Մահաբհարաթա (սանսկրիտ՝ Mahābhārata महाभारत), հին հնդկական պոեմ-էպոս է։ Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։ Մյուս մեծ պոեմը «Ռամայանան» է։
Մահաբհարաթա սանսկրիտ՝ महाभारतम् | |
---|---|
Հեղինակ | Վյասա |
Տեսակ | գրավոր աշխատություն և կրոնական գիրք |
Ժանր | էպոս |
Կազմված է | Ադիփարվա, Շաբխափարվա, Վանափարվա, Վիրատափարվա, Ուդիոգափարվա, Վխիշմափարվա, Դրոնափարվա, Կարանափարվա, Շալյափարվա, Սաուպտիկափարվա, Ստրիփարվա, Շանտիփարվա, Անուշասանափարվա, Աշվամեդիկա Փարվա, Աշրամավասիկափարվա, Մաուսալափարվա, Մահափրաստանիկարփարվա, Սվարգարոհանափարվա, Խարիվամշա և Բհագավադգիտա |
Մասն է | Իչիհասի |
Բնօրինակ լեզու | սանսկրիտ |
Կերպար(ներ) | Արջունա և Duryodhana? |
Mahabharata Վիքիպահեստում |
«Մահաբհարաթան» պատմում է Բհարաթա թագավորի ժառանգների մասին։ Տասնհինգ գրքերից (փարվա) կազմված պատմագրությունների, առակների, լեգենդների, երկխոսությունների, աստվածաբանական, քաղաքական, իրավական բնույթի դատողությունների, առասպելների, ծագումնաբանությունների, օրհներգերի, ողբերգերի ամբողջություն է։ Համարվում է, որ նրա մեջ կա աշխարհի ամեն ինչը։
Պոեմում պատմվում է ռաջաների երկու ընտանիքների միջև պայքարի մասին։ Հինգ Փանդավ եղբայրներ վաղ տարիքից մնացել էին առանց հոր։ Հորեղբայրն ու հորեղբոր որդիները՝ Կաուրավները, նրանց արտաքսեցին հարազատ վայրերից։ Փանդավները մեծանալով դարձան հզոր դյուցազուններ։
Հարևան թագավորության թագավորը խոստացավ իր աղջկան կնության տալ նրան, ով կկարողանա նետով խփել ոսկե ձկնիկի աչքին։ Ձկնիկը կախված էր ծառից և նրա առջև պտտվում էր ճաղավոր անիվը։ Ամբողջ Հնդկաստանից հավաքվեցին երևելի մարդիկ մրցելու համար։ Սակայն նրանցից ոչ մեկը նույնիսկ չկարողացավ ձգել հսկայական աղեղը։ Միայն Փանդավ եղբայրներից մեկը խփեց նշանակետին։ Նա էլ ամուսնացավ թագավորի աղջկա հետ։
Փանդավները իրենց համար կառուցեցին շքեղ պալատ։ Սակայն Փանդավներից ավագը վեգ խաղալիս տարվեց մի նախիր, ոսկի, ձիեր, հազար ստրուկ ու ստրկուհիներ, փղեր և վերջապես, իրեն, եղբայրներին և թագավորի աղջկան։ Նրանք բոլորը դարձան ստրուկներ։ Չնայած հետագայում եղբայրները ազատվեցին, սակայն չկարողացան խաղաղ ճանապարհով վերադարձնել իրենց սեփականությունը։ Փանդավների ու Կաուրավների միջև սկսեց մահ ու կենաց կռիվ։ Աստվածները Փանդավներից մեկին նվիրեցին իրենց զենքը։ Ցեղերի մի մասը Փանդավների կողմն էր, իսկ մյուսը՝ նրանց հակառակորդների։ Նրանց միջև սկսված ճակատամարտը տևեց 18 օր։ Ճակատամարտի ընթացքում հաջողությունն ուղեկցում էր մերթ մեկին, մերթ մյուսին։ Վերջապես Փանդավները հաղթեցին և դարձան թագավորներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահաբհարաթա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մահաբհարաթա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.