Սթիվեն Հոքինգ: ֆիզիկոս

Սթիվեն Ուիլիամ Հոքինգ (անգլ.՝ Stephen William Hawking, հունվարի 8, 1942(1942-01-08), Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մարտի 14, 2018(2018-03-14), Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտության հանրայնացնող։ Հոքինգը ցմահ Պապական գիտությունների ակադեմիայի անդամ էր, նախագահի ազատության շքանշանակակիր, ինչը ԱՄՆ֊ում քաղաքացիական անձանց համար համարվում է բարձրագույն պարգև։ 2002 թվականին հարցման արդյունքում Բիբիսի֊ն հրապարակեց բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիների ցանկը, որտեղ Հոքինգը զբաղեցնում էր 25֊րդ տեղը։ Գիտնականը 1979֊ից 2009 թվականները եղել է Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի դասախոս։ Հասել է կոմերցիոն հաջողությունների շնորհիվ իր գիտահանրամատչելի աշխատույթունների, որտեղ նա խոսում է իր սեփական տեսություններից և ընդհանուր առմամբ տիեզերաբանությունից։ Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը բրիտանական The Sunday Times հրատարակության կողմից կազմված բեստսելերիների ցանկում է եղել ռեկորդային 237 շաբաթ։

Սթիվեն Հոքինգ
անգլ.՝ Stephen William Hawking
Սթիվեն Հոքինգ: Կենսագրություն, Կրթություն, Տեսակետները
Ծնվել էհունվարի 8, 1942(1942-01-08)[…]
Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 14, 2018(2018-03-14)[…] (76 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
բնական մահով
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Բնակության վայր(եր)Անգլիա
ՔաղաքացիությունՍթիվեն Հոքինգ: Կենսագրություն, Կրթություն, Տեսակետները Միացյալ Թագավորություն
Ուղղությունաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, տիեզերաբան և գրող
Հաստատություն(ներ)Գոնվիլ և Քիիզ քոլեջ, Մաթեմատիկայի ֆակուլտետ, Քեմբրիջի համալսարան, Տեսական ֆիզիկայի Պերիմետր ինստիտուտ, Քեմբրիջի համալսարան և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտհարաբերականության ընդհանուր տեսություն, Քվանտային ձգողություն, տեսական ֆիզիկա, տիեզերագիտություն, կիրառական մաթեմատիկա, տիեզերք և սև խոռոչ
Պաշտոն(ներ)Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր
ԱնդամակցությունԹագավորական արվեստների ընկերություն, Պապական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Սթարմուս փառատոն
Ալմա մատերՀամալսարանի քոլեջ (1962), Թրինիթի Հոլ (մարտ 1966), St Albans School?, Քեմբրիջի համալսարան, St Albans High School for Girls? և Byron House School?
ԿոչումՄաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր
Գիտական աստիճանԲակալավր (1962) և դոկտորի աստիճան (մարտի 1, 1966)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[…]
Գիտական ղեկավարԴենիս Սիամա
Եղել է գիտական ղեկավարԴոն Փեյջ, Մերիլին Օ ' Քոնոր, Մարիկա Թեյլոր, Ֆեյ Դաուկեր, Բրյուս Ալեն, Ռաֆայել Բուսո, Բեռնարդ Քար, Քրիստոֆ Գալֆարդ, Մալքոլմ Փերի, Ռայմոնդ Լաֆլամմ, Թոմաս Հերթոգ, Գարի Գիբոնս, Ջոնաթան Հոլիվել, Christopher Pope?, Յան Գորդոն Մոս, Էնդրյու Չամբլին, Peter David D'Eath?, Նիկոլաս Պ. Ուորներ, Ալան Յուիլ, Ջեյմս Դ. Է. Գրանտ, Հարվի Ռիլ, Սայմոն Ֆրեդերիկ Ռոս, Ֆրիդել Էփլ, Ջեյմս Սփարքս, Մայք Քեսիդի, Փոլ Դևիս, Մայք Ֆոսեթ, Ջասթին Դ. Հեյվորդ, Քրիստոֆեր Ջ. Հանթեր, Ալան Լափեդես, Ջուլիան Լաթրել, Oisin MacConamhna?, Թիմ Պրեստիժ, Քրիս Փրայոր, Փոլ Շելլարդ, Բրայան Ուիթ, Zhong Chao Wu?, Դաքշ Լոհիա, Սթիվեն Թեոդոր Սիկլոս, Ռիկարդո Մոնտեյրո, Ջանպաոլո Պրոկոպիո և Գլեն Լայոնս
Ազդվել էԴիքրան Թահթա, Պոլ Դիրակ, Բերտրան Ռասել, Կարլ Փոփեր, Andrei Linde?, Յակով Զելդովիչ և Ալբերտ Այնշտայն
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշան Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշան Ազատության նախագահական շքանշան

Ալբերտ Այնշտայնի մեդալ

Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ

Կոպլիի մեդալ

Special Breakthrough Prize in Fundamental Physics?

Պատվո Ասպետ

Էդինգտոնի մեդալ

Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ

Նեյլորի մրցանակ և դասախոսություն

Օսկար Կլեյնի հաշատակի դասախոսություն

Հյուզի մեդալ

Գիտական գրքերի Թագավորական ընկերության մրցանակ

Ալբերտի մեդալ

Միխելսոն-Մորլի պարգև

Ֆոնսեկա մրցանակ

Պիոս XI մեդալ

Մաքսվելի մեդալ և մրցանակ

Դիրակի մեդալ

Ադամսի մրցանակ

Էնդրյու Գերմանտի պարգև

Ջեյմս Սմիթսոնի երկուհարյուրամյակի մեդալ

Ռոբերտ Հայնլայնի հուշապարգև

Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր

Մարսել Գրոսմանի պարգև

Ֆրանկլինի մեդալ

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

Բոդլիի մեդալ

Gold medal of the Spanish National Research Council?

Ալբերտ Այնշտայնի պարգև

Արվեստների թագավորական միության անդամ

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

Մաթեմատիկական ֆիզիկայի Դենի Հայնեմանի մրցանակ

Յուլիուս Էդգար Լիլիենֆելդի պարգև

Աստուրիայի արքայազնի պարգև

Հիմնարար ֆիզիկայի մրցանակ

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

և

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ

Ամուսին(ներ)Ջեյն Ուայլդ Հոքինգ և Էլեյն Մեյսոն
Երեխա(ներ)Լյուսի Հոքինգ, Ռոբերտ Հոքինգ և Թիմ Հոքինգ
ՀայրՖրենկ Հոքինգ
ՄայրԻզոբել Էյլին Հոքինգ
Կայքhawking.org.uk(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Սթիվեն Հոքինգ: Կենսագրություն, Կրթություն, Տեսակետները Stephen Hawking Վիքիպահեստում

2018 թվականի մարտի 14֊ին Սթիվեն Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում։

Կենսագրություն

Սթիվեն Հոքինգը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում, ուր Լոնդոնից տեղափոխվել էին նրա ծնողները՝ գերմանական ավիացիայի ռմբակոծություններից փախչելու նպատակով։

Ծնողներ

Հայրը՝ Ֆրենկ Հոքինգը, աշխատում էր բժշկական կենտրոնում։ Մայրը՝ Իզաբել Հոքինգը, աշխատում էր նույն կենտրոնում՝ որպես քարտուղարուհի։ Ընտանիքում՝ Սթիվենից բացի, դաստիարակվում էին ևս երկու երեխաներ. կրտսեր քույրերը՝ Ֆիլիպան ու Մերին և որդեգրված եղբայրը՝ Էդվարդը։

1950 թվականին երբ հայրը դարձավ Բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի մակաբուծաբանության բաժնի վարիչ, Հոքինգը և իր ընտանիքը տեղափոխվեցին Սուրբ Ալբանս, Հերթֆորդշայր։ Սուրբ Ալբանսում ընտանիքը համարվում էր բավական խելացի և որոշ չափով տարօրինակ։ Նրանք ապրում էին համեստ գոյությամբ, խառնված և աղքատորեն պահում էին իրենց տունը։ Հոքինգի հայրը հաճախ էր բացակայում տնից։ Այս անգամ երբ նա այցելել էր Աֆրիկա, ընտանիքի մյուս անդամները չորս ամիս անցկացրին Մաջորկայում՝ մոր ընկերոջ՝ Բերիլին, և նրա ամուսնուն՝ բանաստեղծ Ռոբերտ Գրեյվսին այցելելով։

Կրթություն

1962 թվականին Հոքինգը ավարտել է Օքսֆորդի համալսարանը, իսկ 1966 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատանքը «Տիեզերքի ընդլայնման առանձնահատկությունները» թեմայով։

1965 թվականից Հոքինգը աշխատել է որպես գիտաշխատող Քեմբրիջի Գոնբիլ և Կիզ քոլեջում, 1968֊ից 1972 թվականներին՝ Տեսական աստղաբանության ինստիտուտում, 1972-1973 թվականներին Աստղագիտության ինստիտուտում, 1973-1975 թվականներին կիրառական մաթեմատիկայի եւ տեսական ֆիզիկայի անբիոնում, 1975-1977 թվականներին դասավանդել է ձգողականության տեսություն, 1977-1979 թվականներին եղել է գրավիտացիոն ֆիզիկայի պրոֆեսոր և 1979 թվականից եղել է մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1974-1975 թվականներին նա Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի դրամաշնորհային ուսանող էր։

Ինքն իր մասին Հոքինգը ասել է, որ լինելով մաթեմատիկայի պրոֆեսոր, նա դպրոցական տարիներին երբեք մաթեմատիկական կրթություն չի ստացել։ Օքսֆորդում իր դասավանդման առաջին տարում նա ավարտեց իր դասախոսությունը պահանջած ժամանակից երկու շաբաթ շուտ։

Հիվանդությունը

Հոքինգը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ ԿԱՍ (Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ), որը նաև հայտնի է որպես Լուի Գեհրիգի հիվանդություն։ Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել։ Հոքինգը մի շարք դժվարությունների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարվա ընթացքում․ նա մի քանի անգամ ընկել է աստիճաններից և քայլելիս։ Խնդիրներն առավել վատթարանում են, և նա սկսում է խոսելիս հաճախ հնչյունները կուլ տալ։ Նրա ընտանիքը նկատում է այս փոփոխությունները, երբ նա վերադառնում է տուն Սուրբ ծնունդի համար։ Շուտով բժշկական հետազոտություններ են սկսում։ Շարժողական նեյրոնների հիվանդության ախտորոշումը տալիս են այն ժամանակ, երբ Հոքինգը դեռ ընդամենը 21 տարեկան էր (1963 թվական)։ Այդ ժամանակ բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի։ Խոսելու կարողությունից զրկվելուց հետ նա կարողանում էր հաղորդակցվել այլ անձանց հետ շնորհիվ խոսքի սինթեզատորի, որը սկզբում կառավարում էր ձեռքի իսկ հետագայում վզի մկանների միջոցով։

Մահ

Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում՝ Քեմբրիջի իր տանը 2018 թվականի մարտի 14-ի վաղ առավոտյան։ Ընտանիքը պաշտոնապես հայտարարել է գիտնականի մահվան մասին։ Դեռևս պարզ չէ, թե ինչից է մահացել Հոքինգը, սակայն պարզվել է, որ նա մահացել է խաղաղ մահով։

Տեսակետները

Մարդկության ապագան

Սթիվեն Հոքինգ: Կենսագրություն, Կրթություն, Տեսակետները 
Բարաք Օբաման Սթիվեն Հոքինգի հետ խոսելիս

2006 թվականին Հոքինգը համացանցում բաց հարց է ուղղում ժողովրդին․ «Այս աշխարհում, որը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ էկոլոգիապես առումներով գտնվում է քաոսի մեջ, ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել հաջորդ 100 տարիների ընթացքում։» Ավելի ուշ նա պարզաբանում է․ «Ես չգիտեմ պատասխանը։ Այդ պատճառով էլ հարցնում եմ, որպեսզի մարդկանց դրդեմ մտածել այդ մասին և տեղյակ լինել այն վտանգների մասին, որոնց դեմ մենք շուտով կանգնելու ենք։»

Հոքինգը կարծում է, որ կյանքը Երկրի վրա վտանգված է հանկարծակի սկսվող միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված վիրուսների և այլ անհայտ վտանգների պատճառով, որոնց մասին մենք դեռ չենք էլ մտածել։.

    Տիեզերքի գաղութացման և այլմոլորակայինների հետ կապ հաստատելու մասին

Հոքինգը կարծում է, որ տիեզերքի գաղութացումը անհրաժեշտ է մարդկության ապագայի համար Հոքինգը նաև պնդում է, որ այլմոլորակայինները հավանաբար գոյություն ունեն, բայց պետք է խուսափել նրանց հետ կապ հաստատելուց։ 2010 թվականին նա ասել է․ «Եթե այլմոլորակայիններն այցելեն մեզ, ես կարծում եմ արդյունքը կլինի այնպիսի մի բան, ինչպես երբ Քրիստոֆեր Կոլումբուսը առաջինը ոտք դրեց Ամերիկա, ինչն այդքան էլ լավ ազդեցություն չունեցավ ամերիկացի հնդիկների վրա։»։

    Արհեստական մտածողություն

Հոքինգը պնդում է, որ արհեստական մտածողությունը կարող է վճռական լինել մարդկության ճակատագրի որոշման համար։ Նա նաև պնդում է, որ «պոտենցիալ առավելությունները շատ են... Արհեստական մտածողություն ստեղծելու հաջողությունը կլինի ամենամեծ դեպքը մարդկային պատմության մեջ։ Սակայն այն կարող է լինել նաև վերջինը, եթե իհարկե մենք չսովորենք ինչպես խուսափել ռիսկերից։»

    Համակարգչային վիրուսների մասին

Հոքինգը պնդել է, որ համակարգչային վիրուսը կարող է լինել կյանքի նոր տեսակ և ասել է, որ «միգուցե դա ասում է ինչ-որ բան մարդկային էության մասին և որ կյանքի միակ տեսակը, որը մենք ստեղծել ենք մինչև հիմա միայն կործանարար է եղել։»

Սթիվեն Հոքինգն ասել է`

  • Ոչ ոք չի կարող վիճել մաթեմատիկական թեորեմայի հետ:
  • Շատ սցենարներ կան, թե ինչպես կյանքը կվերանա երկրի երեսից։ Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ մենք անպայման կհասնենք աստղերին:
  • Գիտելիքի ամենամեծ թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքի առկայության պատրանքը:
  • Ես պատկերացում էլ չունեմ՝ ինչքան է իմ IQ-ն։ Նրանք, որոնց հետաքրքրում է իրենց IQ-ն, ուղղակի անհաջողակներ են:
  • Եթե զգում եք, որ հայտնվել եք սև խոռոչիմեջ, մեկ է՝ մի հանձնվեք. ելք կա:
  • Ինչ-որ մեկը ժամանակին ասել է. «Գիտնականներն ու մարմնավաճառները նման են իրար. նրանք փող են վերցնում մի բանի համար, ինչն իրենց հաճույք է պատճառում»:
  • Ես ուզում եմ ասել, որ սև խոռոչները այնքան էլ սև չեն, որքան թվում են։ Դրանք հավերժական բանտեր չեն, ինչպես կարծում էին առաջ։ Դրանցից ելք կա, և գուցե նաև ելք՝ դեպի ուրիշ տիեզերք:
  • Մարդը միակ կենդանի էակն է, որը գիտի՝ իրեն մահ է սպասում, և միակն է, որը կասկածում է դրա անդառնալիության վրա:
  • Շուտ մեռնելու հեռանկարը ինձ ստիպեց հասկանալ, որ կյանքն արժանի է ապրվելու:
  • Թերևս ես հավատում եմ Աստծուն.Աստված ասելով ես հասկանում եմ այն ուժերի մարմնավորումը, որոնք ղեկավարում են Տիեզերքը:
  • Իմ նպատակը բավական պարզ է. ես ուզում եմ հասկանալ Տիեզերքը, ինչո՛ւ է այն այսպիսին և ինչո՛ւ ենք մենք այստեղ:
  • Աստղագետները բավական խելացի են. նրանք իրենց տեսություններն այնքան մշուշոտ են կառուցում, որ ցանկացած ելքի դեպքում դրանք սխալ չլինեն:
  • Բոլոր համակարգերից, որոնք մենք ունենք, ամենաբարդը մեր սեփական մարմիններն են:
  • Իմ ողջ կյանքի ընթացքում ես զբաղվել եմ այն գլխավոր հարցով, որի հետ մարդկությունն առնչվում է, և փորձել եմ պատասխան գտնել։ Գուցե հենց այդ պատճառով էլ ես ավելի շատ գրքեր եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեքսի:
  • Այնտեղ, որտեղ կյանք կա, հույս էլ կա:
  • Գուցե ես ինչ-որ հարցում վատը չեմ, բայց ես Էյնշտեյնը չեմ:
  • Կյանքը ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սթիվեն Հոքինգի մասին

Սթիվեն Հոքինգի գրքերը

Սթիվեն Հոքինգ: Կենսագրություն, Կրթություն, Տեսակետները Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Հոքինգ» հոդվածին։
Սթիվեն Հոքինգ: Կենսագրություն, Կրթություն, Տեսակետները Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Հոքինգ» հոդվածին։

Tags:

Սթիվեն Հոքինգ ԿենսագրությունՍթիվեն Հոքինգ ԿրթությունՍթիվեն Հոքինգ ՏեսակետներըՍթիվեն Հոքինգ Տես նաևՍթիվեն Հոքինգ ԾանոթագրություններՍթիվեն Հոքինգ Արտաքին հղումներՍթիվեն Հոքինգ19422018d:Q17714ԱնգլերենԱնգլիաՀունվարի 8Մարտի 14Միացյալ ԹագավորությունՔեմբրիջՔեմբրիջի համալսարանՕքսֆորդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրմավիրԾաղկեվանք (Արա լեռ)ՊեպոԷնվեր փաշաԹութքԱրևմտյան ՀայաստանԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀայրենական մեծ պատերազմՍամվել (վեպ)Հավասարասրուն եռանկյունՄոսկվաՈւկրաինաԱշխարհի բնակչությունՄինչամուսնական սեքսԲեհաեդդին ՇաքիրԻնգա և Անուշ ԱրշակյաններԱնրի ՎերնոյՏավուշի մարզԿանդիդոզԹոքաբորբԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանԷնդոմետրիոզԿռունկներԽոսքի մասերԱրշակ ԿարապետյանԲագրատ ԳալստանյանՏիգրան ՊետրոսյանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԽաչատուր ԱբովյանՎերաբերական (խոսքի մաս)ՑեղակրոնությունՀուլիոս ԿեսարՍոս ՍարգսյանՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԱնիՁվարանի կիստաԵվրոպական միությունՀայկական դիցաբանությունՍեռական հերպեսԵրիտասարդ թուրքերԽորանարդՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿոչականՈրոշիչԱնհանգիստ ոտքերի համախտանիշՎաղարշապատՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԴիլիջանՀայաստանի կենդանական աշխարհՆահապետ (ֆիլմ)ՄատենադարանՍամուրայՀաստատուն բաղադրության օրենքԱգաթա ՔրիստիՈւրցԵղինջԿարեն ԴեմիրճյանՌուբեն Վարդանյան (գործարար)Անկախ Պետությունների ՀամագործակցությունՆարցիսիզմՄոմիկՓիղԱրյունահոսությունԲուրգ (երկրաչափություն)ԷվերեստՀամաչափությունԲացահայտիչՎահանագեղձՏոտոԳեյմինգԱնանիա ՇիրակացիԱվարայրի ճակատամարտՍայաթ-ՆովաԱրեգակնային համակարգՋեմալ փաշաՌեջեփ Թայիփ ԷրդողանՁիԷլեկտրոնիկի արկածները🡆 More