Չանակյա

Չանակյա (चाणक्य IAST Cāṇakya, մոտ մ. թ. ա. 375, Թաքսիլա - մ. թ. ա. 283, Պատնա, Մաուրյաների պետություն), հայտնի է նաև Կաուտիլյա (Kauṭilya), Վիշնու Գուպտա (Vishnu Gupta), Վաթսյայանա անուններով, հնդիկ ուսուցիչ, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, արքունի խորհրդական, ռազմական նախարար, աստղագուշակ, Հնդկաստանի պատմության մեջ հայտնի բրահման։ Երբեմն նրան անվանում են Չանդրագուպտայի կանցլեր կամ վարչապետ՝ Բիսմարկին նմանացնելով։ Խորամանկության և նուրբ քաղաքական մտքի շնորհիվ Հնդկաստանի պատմաբանները նրան համեմատել են Մաքիավելիի հետ, որի աշխատությունները լույս են տեսել 1800 տարի հետո։

Չանակյա
चाणक्य IAST Cāṇakya
Չանակյա
Ծննդյան անունսանսկրիտ՝ Kauṭilya or Vishnu Gupta, կորն.՝ Kauṭilya և կորն.՝ Vishnu Gupta
Ծնվել էմ. թ. ա. 375
ԾննդավայրՀին Հնդկաստան
Վախճանվել էմ. թ. ա. 283
Վախճանի վայրՊատալիպուտրա
Գրական անունԿաուտիլյա, Վիշնու Գուպտա, Վաթսյայանա, Դրամիլա
ՄասնագիտությունՉանդրագուպտայի գլխավոր խորհրդական, ռազմական մինիստր, բրահման, Թաքսիլայի պրոֆեսոր, գրող, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, աստղագուշակ
Լեզուսանսկրիտ
Ազգությունհնդիկ
ՔաղաքացիությունՀին Հնդկաստան, Մաուրյաների պետություն
ԿրթությունԹաքսիլա
Ժանրերտրակտատ, պետությունը ղեկավարելու հմտությունների ուղեցույց
Թեմաներտնտեսագիտություն, քաղաքագիտություն, բարոյագիտություն, հասարակագիտություն, միջազգային հարաբերություններ, հատուկ ծառայություններ
Ուշագրավ աշխատանքներԱրտհաշաստրա, Նիտիշաստրա, Չանակյա Սուտրա, Չանակյա ռաջանիշաստրա
Չանակյա Chanakya Վիքիպահեստում
Չանակյա Իրական ծայրահեղական «մաքիավելիզմը», այս բառի լայն իմաստով, իր դասական արտահայտությունն է գտել հնդկական գրականության մեջ Կաուտիլյայի Արտհաշաստրայում, որի համեմատ Մաքիավելին անմեղ արքայազն է։
- Մաքս Վեբեր «Քաղաքականությունը որպես կոչում և մասնագիտություն» թեմայով դասախոսությունից
Չանակյա

Չանակյայի ստեղծագործությունները կորած էին համարվում Գուպտա կայսրության մայրամուտին, և չէին գտնվում մինչև 1915 թվականը։ Չանակյայի գրչին է վերագրվում քաղաքականության և բարոյականության մասին «Չանակյա սուտրա» անվամբ հայտնի տրակտատը, ինչպես նաև «Չանակյա ռաջանի շաստրա» տրակտատը։ Նա համարվում է «Արտհաշաստրա» (սանսկրիտերեն նշանակում է «Գիտություն օգուտի մասին») քաղաքական տրակտատի հեղինակը (գրված Կաուտիլյա և Վիշնու Գուպտա անուններով)։ Այս աշխատությունը ձևավորվել է մ․ թ․ ա․ IV դարի ընթացքում և աշխարհում առաջին գիրքն է, որում ձևակերպվել են հատուկ ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքները։ Չանակյան տնտեսագիտության և քաղաքագիտության Թաքսիլա հնագույն համալսարանի իսկական պրոֆեսոր էր, և պատահական չէ, որ նրան հաջողվել է ստեղծել Հնդկաստանի ենթամայրցամաքում իր տեսակի մեջ առաջին կայսրությունը՝ Մաուրյաների միասնական պետությունը։ Չանակյան համարվում է տնտեսագիտության և քաղաքագիտության ոլորտների պիոներ։ Նրա հիմնական աշխատությունը դասական քաղաքատնտեսության կարևոր նախորդն է։

Չանակյան գլխավոր գործող անձն է Վիշակհադատտիի «Մուդրառակշասա» («Ռակշասայի թանկարժեք մատանին») հայտնի դրամայում։

Պատմական աղբյուրներ

Նշանավոր հնդիկ բրահմանի կյանքի իրադարձությունների և իրական կերպարի վերականգնումը որոշակի խնդիրներ են առաջացրել։ Օրինակ, այն դեպքում, երբ նրա տիրակալ արքա Չանդրագուպտա Մաուրիայի մասին հիշատակվում է բազմաթիվ անտիկ հեղինակների կողմից, սկսած Հին Հունաստանի ճանապարհորդներից Մեգասթենեսից («Ինդիկա» աշխատություն), ներառյալ Յուստինոսի և Պոմպեոս Տրոգոսի, Չանակյայի մասին որևէ հիշատակում չկա անտիկ գրականության մեջ։ Նաև պետք է նշել, որ առ այսօր չի գտնվել Չանդրագուպտայի իշխանության ժամանակաշրջանի հատկապես հնդկական ծագման որևէ աղբյուր։ Այդ առումով այդ անհատի գոյության պատմական իրականությունը որպես իմաստուն բրահմանի, որն իրականացնում էր իր ժամանակի խոշոր քաղաքական խաղերը, որոշակի կասկածի տեղիք է տալիս։ Ընդ որում պետք է նշել, որ այդ անվստահությունը ոչ թե անմիջապես Չանակյայի գոյության փաստի նկատմամբ է, այլ նրան վերաբերվող մանրամասների։ Այսպես, օրինակ, տեսակետ կա, որ Չանակյան և Կաուտիլիան տարբեր մարդիկ են կամ Չանակյան Չանդրագուպտայի ժամանակակիցը չէ և հետագայում ձևավորված լեգենդների հաշվին է կապվել նրա անվան հետ՝ նպատակ ունենալով գունավորել հզոր արքայի մասին պատմությունները։ Չանակյայի գոյությունը հիմնավորվում է աղբյուրների շատ լայն սպեկտրով, որտեղ նա առկա է արքայի հետ՝ որպես հանրաճանաչ պատմական դեմք։ Այդ լեգենդների թվագրումը հավաստում է Չանդրագուպտայի իշխանության ժամանակներից դրանց ավելի ուշ ծագման մասին։ Սակայն դրանք գոյություն ունեն հնդկական ավանդույթում և վերաբերվում են ջայնիզմին, ինչպես նաև հինդուիզմին և բուդդիզմին, և տարածված են եղել ոչ միայն Հնդկաստանի սահմաններում, այլև նրա սահմաններից դուրս։

Արքայի և նրա կյանքի մասին պահպանված աղբյուրներին է անդրադառնում նաև դրամատուրգ Վիշակհադատտայի (սանսկր․ IAST, անգլ.՝ Vishakhadatta) «Մուդրառակշասա» (անգլ.՝ Mudrarakshasa) պիեսը, ինչպես նաև՝ Շրի Լանկայի (Ցեյլոնի) արքաների մասին պալիերեն (Pāḷi, սինհալերեն පාලි, դևանագարի पालि) «Մահավամսա» պատմական տարեգրությունները (պալիերեն Mahāvaṃsa, «Մեծ տարեգրություն»), պուրանների ժողովածուները, Աչարյա Հեմաչանդրայի (անգլ.՝ Acharya Hemachandra) ստեղծագործությունները։ Չանդրագուպտայի մասին հնդկական լեգենդների և անտիկ աղբյուրների վկայությունները համապատասխանում են Չանակյայի մասին նմանատիպ բուդդայական և ջայնիստական լեգենդների դրվագներին։

Նույնականացում Կաուտիլյա կամ Վիշնուգուպտա անունների հետ

Հնագույն Արտհաշաստրայում Չանայան ավանդաբար դասվում է մի շարք գիտունների թվին։ Արտհաշաստրայում հեղինակի մասին հիշատակվում է Կաուտիլյա անունով, բացառությամբ մի չափածո հատվածի, որտեղ Վիշնուգուպտա է հիշատակվում, որը հավանաբար Կաուտիլյայի գոթրայի (gotra – էկզոգամ կլան) անունն է։

Չանակյան նույնականացվել է Վիշնուգուպտայի հետ սանսկրիտ գրականության ամենահնագույն արձակ ձեռագրերից մեկում՝ հայտնի առակագիր Վիշնուշարմանի Պանչատանտրայում (մ․թ․ 3-րդ դար)։

Մեկ այլ տեսակետի համաձայն (K․C․ Ojha) Վիշնուգոուպտայի և Կաուտիլյայի ավանդական նույնականացումը առաջացրել է խմբագրին հեղինակի հետ շփոթելու հետևանքով։ Նա առաջարկում է ընդունել, որ Վիշնուգուպտան Կաուտիլյայի գրած բնօրինակի խմբագիրն է։ Թոմաս Բարոուն ավելի առաջ գնալով համարում է, որ Չանակյան և Կաուտիլյան կարող են տարբեր մարդիկ լինել։ Չանակյան գոթրայի անունն է, Չանակյա նախարարը լեգենդ է, Կաուտիլյան «Արտհաշաստրայի» կազմողն է…

Կենսագրություն

Չանակյան ծնվել է բրահմանի ընտանիքում։ Ծննդավայրը ստույգ հայտնի չէ։ Ըստ «Մախավամսա Տիկա» բուդդայական տեքստի, Չանակյան ծնվել է Թաքսիլայում։

Չանակյա 
Հին Հնդկաստան

Ջայնիստական ձեռագրերում, օրինակ «Աբհիդհանա Չինտամանիում» նա հիշատակվում է որպես Դրամիլա (նույն Դրավիդա կամ Հարավային Հնդկաստան, որտեղ խոսում են դրավիդյան լեզուներով)։ Հեմաչանդրան ենթադրում է, որ Դրամիլան Վաթսյայանայի մյուս անունն է, և նա ծնունդով Դրամիլայից չէ, այլ՝ Վաթսայից (անգլ.՝ Vatsa), որը եղել է Կաուշամբիի (անգլ.՝ Kaushambi) մայրաքաղաքը, գտնվում է Ալլահաբադից 56 կմ հարավ-արևմուտք։

Համաձայն ջայնիստ, պոլիմատ՝ բազմակողմանի զարգացած Աչարյա Հեմաչանդրայի «Պարիշիշտապարվա» (անգլ.՝ Hemachandra «Չանակյայի մասին պատմություն») տեքստի, Չանակյան ծնվել է Գոլլա շրջանի Չանակա գյուղում, բրահման Չանինի և նրա կնոջ՝ Չանեսվարիի ընտանիքում։ Այլ աղբյուրներով նրա հայրանունը Չանակ էր, որից էլ առաջացել է «Չանակյա» անունը։

Ըստ որոշ աղբյուրների, Չանակյան քուրմ էր Հյուսիսային Հնդկաստանից, գիտնական, վեդաների գիտակ և Վիշնուի նվիրյալ։ Ըստ ջայնական աղբյուրների, նա ջայնիստ դարձել է ծեր տարիքում, ինչպես Չանդրագուպտա Մաուրյան։

Չանակյան կրթությունը ստացել է Թաքսիլայում, Հնդկաստանի հյուսիս–արևմուտքում գտնվող հնագույն ուսումնական կենտրոնում (ներկայումս Պակիստանի տարածքում), որտեղ հետագայում դասավանդել է (սանսկր․ आचार्य, Ācārya - աչարյա)։ Չանակյայի կյանքը կապված է երկու քաղաքների հետ․ Թաքշասիլա և Պատալիպուտրա (ներկայումս Պատնա՝ Հնդկաստանի Բիհար նահանգի վարչական կենտրոն)։ Պատալիպուտրան Մագաթհա թագավորության մայրաքաղաքն էր, որը Պատալապուտրայի հետ միանում էր Ուտարապատհա (անգլ.՝ Uttarapatha) հնագույն առևտրական ճանապարհով։

Չանակյա 
Նանդա կայսրությունն իր ծաղկման շրջանում, մ․թ․ա․ 323 թվական
Չանակյա 
Մաուրյաների պետության ստեղծումը Չանդրագուպտա Մաուրիայի կողմից Նանդա պետությունը գրավելուց հետո
Չանակյա 
Մաուրյաների պետությունը Բինդուսարայի մահվանից հետո, մ․ թ․ ա․ 269 թվական

Ծառայություններ

Չանակյայի անմիջական օժանդակությամբ

  • դադարեց Ալեքսանդր Մեծի արշավանքներից հետո հունական զավթիչների առաջ խաղացումը
  • Ալեքսանդրի մահից հետո հնդկական հողերը միավորելով Մագադհա թագավորության գահին տիրացավ Չանդրագուպտան (մ․ թ․ ա․ 321 թվական)
  • կործանվեց նախորդ՝ Նանդա դինաստիան (մ․ թ․ ա․ 317 թվական)
  • Նանդա կայսրությունը գրավելուց հետո հիմնվեց Մաուրյաների պետությունը։ Չանակյան շարունակեց ծառայել Չանդրագուպտային որպես խորհրդական։ Այդ ընթացքում ծնվեց թագաժառանգ Բինդուսարան։

Հայտնի լեգենդը վկայում է, որ Չանակյան մասամբ մեղավոր է թագաժառանգին ծննդաբերելու ժամանակ Չանդրագուպտայի կնոջ մահվան մեջ։ Բինդուսարա անունը առաջացել է բինդու՝ կաթիլ բառից (ծնվելիս նրա վրա թունավորված արյան կաթիլ է թափվել)։

Երբ Բինդուսարան սկսեց մեծանալ, Չանդրագուպտան գահը թողեց և հետևեց սուրբ Աչարյա Բհադրաբահուին կանգ առնելով Շրավանաբելագոլա քաղաքում (կաննադա ಶ್ರವಣಬೆಳಗೊಳ, Śravaṇa Beḷagoḷa, ներկայիս Կառնատակայի նահանգ)։ Ասկետիզմին հետևելով ապրեց մի քանի տարի, մինչև մահացավ ջայնիզմի ավանդույթների համաձայն՝ ինքնահոժար հացադուլից։ Չանակյան այդ ընթացքում պալատում ծառայում էր երիտասարդ Բինդուսարային որպես խորհրդական և դաստիարակ։

Մահ

Չանակյայի իրական մահվան պատճառը հայտնի չէ և վիճաբանության առարկա է։ Համաձայն ավանդապատումներից մեկի՝ նա հեռացել է ջունգլիներ և սովից մահանալ է։

Աչարյա Հեմաչանդրայի հիշատակած լեգենդի համաձայն Բինդուսարայի նախարարներից մեկը՝ Սուբանդխուն, Չանակիայի թշնամին էր։ Մի անգամ Սուբանդխուն Բինդուսարային հայտնում է, որ նրա մայրը Չանակյայի պատճառով է մահացել։ Բինդուսարան հարցնում է իր ծննդյան ժամանակ ներկա եղած կանանց և համոզվելով, որ ճիշտ է, ցասում է ապրում։ Իմանալով այդ մասին, ծերունի Չանակյան որոշում է ինքնասպան լինել։ Համաձայն ջայնիստական ավանդույթի, նա սովի է մատնում իրեն, որ կյանքին վերջ տա։ Այդ ընթացքում արքան իմանում է ամբողջ իրականությունը, որ իր մոր մահը դժբախտ պատահարի արդյունք է եղել, և Սուբանդխուին խնդրում է Չանակյային փոխանցել, որ իր բարկությունը անցել է։ Սակայն Սուբանդխուն հակառակն է ասում և սպանում է Չանակյային՝ նրան կենդանի այրելով։

Չանակյա 
Մաուրյաների պետության դրամ, որում պատկերված է Բուդդայի կողմից կազմված ութ կանոնները բնութագրող «Ազնիվ Ութակի ճանապարհի» նշանը դհարմայի անիվով և փղով

Լեգենդներ

Պատմաբան Թոմաս Թրաութմանը Չանակյայի մասին տարբեր լեգենդներից առանձնացնում է ընդհանրություն ներկայացնող հետևյալ էլեմենտները.

  • Չանակյան ծնվել էր ամբողջական ատամնաշարով, ի նշան գերագույն տիրակալի, սակայն դա բացառված էր բրահմանի կաստայում ծնվածի համար։ Այդ պատճառով նրա ատամները հանեցին, որից հետո հայտարավեց, որ Չանակյան թագավորելու է ուրիշի միջոցով։
  • Նանդա դինաստիայի գահընկեց արված արքան Չանակյային բացառեց իրեն շրջապատողների ցանկից՝ նրան հրահրելով տալ վրեժի երդում։
  • Չանակյան փնտրում էր արժանի թեկնածու, որի միջոցով կիրականացներ իր քաղաքականությունը։ Այդ ճանապարհին նա հանդիպեց երիտասարդ Չանդրագուպտա Մաուրյային, որը տակավին երեխա լինելով հանդերձ ցուցաբերում էր ի ծնե առաջնորդի հատկանիշներ։
  • Նանդա դինաստիան գահընկեց անելու Չանակյայի փորձերը անհաջողության մատնվեցին, մինչև նա տեսավ, թե ինչպես է մայրը խրատում շիլայից այրված իր երեխային, որը շիլան ուտելիս գդալով վերցրել էր ափսեի կենտրոնից և ոչ թե եզրից, որտեղ շիլան այնքան էլ տաք չէ։ Չանակյան հասկացավ, թե ի սկզբանե, ինչումն է իր ռազմավարական սխալը, և Նանդա դինաստիայի հսկողության տակ գտնվող կենտրոնական շրջանի վրա հարձակվելու փոխարեն սկսեց նրանից աստիճանաբար անջատել նրա ծայրամասերը։
  • Չանակյան խզեց իր միությունը Պարվատա արքայի հետ, վերջինիս համառության և համատեղ գործունեություն ծավալելու համաձայնությունը չպահպանելու պատճառով։ Չանակյան դիմեց մոլեռանդ ջուլհակի ծառայությանը, որ ձերբազատվի ապստամբներից։
  • Չանակյան թագադրված Չանդրագուպտային անխոցելի դարձրնելու նպատակով թույն լցրեց նրա սննդի մեջ։ Դրանից անտեղյակ Չանդրագուպտան այդ սննդի մի մասը տվեց թագուհուն, որը հղիության իններորդ ամսում էր։ Գահի ապագա ժառանգին փրկելու նպատակով Չանակյան կտրեց թագուհու փորը և փրկեց պտուղը։ Այդպես լույս աշխարհ եկավ թագաժառանգը, որին տվեցին Բինդուսարա անունը (բինդու՝ կաթիլ բառից)։
  • Սուբանդհուի հետ Չանակյայի մրցակցությունը հանգեցրեց վերջինիս մահվան։
  • Չանակյան հանդիսանում էր բնության խորաթափանց դիտորդ։ Մաուրյաների զինվորները ստիպված էին քարանձավում թաքնվել, որտեղ որևէ ուտելիք չկար։ Քարանձավից դուրս գալ չէին կարող, քանի որ կկործանվեին։ Այդ ժամանակ Չանակյան տեսավ, որ մրջյունը բրնձի հատիկ է տանում, չնայած մոտակայքում բրինձ չկար։ Եվ միաժամանակ, հատիկը եփած էր։ Չանակյան հետախույզ ուղարկեց, որոնք գտան, որ թշնամին քարանձավից ներքև է իջել` ճաշելու։ Այդ իմանալով զինվորները դուրս եկան քարանձավից և փախչելով փրկվեցին։

Աշխատություններ

Չանակյայի «Արտհաշաստրա» (Arthaśāstra) գիրքը մանրամասն դիտարկում է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, սոցիալական ապահովության, միջազգային հարաբերությունների, ռազմավարական հարցեր։ Մյուս աշխատությունը՝ Նիտիշաստրա (Էթիկայի ցուցումներ) իրենից ներկայացնում է իդեալական ապրելակերպի մասին տրակտատ և ցույց է տալիս հնդկական ապրելակերպի մասին հեղինալի խորը իմացությունը։ Չանակյան մշակել է նաև Նիտի–սուտրաների աֆորիզմներ (կամ Չանակյա սուտրա), որոնք պատմում եմ ճիշտ վարվեցողության մասին։ Հայտնի 455 սուտրաներից գրեթե 216–ը «Չանակյա–ռաջանիշաստրա» է (ինչ չի կարելի անել թագավորելու ընթացքում)։ Ակնհայտ է, որ Չանակյան այդ սուտրաները կիրառել է երիտասարդ Չանդրագուպտային և այլ ընտրյալ աշակերտներին պետության ղեկավարման արվեստը ուսուցանելիս։ Նա անսահման գիտուն մարդ էր, ջյոտիշա (սանսկր․ ज्योतिष - jyotiṣa, «աստղագիտություն, աստղաբանություն, աստղագուշակություն», jyotis – «լույս, երկնային լուսատու» բառից) — հինդուիզմի ասղագուշակության կամ վեդայական աստղագուշակության, աստղաբանության գիտակ։ Աստղագիտության մասին Չանակյայի մտքերը կարելի է գտնել «Սարավալի» կոչվող տեքստում։

«Արտհաշաստրա»։ Իրավա-քաղաքական ուսմունք

Մ․թ․ա․ I հազարամյակի երկրորդ կեսը Հին Հնդկաստանի քաղաքական կազմակերպման և պետականության զարգացման համար անչափ կարևոր ժամանակաշրջան էր։ Այդ ժամանակ ձևավորվեց առաջին հզոր պետությունը Գանգեսի հովտում, իսկ հետագայում միավորված կայսրությունը։ Հին Հնդկաստանի քաղաքական կազմակերպման և պետականության զարգացմանը զուգընթաց մանրամասնորեն մշակվում էին պետությունների միջև փոխհարաբերությունների տարբեր մեթոդներ, պատերազմը վարելու և խաղաղ երկխոսությունների միջոցներ։ Կարևոր էին դառնում արտաքին քաղաքականության հարցերը։ Մշակվում էին ղեկավարման սկզբունքներ, պետական իշխանության տեսություններ, ի հայտ էին գալիս քաղաքական դպրոցներ և քաղաքական տրակտատներ։

Այս ժամանակաշրջանում առավել հետաքրքրական է «Արտհաշաստրա» տրակտատը, որի հեղինակ համարվում է բարձրաստիճան պաշտոնյա Կաուտիլյան՝ Չանդրագուպտա արքայի գլխավոր խորհրդականը։ Այս քաղաքական ստեղծագործությունը ձևավորվել է մ․թ․ սկզբում կիրառելով այդ ժանրի ավելի վաղ շրջանի ստեղծագործությունները։ Նրանում շարադրված պետական քաղաքականության գաղափարներն ու սկզբունքները անրադարձն են մաուրիական դարաշրջանի։

Մի շարք քաղաքական խնդիրներ են բարձրացված «Արտհաշաստրա» տրակտատում («Գիրք օգուտի մասին»)։ Այն պարունակում է արքային ուղղված խորհուրդներ վարչակազմի և դատարանի, օրենսդրության և ղեկավարման, արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Հենց սկզբում ասվում է, որ արքան պետք է տիրապետի չորս «գիտության»․

  1. Վեդաների ուսմունք
  2. փիլիսոփայություն (կան տրամաբանություն)
  3. կառավարման գիտություն (իշխանություն, պատժամիջոցներ)
  4. տնտեսագիտություն (վարտտա, որ մեկնաբանվում է որպես հողագործություն, անասնապահություն և առևտուր), որը ուսմունք էր ոչ թե ընդհանուր տնտեսության մասին, այլ միայն պետական տնտեսության, պետական գանձարանը լցնելու մասին։ Վարչակազմի գործունեությունը դիտվում է միայն մեկ տեսանկյունից․ ինչպիսի շահույթ կարող է բերել արքային, գանձարանին։

Կաուտիլյան կարևորում է գործնական, կիրառական հետաքրքրությունները։ Դրանից ելնելով, նա նույնիսկ թույլատրելի է համարում բրահմանական Շաստրայի սահմանված նորմերից շեղումը։ Ըստ նրա, օրենքի և կառավարության հրահանգների միջև հակասության դեպքում առավելությունը պետք է տրվի վերջինին։ Բարդ ֆինանսական իրադրության դեպքում Կաուտիլյան արքային խորհուրդ է տալիս եկեղեցիների կարողությունը բռնագրավել և լցնել թագավորական գանձարանը։

«Արտհաշաստրան» հիմնավորում է արտաքին քաղաքականության վեց հիմնական մեթոդներ․

  1. խաղաղություն
  2. պատերազմ
  3. զինադադար
  4. հարձակում
  5. պաշտպանական միջոցների փնտրում
  6. երկակի քաղաքականություն։

Կաուտիլյան հատուկ ուշադրության է արժանացնում դեսպանների գործունեությանը, որոնց պարտականությունների շրջանակը շատ լայն էր։ Կաուտիլյան դեսպանի պարտականությունն էր համարում ոչ միայն պարտավորությունների կատարումը և սեփական պետության հեղինակության աջակցությունը, այլ նաև դաշնակիցներին վեճերի հրահրելը, գաղտնի երկխոսություններ իրականացնելը, զորքերը գաղտնի տեղաշարժելը, ամենատարբեր միջոցներով գործելը․ մանրակրկիտ մշակվում էին հարևանների հետ պայքարի մեթոդները, որոնք սովորաբար թշնամի էին համարվում։ Կաուտիլյան, խոսելով հարձակման առավել հարմար իրադրության մասին, խորհուրդ է տալիս նկատի ունենալ ապագա հակառակորդի ֆինանսական վիճակը և իր հպատակների հետ փոխհարաբերությունները․

Չանակյա  Եթե հպատակները իրենց տիրակալի դեմ են տրամադրված, ապա կարող են կործանել նրան, եթե անգամ նա հզոր է։ Հետևաբար արժե դուրս գալ այն տիրակալի դեմ, որի հպատակները թշնամաբար են տրամադրված նրա նկատմամբ։ Չանակյա 

Համաձայն «Մանու գրքի» և Կաուտիլյայի արտահայտությունների, պետությունը կազմված է յոթ տարրերից․

  1. արքա
  2. նախարարներ
  3. հողատարածքներ
  4. մայրաքաղաք
  5. պետական գանձարան
  6. բանակ
  7. միջազգային դաշնակիցներ։

Պետական կազմակերպության ծագումը կապված է ժողովրդի մեջ բարքերի անկման հետ, քանի որ եղել են ժամանակներ, երբ մարդիկ ենթարկվել են միայն օրենքներին և երբ որևէ իշխանություն չի եղել։ Եվ ըստ էության իշխանությունը «վստահեցնում է և՛ փիլիսոփայության, և՛ սուրբ Վեդաների, և տնտեսական կյանքի խաղաղ գոյությունը։ Քանի որ այնտեղ, որտեղ չկա իշխանություն, ուժեղը խժռում է թույլին»։ «Արտհաշաստրայում» ընդգծվում է, որ իշխանությունը կարևոր տարր է, առանց որի հասարակությունը գոյություն ունենալ չի կարող։

Չանակյա  Կառավարությունը պաշտպանում է քնատին, իշխում է բոլոր էակների վրա, պաշտպանում է նրանց, հսկում է ընդհանուր կարգ ու կանոնը… Արքան հենվում է ֆինանսների և հարկադրանքի վրա, հարկադրանքը՝ ֆինանսների, հարկադրանքի վրա է հենվում իրավունքը, և վերջապես, իրավունքի վրա հենվում են մարդիկ։ Չանակյա 

Կաուտիլյան մշակել էր մի շարք մեթոդներ, որոնք արքան կարող էր կիրառել, որպեսզի օգտվելով ժողովրդի նախապաշարմունքներից հավատացներ, որ արքան մոգական ուժով է օժտված։

Չանակյայի կերպարը արվեստում

Գրականության մեջ

Չանակյայի մասնակցությամբ պատմական լեգենդներից բացի նրա կերպարը դարձել է Վիշակհադատտիի «Մուդրառակշասա» (անգլ.՝ Mudrarakshasa, Ռակշասայի թանկարժեք մատանի) քաղաքական դրաման։ Պյեսում Չանակյան ներկայանում է հմուտ, խորամանկ ու նենգ քաղաքական գործիչ։ Սկզբում նա պայմանագիր է կնքում Հիմալայների տիրակալ Պարվատեշվարայի հետ ընդդեմ Նանդա դինաստիայի, որին ցանկանում էր ոչնչացնել։ Երբ Նանդա արքան, Մալայակեթուն (անգլ.՝ Malayaketu) Նանդա նախարար Ռակշասայի հետ կոալիցիա կազմելով՝ բանակով հանդերձ պաշարում են Պատալիպուտրան՝ Չանդրագուպտայի մայրաքաղաքը, Չանակյան խորամանկորեն Մաուրյաների կողմն է գրավում Ռակշասային, այդպիսով ապահովելով հաղթանակը։

Կինոյում

«Մուդրառակշասա» դրամայի հիման վրա Հնդկաստանում նկարահանվել է 47 սերիայից կազմված «Չանակյա» հեռուստասերիալը, սցենարի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերակատար՝ Չանդրապրակաշ Դվիվեդի (անգլ.՝ Chandraprakash Dwivedi)։ Դյուցազներգական պատմական այս դրամատիկ սերիալը ցուցադրվել է 1991 թվականի սեպտեմբերի 8–ից մինչև 1992 թվականի օգոստոսի 9–ը։ «Չանակյա Չանդրագուպտա» (Chanakya Chandragupta տելուգու՝ చాణక్య చంద్రగుప్త) 1977 թվականի տելուգու լեզվով պատմական ֆիլմ։ Չանակյայի դերում Ակինենի Նագեսվառա Ռաո (Akkineni Nageswara Rao), Չանդրագուպտայի դերում՝ Նանդամուրի Տամակա Ռամա Ռաո (N. T. Rama Rao)։ Ստեղծելով իրատեսական դեկորացիաներ, օգտագործելով նույնական իրեր և հագուստներ, սերիալը ներկայացնում է Չանակյայի կյանքը մանկությունից մինչև Չանդրագուպտա արքայի թագադրման պահը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Tags:

Չանակյա Պատմական աղբյուրներՉանակյա ԿենսագրությունՉանակյա ԼեգենդներՉանակյա ԱշխատություններՉանակյա յի կերպարը արվեստումՉանակյա Տես նաևՉանակյա ԾանոթագրություններՉանակյա ԳրականությունՉանակյա Արտաքին հղումներՉանակյաԱստղագուշակությունԲրահմաններԹաքսիլաԻրավաբանությունՀնդիկներՀնդկաստանՄ.թ.ա. 283Մ.թ.ա. 375Մաուրյաների պետությունՆիկոլո ՄաքիավելիՊատնաՏնտեսագիտությունՓիլիսոփաՕտտո ֆոն Բիսմարկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽառնվածքՀարկՖուտբոլԱրցախյան ազատամարտՀայոց պատմությունՏավուշի մարզԱշտարակ (քաղաք)Մանե ՄխոյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄիացյալ ԹագավորությունԱրցախի ՀանրապետությունԿանանց միջազգային օրԿրծքավանդակի ցավԳարեգին ՆժդեհՀայաստանի առաջին հանրապետությունԹռչուններԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)Վահան ՏերյանԳիսաստղԱռաքյալներԲանանԳորշ արջՋերմուկ (քաղաք)ՇոկոլադԵգիպտոսՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԿոստան ԶարյանԱշոտ Բ ԵրկաթՀրանտ ԹոխատյանԱգաթա ՔրիստիՈսկեպարԲուդդայականությունՆապաստակներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԴանիել ՎարուժանԱմոքսիցիլինՔաղցկեղՊարարտ բջիջԱրտարգանդային հղիությունԿաթոլիկ եկեղեցիԱվագ շաբաթԱծական անունԲագրատունիներԱհաբեկչությունՊրիզմաԱղավնիներՀայաստանի լեռներԷռնեստ ՀեմինգուեյՎիկտոր ՀամբարձումյանՓորկապությունԳլխուղեղԱվստրալիաՍասնա ծռերՀաշվապահական հաշվառումՄոսկվաՍեռական հերպեսՀայկական լեռնաշխարհԱռաջին համաշխարհային պատերազմԿաթվածՀին ՀռոմՊետրոս ԴուրյանՏոտոԳեյմինգՌուսերենԱլերգենԶինվորական կոչումներԲորբոքումՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱրհեստական բանականությունՀայերենԱՄՆ-ի նախագահների ցանկՀայերենի այբուբեն🡆 More