Իշխանություն

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։

Իշխանություն
Կան հուզական խանգարումներ, որոնք ազդում են իշխանություն գործադրողների վրա ՝ ցանկացած ձևով, որոնցից առանձնանում են հոբրիսի սինդրոմը, մեգալոմանիան, համարտիան կամ նարցիսիզմը:

Էկտոնը ասել է․ իշխանությունը այլասերելու միտում ունի, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակը։ Իշխանության նկարագրման այսպիսի վերաբերմունքը կարելի է հասկանալ հատկապես երբ այն հիմնված է բռնության, ուժի և ագրեսիայի վրա։ Բայց ուժը ոչ միշտ է իշխանության տարր։

Իշխանության ձևերը

Իշխանությունը դասակարգվում է ըստ հետևյալ ձևերի՝

  1. Իշխանություն հիմնված հարկադրանքի վրա- հարկադրվողը հավաստում է, որ ազդեցություն գործողը հնարավորություն ունի պատժելու։ Իշխանության այս ձևը կիրառելի է միայն այն դեպքում, երբ պետք է խիստ վերահսկման համակարգ։
  2. Իշխանություն հիմնված պարգևի վրա- կատարողը հավաստում է, որ ամեն ինչ ըստ պլանի կատարելու դեպքում կստանա լրացնել պահանջմունքների բավարարում։
  3. Փորձագիտական իշխանություն- կատարողը հավաստում է, որ ազդեցություն գործողը ունի հատուկ գիտելիքներ։
  4. Էտալոնային իշխանություն- ազդեցություն ունեցողը այնքան հրապուրիչ է կատարողի համար, որ նա ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին նա է։ Էտալոնային իշխանությունը հաճախ անվանում են նաև խարիզմատիկ իշխանություն։ Խարիզմատիկ լիդերը պետք է ունենա հետևյալ հատկանիշները՝
  • էներգիայի փոխանակում- այսպիսի անհատները կարծես էներգիա են ճառագայթում և գրավում բոլորին,
  • ազդեցիկ արտաքին- պարտադիր չէ, որ նա լինի գեղեցիկ, կարող է պարզապես լինել բարետես և հմայիչ,
  • անկախ բնավորություն,
  • լավ հռետորական ունակություններ,
  • սեփական անձով հիացվածվածության ընդունում,
  • արժանապատիվ և ինքնավստահ շարժուձև։

5․ Օրինական կամ ավանդական իշխանություն- կատարողը հավաստում է, որ ազդեցություն գործողը իրավունք ունի հրամաններ արձակել և ավանդույթները հարգելով իր պարտքն է համարում ենթարկվելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 376 Իշխանություն 

Tags:

ԹագավորությունԿայսրությունՀանրապետությունՀասարակություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏոլմաՇաղկապԴիզայնՀայերեն հայհոյախոսությունՄարդու պապիլոմավիրուսՀայ գրերի գյուտՕձունի տաճարՄաշկաբորբՇեղանկյունԲարդիՀեշտոցի սնկային վարակԸնտանիքԲարդ նախադասությունՆևրոզներԽաչքարԵրկաթՍարդարապատի հերոսամարտԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՔարտեզԼևոն ՇանթԲանակում (հեռուստասերիալ)Գուսան ԱշոտՀայաստանի լեռներՌոբերտ ՖիշերՀայաստանի Կարմիր գիրքՍիրտԾիածանՕքեյԱրծվաշենԱրգանդի միոմաՀայաստանի զինված ուժերՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Իլհամ ԱլիևԷլեկտրական հոսանքԿտավատԹբիլիսիՀայաստանի ձկների ցանկՀայկական դրամԳլխուղեղՍպիտակուցներԲուլինգՔիշ (կղզի)Վիլհելմ ՍտեյնիցԱնրի ՎեռնոյԾծմբական թթուՄեջքի ցավՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄոնա ԼիզաԱրքիմեդի օրենքԳևորգ ԷմինԲրազիլիաՍասունՎերք Հայաստանի (վեպ)ԹոքաբորբՀաստատուն բաղադրության օրենքԱմենայն Հայոց ԿաթողիկոսՓիլիսոփայությունՍեբաստիան ՄարոքինԷրիթրոցիտներՍևրի պայմանագիրԶուգահեռագիծՕսմանյան կայսրությունՍյունիքի մարզԱլեն ՍիմոնյանSourԱրյան խումբԱղբյուր ՍերոբԵվրասիաԼեոնիդ ԵնգիբարյանԱտոպիկ մաշկաբորբ🡆 More