Պետար Կոչիչ

Պետար Կոչիչ (սերբ.՝ Петар Кочић, հունիսի 29, 1877(1877-06-29), Stričići, Bosnia Vilayet, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 27, 1916(1916-08-27), Բելգրադ, Austro-Hungarian occupation of Serbia, Ավստրո-Հունգարիա), սերբ և բոսնիացի գրող, դրամատուրգ, նովելագիր, երգիծաբան, հասարակական գործիչ։ 20-րդ դարասկզբի սերբական գրականության ականավոր ներկայացուցիչներից է։

Պետար Կոչիչ
սերբ.՝ Петар Кочић
Պետար Կոչիչ
Ծնվել էհունիսի 29, 1877(1877-06-29)
ԾննդավայրStričići, Bosnia Vilayet, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 27, 1916(1916-08-27) (39 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Austro-Hungarian occupation of Serbia, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, վիպասան և քաղաքական գործիչ
Լեզուսերբերեն
ՔաղաքացիությունՊետար Կոչիչ Ավստրո-Հունգարիա և Պետար Կոչիչ Օսմանյան կայսրություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Պետար Կոչիչ Petar Kočić Վիքիպահեստում
Պետար Կոչիչ
Կոչիչի արձանը Բելգրադում

Կենսագրություն

Սլավոնագիտություն է ուսումնասիրել Վիեննայի համալսարանում։ Դասավանդել է Սկոպյեի դպրոցում։ Ապրել է Սարաևոյում, իսկ կյանքի վերջին տարիներին` Բելգրադում։

Արմատական ակտիվ քաղաքական գործիչ է եղել։ Իր բողոքն է արտահայտել իր հայրենիքի բռնազավթման դեմ ավստրո-հունգարական իշխանությունների կողմից, ինչպես նաև Բոսնիայի ու Հերցեգովինայի անեքսիայի դեմ։ Արմատական հայացքների պատճառով երկու անգամ` 1907 և 1909 թվականներին, հետապնդվել է ավստրո-հունգարական իշխանությունների կողմից, ենթարկվել ձերբակալությունների։ 1910 թվականին ընտրվել է բոսնիական խորհրդարանի պատգամավոր։

Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանոցում։

Ստեղծագործություն

Սերբական գրականության մեջ մտել է որպես ականավոր նովելագիր ու երգիծաբան։ Պատմվածքների ժողովածուներն են «Լեռներից ու նախալեռներից» (1902-1905), «Հառաչանքներ Զմիյայնայից» (1910)։ Կոչիչի գրչին են պատկանում «Փորսուղը դատարանի առաջ» (1904) երգիծական պիեսը, «Ճակատագիր» (1912) երգիծական պատմվածքը։

Կոչիչի ստեղծագործությունը նվիրված է բոսնական գյուղացիների ողբերգական ճակատագրին, ովքեր տանջվում են թուրքական լծի տակ, տեղի ֆեոդալների ու ավստրո-հունգարական իշխանությունների ճնշումից։

Իր չափածո ու դրամատիկ ստեղծագործություններում նա ներկայացրել է տարբեր կերպարների կյանքն ու ճակատագիրը, ժողովրդական խոսքի գեղեցկությունը։ Գրողը ծաղրով ու ռեալիստորեն է ներկայացրել Ավստրո-Հունգարիայի կառավարման սոցիալական ծանր հետևանքները։

Կոչիչի գլուխգործոցը «Փորսուղը դատարանի առաջ» (1904) («Jazavac pred sudom») երգիծական պիեսն է, որը երկար ժամանակ եղել է բեմում` մեծ հաջողություն վայելելով հանդիսատեսի շրջանում։

Ճանաչում

Պետար Կոչիչ 
Կոչիչի պատկերով դրոշմանիշ

Պետար Կոչիչի կյանքն ու գործունեությունը մեծ հարգանք է վայելում իր հայրենիքում։

  • Սերբիայի, Բոսնիայի ու Հերցեգովինայի մի քանի քաղաքներում կան հուշարձաններ նրա պատվին։
  • Գրողի պատկերն առկա է Սերբիայի Հանրապետության դրամական միավորի` դինարի 1993 թվականի թղթադրամներին և Բոսնիայի ու Հերցեգովինայի փոխարկելի մարկերին (1998)։
  • Հարավսլավիայի փոստը 1997 թվականին թողարկել է նամականիշ` նվիրված գրողի ծննդյան 100-ամյակին։
  • Սահմանված են «Կոչիչի գրիչ» (Кочићево перо) և «Կոչիչի գիրք» (Кочићева књига) մրցանակները։
  • 1980-1999 թվականներինՍերբիայի Հանրապետության Ժողովրդական ու համալսարանական գրադարանը կրել է Պետեր Կոչիչի անունը։

Ստեղծագործությունների հատընտիր

  • Сабрана дjeла, в 3 томах, 1967.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Պետար Կոչիչ ԿենսագրությունՊետար Կոչիչ ՍտեղծագործությունՊետար Կոչիչ ՃանաչումՊետար Կոչիչ Ստեղծագործությունների հատընտիրՊետար Կոչիչ ԾանոթագրություններՊետար Կոչիչ Արտաքին հղումներՊետար Կոչիչ18771916d:Q3115091d:Q6006958d:Q848372Ավստրո-Հունգարական կայսրությունԲելգրադՀունիսի 29ՍերբերենՕգոստոսի 27Օսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇվեդիաՀարակատար դերբայՕրգանական միացություններՀարվարդի համալսարանՀորոսկոպՄինետԳենետիկաՀունաստանՀայկական իժԴաունի համախտանիշԷլեկտրական հոսանքԱնհանգիստ ոտքերի համախտանիշՏողադարձՈւնո ՈւլբերգԱրմավիրի մարզՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԳուրգեն ՄահարիՄարզական կոչումՀայոց ցեղասպանությունԼիոնել ՄեսսիՀեպատիտ CՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԴուբայԱյծեղջյուրՍասունցի ԴավիթՄիզուղիների ինֆեկցիաներԱրջերՊետրոս ԴուրյանՊելեԱշոտ ՆավասարդյանԲառակապակցությունՄինաս ԱվետիսյանԳովազդԵրաժշտական գործիքներԱնորոշ դերբայՍպիտակ ձին (պատմվածք)ԿոմիտասԼիբանանԱլբանիաԱնանուխՎահանագեղձԶևսԿառավարում (տնտեսագիտություն)ՔրիստոնեությունԿարմրուկՆախադասությունՖուտբոլի աշխարհի առաջնությունՌիտա ՀեյուորթԲանակում (հեռուստասերիալ)Աղասի ԱյվազյանՀասարակ հերպեսԻսլամՖրեդերիկ ԲանտինգՊարզ նախադասությունԴերենիկ ԴեմիրճյանՎավերագրական ֆիլմՄոտիվացիաՄեքսիկաԿաուչուկներԱրգիշտի ԱԱրևմտյան ՀայաստանՏավուշի մարզԳառնու հեթանոսական տաճարՌուսաստանԱռնանդամի գլխիկՊատվաստումներԿիպրոսՎանի թագավորությունԹվաբանական պրոգրեսիաՅուԹյուբՀին աստվածներ (դրամա)ՇոտլանդիաԳուրգեն ՄելքոնյանՏիեզերքԲոտուլիզմՀայկական մուֆլոնՌոմեո և ՋուլիետՀայաստանի զինանշանԱստիգմատիզմ🡆 More