Արտահանում

Արտահանում՝ հասկացությունն առաջացել է լատին․՝ exporto բառից, որը բառացիորեն նշանակում է երկրի սահմանից դուրս հանել ապրանքներ և ծառայություններ։ Այդպիսի ծառայությունների և ապրանքների գնորդին ընդունված է անվանել «ներմուծող», իսկ արտաքին վաճառողին՝ «արտահանող»։ Ներկայումս ցանակացած ապրանքների և ծառայությունների ներմուծումը, որը իրականացվում է իրավական օրենքներով մի երկրից մյուսը, համարվում է առևտրային ոլորտում ամենատարածված գործունեության տեսակներից մեկը։ Ահա թե ինչու, արտահանման հետ միասին ներմուծումը կազմում է միջազգային տնտեսական հարաբերությունների հիմքը։

Հիմնական տեղեկություններ

Ապրանքների արտահանումը որոշակի հատկություններով նյութական բարիքների դուրսբերումն է։ Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։

Գոյություն ունեն ապրանքների արտահանման հետևյալ տեսակները՝ տվյալ երկրում արտադրվող և վերամշակվող ապրանքների դուրսբերում, ապրանքների արտահանում (հատկապես հում և կիսաֆաբրիկատ) արտասահմանում մշակելու և հետագայում վերադարձնելու համար, հայրենական ապրանքների ժամանակավոր արտահանում (ցուցահանդեսների, տոնավաճառների, աճուրդների և այլն), որին հաջորդում է հետվերադարձը, ապրանքների միջկորպորացիոն առաքում, վերարտահանում՝ ապրանքների դուրսբերում, որոնք նախկինում դուրս են բերվել երկրից առանց մշակման վերարտահանող երկրում կամ վաճառվել են միջազգային աճուրդներում, բորսաններում։

Ներմուծման և արտահանման արժեքների հիմնական ցուցանիշներից մեկը պետության համար համարվում է առևտրի հաշվեկշիռը։ Այն արտացոլում է ապրանքների ու ծառայությունների արտահանման և ներմուծման տարբերությունը երկրում։ 2010 թ. դրությամբ այդ վարկանիշում առաջատար դիրք են զբաղեցնում համապատասխանաբար Գերմանիան, ՉԺՀ-ն և Ռուսաստանի Դաշնությունը։ Միևնույն ժամանակ այս ցուցանիշը չի կարող ճշգրիտ արտահայտել երկրի տնտեսական դրությունը։ Արտահանման ծավալով Ռուսաստանը զբաղեցնում է միայն 10-րդ տեղը։ Առաջին տեղում ԵՄ-ն է։

Ծանոթագրություններ

Արտահանում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտահանում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 133 Արտահանում 

Tags:

Լատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ուիլյամ ՇեքսպիրՆախադասության գլխավոր անդամներՍպիտակի երկրաշարժԱռյուծԱրտիստը (Շիրվանզադե)ՇունՓիլիսոփայությունՍասունցի ԴավիթՀայաստանի կենտրոնական բանկԿարեն ԴեմիրճյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԲնական թիվԳարունՀովազներԱզգային ժողովրդավարական բևեռԿարմիր գիրքՎիտամին CՀին աստվածներ (դրամա)Արշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀամեմատությունՍիֆիլիսՄիապետությունԵրևանՈրոշիչՄայիսի 1 (տոն)Հայկական լեռնաշխարհԶվարթնոցի տաճարԹաթուլ ԿրպեյանՍննդային շղթաԱպրիլի 25Միքայել ԱլիմյանԼևոն ԱրոնյանԹութակներ (ընտանիք)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանՕվկիանոսՀականիշԳևորգ ՄկրտչյանԿարսԶուգահեռագիծՄխիթարյան միաբանությունԶոլի ԱդոկԱյրին (նորավեպ)Տորք ԱնգեղԳլխավոր էջՅուրի ՎարդանյանՆոր ԶելանդիաՄայրիկ (ֆիլմ)Ֆեռնան ՄագելանԵրիկամՄեծապատիվ մուրացկաններԴավիթ ԲեկՀեպատիտ CՔաղցկեղԱտոպիկ մաշկաբորբԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԿրեատինինԿաթնասուններԱվստրալիաԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱրքիմեդեսԵռանկյան բարձրությունԻնքնաթիռԹմրամիջոցՀայաստանի ՍահմանադրությունՄրգաշատՏիգրան ՄանսուրյանՎարդՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՓղերՄատյան ողբերգությանԱմոքսիցիլինԲարդ համադասական նախադասությունՀաղթանակի օրԹբիլիսիՀովհաննես ԱյվազովսկիՄինչամուսնական սեքս🡆 More