Փոխարկելի մարկ (բոս․՝ և խորվ.՝ konvertibilna marka, սերբ.՝ конвертибилна марка) (ISO 4217 կոդը՝ «BAM»), Բոսնիա և Հերցեգովինայի ազգային արժույթն է։ 1 փոխարկելի մարկը հավասար է 100 ֆենինգի (բոս․՝ և խորվ.՝ feninga, սերբ.՝ фенинга):
Փոխարկելի մարկ Konvertibilna marka (բոսն., խորվ.) Конвертибилна марка (սերբ.) | |
---|---|
ISO 4217 կոդ | BAM |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Պաշտոնական օգտագործում | Բոսնիա և Հերցեգովինա |
Կազմված է | 100 Ֆենինգ |
Սիմվոլ | KM |
Մետաղադրամներ | 5, 10, 20, 50 ֆենինգ 1, 2, 5 փոխ. մարկ |
Թղթադրամներ | 10, 20, 50, 100, 200 փոխ. մարկ |
Կենտրոնական բանկ | Բոսնիայի և Հերցոգովինայի կենտրոնական բանկ |
Վեբ-կայք | www.cbbh.ba |
Փողերի տպում | Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարան |
Վեբ-կայք | www.royalmint.com |
Բոլոր անունները ծագում են գերմանական մարկից և պֆենիգից համապատասխանաբար, որոնց հետ սկզբնապես այս արժույթը փոխկապակցված է եղել 1։1 հարաբերակցությամբ։ Գերմանական մարկը եվրոյով փոխարինելուց հետո փոխարկելի մարկը փոխկապակցվել է եվրոյին՝ 1,95583 մարկ = 1 եվրո հարաբերակցությամբ։
Ներդրվել է 1998 թվականին՝ 1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի հիման վրա, որը վերջ դրեց Բոսնիայի քաղաքացիական պատերազմին։
Երկրի երկու մասերում (Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնություն, և Սերբական Հանրապետություն) գործածվում են տարբեր թղթադրամներ (բացառություն է կազմում 200 մարկ թղթադրամը), որոնք նույն ոճի մեջ են մշակված, բայց տարբեր դիզայն ունեն։
Շրջանառության մեջ են գտնվում 5, 10, 20, 50 ֆենինգ, ինչպես նաև 1, 2 և 5 մարկ անվանական արժեքով մետաղադրամներ։ Ֆենինգով մետաղադրամները շրջանառության մեջ են ներդրվել 1998 թվականի դեկտեմբերի 9-ից, բացառությամբ 5 ֆենինգի, որը թողարկվել է 2006 թվականի հունվարի 5-ին։
Անվանական արժեք | Թողարկման տարի | Մետաղ | Տրամագիծ, մմ | Դիմերես | Դարձերես | Քաշ, գր. | Եզրագիծ |
---|---|---|---|---|---|---|---|
նիկելով | |||||||
2007 2008 | պղնձով | ||||||
2007 2009 | |||||||
2006 2007 2008 2009 | նիկելով | կտրատված | |||||
2008 | կտրատված | ||||||
Հաստ ընդգծված են այն տարիները, երբ տվյալ մետաղադրամները թողարկվել են հավաքածուների կազմում |
Շրջանառության մեջ են գտնվում 10, 20, 50, 100 и 200 մարկ անվանական արժեքով թղթադրամներ։ Շրջանառությունից հանվել են հետևյալ թղթադրամները. 50 ֆենինգ - 2003 թվականի մարտի 31-ից, 1 մարկ - 2009 թվականի մարտի 31-ից, 5 մարկ - 2010 թվականի մարտի 31-ից։ Թղթադրամները (բացի 200 մարկից) տպագրվում են Francois-Charles Oberhtur ընկերության կողմից (Փարիզ), 200 մարկը՝ Österreichische Banknoten und Sicherheitsdruck GmBH (OeBS) (Վիենա).
Պատկեր | Անվանական արժեք | Չափսեր (մմ) | Հիմնական գույներ | Նկարագրություն | Տպագրման տարիներ | |
---|---|---|---|---|---|---|
Սերբական Հանրապետություն | Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնություն | |||||
Դարձերես։ բացված գիրք և տնակ | Դարձերես։ Զգոշչիի ստեչակի (գերեզմանաքարի) հատված | |||||
Դարձերես։ կամուրջ Դրինայի վրայով | Դարձերես։ Ստոլացի ստեչակի հատված | |||||
Դարձերես։ անտառ | ||||||
Դարձերես։ հացի բոքոն | Դարձերես։ Ռադիմլի ստեչակի հատված | |||||
դարչնագույն | Դարձերես։ гусле | Դարձերես։ Ռադիմլի ստեչակի հատված | ||||
Դարձերես։ գրիչ, ակնոցներ և գիրք | Դարձերես։ ստեչակի հատված | 2008 2009 2012 | ||||
Դարձերես։ գրիչ, ակնոցներ և գիրք | Դարձերես։ Զգոշչիի ստեչակի հատված | 2008 2012 | ||||
Դարձերես։ կամուրջ Դրինայի վրայով | ||||||
Նշում։ թեքագրված տարիները թղթադրամների վրա նշված չեն |
Մարկի փոխարժեքի պահպանման համար Բոսնիան և Հերցոգովինան օգտագործում է Արժույթային խորհրդի ռեժիմը, որի ժամանակ մարկի փոխարժեքը կապվում է եվրոյի հետ (կոդ ISO 4217 — EUR)՝ 1,95583։1 հարաբերակցությամբ ։
BAM ներկա փոխարժեքները | |
---|---|
Google Finance կայքից՝: | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոխարկելի մարկ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Փոխարկելի մարկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.