Նեպալ, պաշտոնապես՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նեպալերեն नेपाल)։ Պետությունը գտնվում է Հիմալայներում, Հարավային Ասիայում։ Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին։
Նեպալ संघीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपाल Sanghiya Loktantrik Ganatantra Nepāl | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | դեպի ծով ելք չունեցող պետություն, ինքնիշխան պետություն, տարածաշրջան և երկիր | ||||
Ներառում է | Karnali Province?, Sudurpashchim Province?, Koshi Province?, Madhesh Province?, Բագմատի Պրադեշ, Gandaki Province? և Lumbini Province? | ||||
Պետական լեզու | նեպալերեն | ||||
Մայրաքաղաք | Կատմանդու | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Parliament of Nepal? | ||||
Երկրի ղեկավար | Ram Chandra Poudel? | ||||
Կառավարության ղեկավար | Pushpa Kamal Dahal? | ||||
Մակերես | 140 800 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▼29 164 578 մարդ (2021) | ||||
Խտություն | 199 մարդ/կմ² | ||||
Կրոն | հինդուիզմ, բուդդայականություն, իսլամ, Kirat Mundhum?, քրիստոնեություն, Պրակրիտներ և Bon? | ||||
Հիմն | Sayaun Thunga Phulka? | ||||
Կարգախոս | जननी जन्मभूमिश्च स्वर्गादपि गरीयसी, Mother and Motherland are Greater than Heaven, Майка и Родина са по-ценни от царството небесно, Once is not enough և Mae Mam a Mamwlad yn Fwy na'r Nefoedd | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 25, 1768 և մայիսի 28, 2008 թ. | ||||
Արժույթ | Nepalese rupee? | ||||
Կենտրոնական բանկ | Nepal Rastra Bank? | ||||
Ազգային տոն | Republic Day? | ||||
Ժամային գոտի | UTC+05:45, NPT? և Asia/Kathmandu? | ||||
Հեռախոսային կոդ | +977 | ||||
Ինտերնետ-դոմեն | .np | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,602 | ||||
nepal.gov.np |
Նեպալը գտնվում է Ասիայում և սեղմված է աշխարհի ամենաշատ բնակեցված երկու պետությունների միջև։ Նրանից հյուսիս գտնվում է Տիբեթը՝ ՉԺՀ-ի ինքնավար մարզը, իսկ հարավային սահմանում, արևմուտքից արևելք Նեպալը սահմանակից է Ուտտարանչալ, Ուտար Պրադեշ, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Սիկքիմ հնդկական նահանգներին։
Հյուսիսում Նեպալը սահմանակից է Մեծ Հիմալայան լեռնաշղթային, որը հայտնի է 8000 մ-ից բարձր մի քանի գագաթներով։ Նրանցից ամենաբարձրն է Էվերեստը (8848 մ)՝ ամենաբարձր լեռը աշխարհում։
Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա։ Նեպալի տարածքի ավելի քան 40 %-ը գտնվում է ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրը աշխարհում։
Մշակութա-էթնիկական Նեպալը ներկայացնում է իրենից հարյուրավոր ազգերի և կաստաների խառնուրդ։ Կաստաների սահմանները, ինչպես կանոն, թափանցիկ են և որևէ կաստային սահմանի պատկանելիությունը կախված է նաև դիտորդի ընդունված ավանդույթներից։ Նեպալի բնակչությունը խոսում է յոթանասուն տարբեր լեզուներով ու բարբառներով։
Նեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպական ընտանիքների խմբերին։ Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են փախստականներ, նվաճողներ կամ վերաբնակներ։ Բնակչության 49 %-ի մայրենի լեզուն է հանդիսանում նեպալերենը։ Մյուս տարածված լեզուներից են մայթհին (12,4 %), բհոջպուրին (7,6 %), տհարուն (5,9 %), տամանգը (5,2 %), նևարին (3,6 %) և մագարին (3,4 %)։
Ըստ պաշտոնական տվյալների բնակչության 90 %-ը դավանում է հինդուիզմ։ Ըստ անկախ հաշվարկների, հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70 %-ը կամ ավելի քիչ։ Սա շեղում է այն պատճառով, որ կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, որոնք, թեև պաշտոնապես հայտարարում են հավատարմություն հինդուիզմին, բայց իրականում ընդունում են կամ անիմիզմ, կամ բուդդայականություն։ Այնուամենայնիվ, հինդուիզմը Նեպալի գերիշխող կրոնն է։ Բնակչության 11 %-ը իրեն համարում է բուդդայական, հատկապես Մուստանգի թագավորությունում։ Գոյություն ունեն նաև փոքրամասնություններ, որոնք դավանում են իսլամ, կիրանտ և պատկանում են առանձին անիմիստական հավատալիքների։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեպալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 232)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նեպալ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.