Սահմանների Դեմարկացիա Եւ Դելիմիտացիա

Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարևան պետությունների պետական սահմանների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա (դելիմիտացիա) և սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա (դեմարկացիա)։

Սահմանների Դեմարկացիա Եւ Դելիմիտացիա

Կատարվում Է, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու սահմանների ճիշտ տեղը կամ լուծելու դրա հետ կապված խնդիրներ։ Նախ, սահմանակից պետությունների միջև ստեղծվում է դելիմիտացիոն խառը հանձնաժողով։ Երբ դելիմիտացիան արժանանում է հավանության, շահագրգռված կառավարությունների համաձայնությամբ կազմվում է նոր խառը հանձնաժողով՝ կատարելու սահմանագծի դեմարկացիա, այսինքն՝ համապատասխան քարտեզի վրա տեղադրելու որոշված սահմանային նշանները (սահմանային սյուն, բուրգ, փշալարային ցանցեր)։ Կազմվում է արձանագրություն, որին կցվում են սխեմաներն ու լուսանկարները։ Այնուհետն բոլոր նյութերը ներկայացվում են սահմանակից պետություններին։ Դեմարկացիայի արդյունքների հիման վրա կատարվում է սահմանագծի հաստատում։ Հաստատված սահմանագիծը նշագծվում է աշխարհագրական քարտեզի վրա։ Միջազգային իրավունքի կանոններով արգելվում է սահմանային նշանների կամայական տեղափոխումը։ Անհրաժեշտության դեպքում (եթե նրանք ջարդվել կամ ընկել են) կատարվում է սահմանագծի ռեդեմարկացիա (սահմանային նշանների ստուգում և վերականգնում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 339 Սահմանների Դեմարկացիա Եւ Դելիմիտացիա

Tags:

Միջազգային իրավունքՊետական սահմաններՊետությունՔարտեզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴեղաբույսերՇաքիի ջրվեժՀիմնական գույներԱծխածինՏրանսպորտՎազգեն Ա ԲուխարեստցիԱլեքսանդր ՊուշկինՏերունական աղոթքԵրվանդ ՔոչարԱրգանդԴուբայԵրևանի բուսաբանական այգիԼեզվի ոճԱնսեռ բազմացումԱրտակ ՄախսուդյանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍպիրտՎարդան Ղուկասյան (Դոգ)Ժենգյալով հացԽորանիստ երակների թրոմբոզԱրծիվներԳարեգին ԲՊապ թագավորՈրոտանԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Այրին (նորավեպ)Զվարթնոց միջազգային օդանավակայանՍանահինի վանական համալիրՍինգապուրՍիլվա ԿապուտիկյանՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Բաթումի պայմանագիրՀայկական ազգային հագուստ (տարազ)ԲուդդայականությունԼևոն ՄութաֆյանԵրազՂևոնդ ԱլիշանԳլխուղեղԼեղային քարՀակասնկային դեղերԲաղանիսՏիգրան ՄեծԵրևանի վարչական բաժանումԱստղՀայկական լեռնաշխարհԳյումրիԱնդրանիկ ՕզանյանՍիրտՍակավարյունությունՔարային շինանյութերՎանի թագավորությունՀայաստանի Հանրապետության նախագահՍտեփանյանՄիջին ականջի բորբոքումՎահագնԱրագածոտնի մարզԲարդ համադասական նախադասությունԵրևանի թանգարանների ցանկԱրշակ ՔոչինյանԱնկախ պետությունների դրոշներՅուԹյուբԳոշավանքՀայաստանի գետերի ցանկԳորիսՀիսուսի ծնունդՑեղասպանությունԶինվորական կոչումներԱպրիլի 24Կառլես ՊուչդեմոնՎիլյամ ՍարոյանԼեհաստանՍիֆիլիսՍտորոգյալՏրդատ Գ🡆 More