Բժիշկ

Բժիշկ (լատ`.

Բժիշկ
Դիմանկար
Բժիշկ Physicians Վիքիպահեստում

Բժշկական երդում

Դեռևս Հին Եգիպտոսում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի։ Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «Հիպոկրատի երդում» և պարտադիր է բոլոր բժիշկների համար։

Հայ բժիշկները մշտապես հետևել են բժշկի բարոյական նորմերին։ Օրինակ՝ միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին, որի անունով է կոչվել Երևանի պետական բժշկական համալսարանը, շրջել է վտանգավոր համաճարակների վայրերում, զբաղվել է դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ։

ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր։

Բժշկական կրթությունը Հայաստանում

Հայաստանում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը Երևանի պետական բժշկական համալսարանն է։ Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը։ Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները (անատոմիա, հյուսվածաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բժշկական տերմինաբանություն, ախտաֆիզիոլոգիա, ախտաբանական անատոմիա, դեղագիտություն, բժշկական մանրէաբանություն, հիգիենա և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին՝ կլինիկական գիտությունները (ներքին հիվանդություններ, վիրաբուժություն, ուրոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, սրտաբանություն, և այլն)։ Այնուհետև՝ ևս 2 տարի, իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար։ Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա)՝ բժշկագիտության որևէ նեղ բնագավառում։ Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն)։ Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը։ Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում)։

Բժիշկների արտոնագրումը Հայաստանում

Հայաստանի կառավարության՝ 1996 թվականի հունիսի 24-ի որոշմամբ սահմանվել է արտոնագրման կարգ բժշկական և դեղագործական, բոլոր հիմնարկների համար՝ անկախ նրանց սեփականության ձևի և գերատեսչական ենթակայության (պետական հիմնարկ, մասնավոր սեփականություն, բաժնետիրական ընկերություն և այլն), ինչպես նաև բոլոր տեսակի մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար։ Բժիշկները, դեղագործները, միջին բուժաշխատողները և դեղագետները արտոնագրեր ստանում են համաձայն իրենց կրթության և գիտելիքների գնահատման։ Արտոնագրումը սկսվում փաստաթղթերի ընդունմամբ, ապա կատարվում է համակարգչային թեսթավորում, որի արդյունքները փաստաթղթերի հետ միասին հանձնվում են ճյուղային հանձնաժողով՝ արտոնագրվողի հետ հետագա մասնագիտ. հարցազրույցի համար, իսկ ճյուղային հանձնաժողովի երաշխավորություններն արտոնագրման կենտրոնական հանձնաժողովին, որը որոշում է ընդունում արտոնագրի տրման կամ մերժման մասին։

Արտոնագրման կենտրոնական հանձնաժողովի որոշումներն օրենքի ուժ են ստանում Հայաստանի առողջապահական և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատումից հետո։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բժիշկ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 430 Բժիշկ 

Tags:

Բժիշկ Բժշկական երդումԲժիշկ Բժշկական կրթությունը ՀայաստանումԲժիշկ ների արտոնագրումը ՀայաստանումԲժիշկ Արտաքին հղումներԲժիշկԱտամնաբույժԼատիներենՀունարենՎիրաբույժՏուբերկուլոզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնտառԳրիգոր ՆարեկացիՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀաղթանակի օրԿաթվածՀարկադրական եղանակԱնուղղակի խնդիրԿիպրոսԳլխավոր էջՕսկար ԱյզեկԾաղկեվանք (Արա լեռ)ՄեղուներԿոկորդաբորբԹուրքիաԱնանուխԲանաստեղծական կայուն ձևերԿուսաթաղանթԹլպատումԼիբանանԿողմնացույցՄիքայել ՆալբանդյանԱբդուլ Համիդ IIՍիլվա ԿապուտիկյանԱստղՄուրացանԵվրոպական միությունՌուսաստանԷլեկտրոնիկի արկածներըՍինդրիկՓոքր ՄհերԿիստաԿիլիկիաՏրանսպորտԱնդրանիկ ՕզանյանՄանկական և պատանեկան հանրագիտարաններՆապոլեոն ԲոնապարտԴավիթ ԲեկԽատուտիկ սովորականՕրալ սեքսԴերենիկ ԴեմիրճյանՎահան ՏերյանԱրշիլ ԳորկիՀայոց ցեղասպանության ժխտումԱլպիական մանուշակ (պատմվածք)Տիգրանակերտ (մայրաքաղաք)Ալեն ՍիմոնյանՎիտամին DԱրտույտների ագարակըԹաջ ՄահալԿոռուպցիաՐաֆֆիԲեզոարյան այծԱնտոն ՔոչինյանՄարգինալՄուսա լեռՄխիթարյան միաբանությունՋեմալ փաշաՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Մայիսի 1 (տոն)ՀակաբիոտիկներԻրավունքՎիկտոր ՀամբարձումյանՎիրուսներԱքբար ՄեծՆախադաշտանային համախտանիշՆապաստակներՇունԱլբերտ ԱյնշտայնԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԿոստանդնուպոլիսԱնժելա ՍարաֆյանՀականիշՀայոց պատմությունԶվարթնոց միջազգային օդանավակայանՄոսկվա🡆 More