Բանգլադեշ

Բանգլադեշ, պաշտոնական անվանում՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (բենգալերեն՝ গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ), երկիր Հարավային Ասիայում։ Հյուսիսից, արևելքից ու արևմուտքից սահմանակցում է Հնդկաստանին, ծայր հարավ-արևելքում՝ Մյանմային.

հարավում Հնդկական օվկիանոսն է։

Բանգլադեշի Ժողովրդային Հանրապետություն
গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ
Gônoprojatontri Bangladesh
Բանգլադեշի դրոշ
Դրոշ
Բանգլադեշի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
ոչ մի
Օրհներգ՝ Amar Shonar Bangla
Իմ ոստի Բենգալս
Բանգլադեշի դիրքը
Բանգլադեշի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Դաքքա
23°42′N, 90°22′E
Պետական լեզուներ Բենգալի
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Աբդուլ Համիդ
 -  Վարչապետ Շեյխ Հասինա
Անկախություն Պակիստանից 
 -  Հայտարաված մարտ 26 1971 
Տարածք
 -  Ընդհանուր 144,000 կմ²  (94-րդ)
 -  Ջրային (%) 7.0
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 150,448,339  (7-րդ)
 -  2001 մարդահամարը 129,247,233 
 -  Խտություն 1045 /կմ² (11-րդ)
2706 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $330.8 բիլիոն (31-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $2200 (138-րդ)
Ջինի (2000) 31.8 (միջին
ՄՆԶԻ (2004) Բանգլադեշ 0.530 (միջին) (137-րդ)
Արժույթ Տակա (BDT)
Ժամային գոտի BDT (ՀԿԺ+6)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+6)
Ազգային դոմեն .bd
Հեռախոսային կոդ +880

Տեղակայված է Բենգալյան ծոցում, սահմանակցում է Հնդկաստանին և Մյանմարին և Նեպալից ու Բութանից տարանջատված է Սիլիգուրի միջանցքով։ Մոտ 170 միլիոն բնակչությամբ Բանգլադեշը յոթերորդն է աշխարհում բնակչության թվով և հինգերորդը Ասիայում և երրորդը՝ իսլամական երկրների մեջ։ Երկրի պաշտոնական Բենգալերեն լեզուն յոթերորդ ամենաշատ խոսվող լեզուն է աշխարհում։

Ասիայի երեք խոշորագույն գետերը՝ Գանգեսը (տեղի ժողովուրդը անվանում է Պադմա), Բրահմապուտրան (տեղի ժողովուրդը անվանում է Ջամունա) և Մեգհնան հոսում են Բանգլադեշով՝ ձևավորելով Գանգեսի դելտան, որը ամենամեծն է աշխարհում։ Կենսաբազմազանությամբ հարուստ Բանգլադեշով հոսում է մոտ 700 գետ, որոնց մեծ մասը Սունդարբաններով, ձևավորելով աշխարհի ամենամեծ մանգրային անտառները։ Բանգլադեշը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է։ Մայրաքաղաք Դաքքան և նավահանգստային Չիտտագոնգ քաղաքը խոշորագույնն են երկրում։ Ազգաբնակչության մեծ մասը պատկանում է բենգալներ էթնիկ խմբին, մեծամասնությունը մուսուլման են, այնուհետև հինդու։

Մեծ Բենգալիան հայտնի էր հին հույների և Հռոմեացիների մոտ որպես «Գանգարիդայ»։ Դելտայի ժողովուրդները զարգացրել են սեփական լեզուն, այբուբենը, գրականությունը, երաժշտությունը և ճարտարապետությունը։ Վաղ ասիական գրականության մեջ տարածքը նկարագրված է որպես ծովային տերություն։ Այն կարևոր նավահանգիստ է եղել պատմական Մետաքսե ճանապարհի համար։ Բենգալիան դարձել է մուսուլմանական տերություն և չորս դար այստեղ իշխել են սուլթաննեը, ներառյալ Դելիի սուլթանությունը և Բենգալիայի սուլթանությունը։ Դրանից հետո դարձել է Մոնղոլական կայսրության մաս։ Բրիտանացիները գաղութացրեցին Բանգլադեշը 18-րդ դարի վերջին։

Ժամանակակից Բանգլադեշի սահմանները հիմնադրվել են Բենգալի և Հնդկաստանի բաժանման արդյունքում 1947 թվականի օգոստոսին, երբ տարածաշրջանը դարձավ Արևելյան Պակիստան, որպես նոր ձևավորված Պակիստանի Դոմինիոնի մաս և համարվեց Պակիստանի և Հնդկաստանի սահման։ Հետագայում Բենգալյան ազգայնականության հիմքով ձևավորվեց ժողովրդականամետ շարժում և սկսվեց Անկախության պատերազմ, որի արդյունքում Բանգլադեշը դարձավ անկախ պետություն 1971 թվականին։

Բանգլադեշն աշխարհում միակ պետությունն է, որը ձևավորվել է էթնիկ կազմի և լեզվի հիման վրա։ Բենգալացիները կազմում են Բանգլադեշի բնակչության 98%-ը, դառնալով էթիկ միատարրությամբ աշխարհում է առաջին երկիրը։ Մեծ իսլամադավան բնակչությամբ Բանգլադեշը աշխարհում երրորդն է մուսուլմանների թվով։ Սահմանադրությամբ Բանգլադեշը աշխարհիկ երկիր է, իսկ Իսլամը՝ պետական կրոն։ Որպես միջին տերություն համաշխարհային քաղաքականության մեջ Բանգլադեշն ունիտար խորհրդարանական համակարգով սահմանադրական հանրապետություն է կառավարման Վեստմինստերյան համակարգով։ Երկիրը բաժանված է ութ վարչատարածքային միավորի և 64 շրջանների։ Չնայած երկիրն առերեսվեց ռոհինջաների փախստականների խնդրին, կոռուպցիային, և կլիմայի փոփոխության խնդիրներին։ Բանգլադեշի տնտեսությունը աշխարհում ամենաարագ տեմպերով աճողներից է և 39-րդն է ՀՆԱ-ի մակարդակով ու 29-ը ՀԱԱ-ով։

Ծանոթագրություններ

Բանգլադեշ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգլադեշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 273 Բանգլադեշ 

Tags:

ԲենգալերենՀարավային ԱսիաՀնդկական օվկիանոսՀնդկաստանՄյանմա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄայրցամաքՀայկական դրամԶինվորական կոչումներՀայաստանի անկախության հռչակագիրԱստղԵռանկյունԳաստրիտՍակավարյունությունՍահմանների դեմարկացիա և դելիմիտացիաԱնանիա ՇիրակացիՀրանտ ՄաթևոսյանՄաշկի սնկային հիվանդություններԴիվերսիֆիկացիաՀունաստանԵրկկենցաղներԴրաստամատ ԿանայանՊետրոս ԴուրյանԱլեքսանդր ՇիրվանզադեՍայաթ-ՆովաԹութքՆախադասության գլխավոր անդամներԴեղաբույսերՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրԻբուպրոֆենԿիլիկիաԻտալիաՋավախքՄարդու առնանդամի չափսՄիջատներԱպրիլի 23Առաքյալը (Մուրացան)Հայաստանի գետերի ցանկՀինգերորդ շարասյունՌուսաստանի քաղաքների ցանկԳոշավանքՄոնթե ՄելքոնյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Նյուտոնի օրենքներՀայաստանի լճերՄինետԱրա ԳեղեցիկՀերպեսՕրգանական միացություններՇախմատԴաջվածքՀարավային ԿորեաՀայերենի այբուբենՄիքայել ՆալբանդյանԱֆղանստանՎիքիՍիլվա ԿապուտիկյանՏավուշ (գյուղ)ԲուդդայականությունՇաքիի ջրվեժՄեծ ՀայքՇիրակի մարզՀանրապետության հրապարակ (Երևան)Ես և նաՍերգեյ ՓարաջանովԷկոհամակարգԱծանցԲագրատաշենԵրևանի համալսարանների ցանկԿրիաներԴեղանյութերԲազմացումԿարմրուկԲարդ համադասական նախադասությունՄայիսյան հերոսամարտերՍտեփան Զորյան (գրող)ԼենկթեմուրԲուրգ (երկրաչափություն)ԱուտիզմԹռչկանի ջրվեժՎարդգես ՍուրենյանցՄԻԱՎ/ՁԻԱՀԿապույտ հազ🡆 More