման, ցեմենտի, փայտավերամշակման, պողպատի և ալյումինի ձուլման ճյուղերը։
Ցանքատարածությունների 1/2-ից ավելին զբաղեցնում է բրինձը (տարեկան 2 բերք)։ Մշակում են նաև շաքարեղեգ, բաթաթ, արևադարձային պտուղներ, թեյ։ Զարգացած է խոզաբուծությունը։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայվան (կղզի)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 559)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Թայվան (կղզի), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.