Պֆենիգ

Պֆենիգը (գերմաներեն՝ Pfennig, գոյություն են ունեցել նաև Pfennige, Pfenning և Pfenninge գրաձևերը) համատարած մետաղադրամ էր գերմանական աշխարհում՝ վաղ Միջին դարերից մինչև XXI դարի սկիզբը։

Պֆենիգ
Ռեգենսբուրգի պֆենիգ, X դար։

Անունը

Գերմաներեն Pfennig բառը, ինչպես և անգլերեն penny և շվեդերեն penning ցեղակից բառերը ծագում են նույն ընդհանուր գերմանական արմատից, բայց այդ արմատի նշանակությունը ստույգ հայտնի չի, թեև գոյություն ունեն մի քանի կայուն, բայց չհաստատված վարկածներ։

Պատմություն

Պֆենիգ 
Գերմանիայի 50 պֆենիգ թղթադրամ, 1921

IX դարի սկզբին Կարլոս Մեծի հրամանով հաստատվեց պֆենիգի՝ որպես համապետական դրամական միավորի, կշռային ստանդարտ՝ այն պետք է հատվեր բարձրորակ արծաթից, և մեկ ֆունտ արծաթը հավասարվում էր 240 պֆենիգի։ Այսպիսով, յուրաքանչյուր պֆենիգ պարունակում էր մեկ ու կեսից երկու գրամ արծաթ։ Հետագայում, երբ առանձին իշխանությունները և քաղաք-պետությունները սկսեցին արտադրել իրենց սեփական դրամները, պֆենիգի ստանդարտը խախտվեց և տարբեր տեղերում ու տարբեր ժամանակներում պֆենիգն ուներ տարբեր կշիռ, արծաթի պարունակություն և արժեք։

Ժամանակի ընթացքում պֆենիգի արծաթի պարունակությունը գնալով ցածրանում էր, հասնելով բիլոնի որակի։ Արծաթի և բիլոնի հետ համատեղ սկսվեց պֆենիգի արտադրումը պղնձից։ Այս երեք մետաղները երկար ժամանակ մնացին պֆենիգի հատման հիմքը։ Ավելի ուշ (XIX դարի վերջից մինչև XXI դարի սկիզբը) այն սկսվեց արտադրվել է՛լ ավելի էժան մետաղներից՝ բրոնզից, պողպատից, երկաթից, ալյումինից, և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 20-ական թվականների սկզբին, Գերմանիային համակած հիպերինֆլյացիայի տարիներին, պֆենիգը թողարկվում էր նույնիսկ թղթադրամի տեսքով (տես՝ նոտգելդ)։

Տարբեր ժամանակներում և վայրերում պֆենիգը եղել է մի շարք դրամական միավորների մանրուն դրամը՝ ֆրանկի, մարկի, գուլդենի, կրոնի, թալերի և դուկատի։

Շրջանառություն

Պֆենիգ 
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության 1 պֆենիգ,1979

Պֆենիգը գործածությունից դուրս եկավ 2002 թվականին, Եվրոպայում եվրոյի ընդունման հետևանքով և մեկ հազարամյակից ավելի կյանք ունենալուց հետո։ Այժմ միայն Բոսնիա և Հերցեգովինայում կա ֆենինգ անունով մանրադրամ, որը, թեև գերմաներեն Pfenning բառի պարզապես սերբերեն թարգմանությունն է, այնուամենայնիվ դրամագիտական գրականության մեջ ճանաչվում է այդ յուրահատուկ անունով («ֆենինգ»)։

Աշխարհագրական առումով պֆենիգը գործածվել է ժամանակակից հետևյալ երկրների տարածքում (արդի սահմաններով)՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Չեխիա, Պապուա Նոր Գվինեա, Ֆրանսիա։

Ավստրիա

  • Ավստրիական պֆենիգ
  • Զալցբուրգի պֆենիգ
  • Մոնտֆորտի պֆենիգ

Գերմանիա

  • Ալենի պֆենիգ
  • Այխշտետի պֆենիգ
  • Այնբեքի պֆենիգ
  • Անհալտի պֆենիգ
  • Անհալտ-Բեռնբուրգի պֆենիգ
  • Անհալտ-Կյոթենի պֆենիգ
  • Անհալտ-Հարցգերոդե պֆենիգ
  • Անհալտ-Ցերբստի պֆենիգ
  • Արևելյան Ֆրիզիայի պֆենիգ
  • Աուգսբուրգի պֆենիգ
  • Բադենի պֆենիգ
  • Բամբերգի պֆենիգ
  • Բավարիայի պֆենիգ
  • Բեկումի պֆենիգ
  • Բենթհայմի պֆենիգ
  • Բենթհայմ-Տեկլենբուրգ-Ռեդայի պֆենիգ
  • Բեռլին-Քյոլնի պֆենիգ
  • Բեսկովի պֆենիգ
  • Բիրկենֆելդի պֆենիգ
  • Բոխոլտի պֆենիգ
  • Բրանդենբուրգի պֆենիգ
  • Բրանդենբուրգ-Անսբախի պֆենիգ
  • Բրանդենբուրգ-Անսբախ-Բայրոյթի պֆենիգ
  • Բրանդենբուրգ-Բայրոյթի պֆենիգ
  • Բրաունշվայգի պֆենիգ
  • Բրաունշվայգ-Բլանկենբուրգի պֆենիգ
  • Բրաունշվայգ-Լունեբուրգ-Դանենբերգի պֆենիգ
  • Բրաունշվայգ-Լունեբուրգ-Կալենբերգի պֆենիգ
  • Բրաունշվայգ-Լունեբուրգ-Կալենբերգ-Հաննովերի պֆենիգ
  • Բրաունշվայգ-Լունեբուրգ-Հարբուրգի պֆենիգ
  • Բրաունշվայգ-Լունեբուրգ-Ցելլեի պֆենիգ
  • Բրաունշվայգ-Վոլֆենբուտտելի պֆենիգ
  • Բուխհոռնի պֆենիգ
  • ԳԴՀ պֆենիգ
  • Գերմանական պֆենիգ
  • Գյոտինգենի պֆենիգ
  • Գոսլարի պֆենիգ
  • Գորլիցի պֆենիգ
  • Գուբենի պֆենիգ
  • ԳՖՀ պֆենիգ
  • Դյուլմենի պֆենիգ
  • Դորտմունդի պֆենիգ
  • Դրոսենի պֆենիգ
  • Եվերի պֆենիգ
  • Զայն-Ալտենկիրխենի պֆենիգ
  • Զայն-Վիտգենշտայնի պֆենիգ
  • Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգի պֆենիգ
  • Զոստի պֆենիգ
  • Էլվանգենի պֆենիգ
  • Էրբախի պֆենիգ
  • Էրֆուրտի պֆենիգ
  • Իսնիի պֆենիգ
  • Լայնինգենի պֆենիգ
  • Լայնինգեն-Դագսբուրգ-Հարտենբուրգի պֆենիգ
  • Լայնինգեն-Շաումբուրգ-Կլեեբերգի պֆենիգ
  • Լինդաուի պֆենիգ
  • Լիպե-Դետմոլդի պֆենիգ
  • Լյովենշտայն-Վերտհայմ-Ռոշֆոր պֆենիգ
  • Լյովենշտայն-Վերտհայմ-Վիռնեբուրգ-Ռոշֆոր պֆենիգ
  • Լյունեբուրգի պֆենիգ
  • Կամենցի պֆենիգ
  • Կաուֆբոյրենի պֆենիգ
  • Կեմպտենի պֆենիգ
  • Կիրիցի պֆենիգ
  • Կյուստրինի պֆենիգ
  • Կոեսֆելդի պֆենիգ
  • Կոնստանցի պֆենիգ
  • Կոտբուսի պֆենիգ
  • Կորվայի պֆենիգ
  • Կրոսենի պֆենիգ
  • Հալի պֆենիգ
  • Հալտեռնի պֆենիգ
  • Համբուրգի պֆենիգ
  • Համելնի պֆենիգ
  • Համի պֆենիգ
  • Հանաու-Լիխտենբերգի պֆենիգ
  • Հանաու-Մյունցենբերգի պֆենիգ
  • Հաննովերի պֆենիգ
  • Հեսսե-Դարմշտադի պֆենիգ
  • Հեսսե-Քասելի պֆենիգ
  • Հերֆորդի պֆենիգ
  • Հիլդեսհայմի պֆենիգ
  • Հոլշտայն-Գոտորպների պֆենիգ
  • Հոհենլոեների պֆենիգ
  • Հոհենլոե-Պֆեդելբախ պֆենիգ
  • Հոհենցոլեռն-Զիգմարինգեն պֆենիգ
  • Հոնշտայնների պֆենիգ
  • Մագդեբուրգի պֆենիգ
  • Մայնցի պֆենիգ
  • Մանսֆելդի պֆենիգ
  • Մանսֆելդ-Այգենտլիխե-Հինտերորտ պֆենիգ
  • Մանսֆելդ-Այսլեբեն պֆենիգ
  • Մանսֆելդ-Արտեռն պֆենիգ
  • Մանսֆելդ-Բոռնշտեդ պֆենիգ
  • Մարկի պֆենիգ
  • Մարսբերգի պֆենիգ
  • Մեկլենբուրգ-Գյուստրով պֆենիգ
  • Մեկլենբուրգ-Շվերին պֆենիգ
  • Մեկլենբուրգ-Շտրելից պֆենիգ
  • Մինդենի պֆենիգ
  • Մյուլհաուզենի պֆենիգ
  • Մյունստերի պֆենիգ
  • Մյունստերբերգ-Օլս պֆենիգ
  • Մուրբախ-Լուդերսի պֆենիգ
  • Նյուրնբերգի պֆենիգ
  • Նորտհայմի պֆենիգ
  • Շաումբուրգ-Լիպեի պֆենիգ
  • Շաումբուրգ-Հեսսենի պֆենիգ
  • Շաումբուրգ-Պինեբերգի պֆենիգ
  • Շպայերի պֆենիգ
  • Շվարցբուրգ-Զոնդերսհաուզեն պֆենիգ
  • Շվարցբուրգ-Ռուդոլշտադ պֆենիգ
  • Շտոլբերգ-Ռոսլա պֆենիգ
  • Պադերբոռնի պֆենիգ
  • Պիրմոնտի պֆենիգ
  • Պրուսիայի պֆենիգ
  • Պֆալց-Զիմեռնի պֆենիգ
  • Ռիտբերգի պֆենիգ
  • Ռոյս-Գերա պֆենիգ
  • Ռոյս-Էբերսդորֆ պֆենիգ
  • Ռոյս-Լոբենշտայնի պֆենիգ
  • Ռոյս-Լոբենշտայն-Էբերսդորֆ պֆենիգ
  • Ռոյս-Շլայց պֆենիգ
  • Ռոյս-Ունտերգրայց պֆենիգ
  • Ռոյս-Օբերգրայց պֆենիգ
  • Ռոստոկի պֆենիգ
  • Սաքսեն-Ալտենբուրգի պֆենիգ
  • Սաքսեն-Այզենախի պֆենիգ
  • Սաքսեն-Գոթա-Ալտենբուրգի պֆենիգ
  • Սաքսեն-Ենայի պֆենիգ
  • Սաքսեն-Կոբուրգ-Գոթայի պֆենիգ
  • Սաքսեն-Կոբուրգ-Զաալֆելդ պֆենիգ
  • Սաքսեն-Հենենբերգ-Շլոյզինգ պֆենիգ
  • Սաքսեն-Հիլդբուրղաուզեն պֆենիգ
  • Սաքսեն-Մայնինգենի պֆենիգ
  • Սաքսոնիայի պֆենիգ
  • Վալդեկի պֆենիգ
  • Վալդեկ-Պիրմոնտ պֆենիգ
  • Վեստֆալիայի պֆենիգ
  • Վիդ-Նոյվիդի պֆենիգ
  • Վիդ-Ռունկելի պֆենիգ
  • Վիսմարի պֆենիգ
  • Վյուրտեմբերգի պֆենիգ
  • Վյուրցբուրգի պֆենիգ
  • Տրիրի պֆենիգ
  • Քյոլնի պֆենիգ
  • Օլդենբուրգի պֆենիգ
  • Օսնաբրյուքի պֆենիգ
  • Օտինգեն պֆենիգ
  • Ֆյուրստենվալդեի պֆենիգ
  • Ֆրանկֆուրտի պֆենիգ
  • Ֆրանկֆուրտ-ամ-Օդերի պֆենիգ
  • Ֆրիդբերգի պֆենիգ
  • Ֆուգեր-Բաբենհաուզեն պֆենիգ
  • Ֆուգեր-Նորդենդորֆ պֆենիգ
  • Ֆուգեր-Պֆիրտ պֆենիգ
  • Ֆուլդայի պֆենիգ
  • Ֆուրթի պֆենիգ

Դանիա

  • Դանիական պֆենիգ

Լեհաստան

  • Դանցիգի պֆենիգ
  • Պոմերանիայի պֆենիգ

Շվեյցարիա

  • Ապենցելի պֆենիգ
  • Բեռնի պֆենիգ
  • Դիզենտիսի պֆենիգ
  • Կուրի պֆենիգ
  • Հալդենշտայնի պֆենիգ
  • Շաֆհաուզենի պֆենիգ
  • Ռայխենաու-Տամինսի պֆենիգ
  • Սանկտ Գալլենի պֆենիգ

Չեխիա

  • Բոհեմական պֆենիգ
  • Եգեռնդորֆի պֆենիգ

Պապուա Նոր Գվինեա

  • Գերմանական Նոր Գվինեայի պֆենիգ

Ֆրանսիա

  • Հագենաուի պֆենիգ

Tags:

Պֆենիգ ԱնունըՊֆենիգ ՊատմությունՊֆենիգ ՇրջանառությունՊֆենիգԳերմաներենԳերմանիաՄիջին դարեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մաշկ (մարդ)Վիտամին DԱրևելյան ՀայաստանԿիրանց (Տավուշի մարզ)ԵզդիներՎազգեն Ա ԲուխարեստցիԱրցախյան շարժումՎաղարշապատԱրեգակնային համակարգՀամաչափությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀոգեբանությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՓսորիազՀերհերի ձորՇառլ ԱզնավուրՀրաչյա ԱճառյանՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՎերք Հայաստանի (վեպ)Էկոլոգիական գործոններՕձերՀորոսկոպՀայոց պատմությունՀայերենի այբուբենՏրդատ ԳԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՀայաստանի Հանրապետության բնակչությունԱստիգմատիզմԱծխածինԳլխուղեղի ուռուցքՍերժ ՍարգսյանՀայաստանՍումգայիթի ջարդերՄոլորակԳոշավանքՊարացետամոլՎահագն ԽաչատուրյանՆոյյան տապանՀեկտարMercedes-BenzԾաղկած փշալարերԱնմոռուկ (խորհրդանիշ)ԵրաժշտությունՑեղասպանությունԻշխան ՍաղաթելյանԷկոլոգիաՀենրիխ ՄխիթարյանՄովսես ԽորենացիՎարդգես ՍուրենյանցՌուսաստանԱֆղանստանԼեհաստանՍակավարյունությունԳրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրԲագրատաշենՏաշիրՍերԲրեստ-Լիտովսկի պայմանագիրԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԹոքի քաղցկեղՀամացանցԱմբերդ (ամրոց)Հակասնկային դեղերՀովհաննես ԹումանյանԱղիների բորբոքային հիվանդությունՔացախաթթուՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԿոնԹմրամիջոցՕրգազմՀավասարասրուն սեղանՄԱՄՈՒԼ․ամՈրոտանԱդրբեջանՐաֆֆու ստեղծագործությունների ցանկԵվրասիաԱրշակ Կարապետյան🡆 More