Ծավալ

Ծավալ, մարմնի կամ նյութի զբաղեցրած տարածության քանակական բնութագիրը, երկրաչափական մարմինը բնորոշող հիմնական հասկացություններից։

Ծավալ
Չափիչ բաժակ, որի օգնությամբ կարելի է հեղուկ չափել

Ծավալի հաշվումը

Ծավալի միավոր է համարվում միավոր կողով խորանարդի ծավալը։ Պարզագույն դեպքում մարմնի ծավալը հաշվվում է իր պարունակած միավոր խորանարդների քանակով։ Ավելի բարդ դեպքերում մարմնի ծավալը հաշվում են հետևյալ կերպ. A մարմինն ու իր շրջակայքը փոխուղղահայաց հարթություններով տրոհում են a երկարության կող ունեցող խորանարդների։ V (a)-ով նշանակենք բոլոր այն խորանարդների ծավալների գումարը, որոնք ամբողջությամբ ընդգրկված են A-ի մեջ, իսկ W (a)-ով՝ բոլոր այն խորանարդներինը, որոնք A-ի հետ ունեն գոնե մեկ ընդհանուր կետ։ a-ն փոքրացնելիս V (a)-ն աճում է, իսկ W (a)-ն՝ նվազում, ընդ որում՝ միշտ V(a)≤W(a)։ V (a)-ն և W (a)-ն ունեն նույն սահմանը (երբ a-ն ձգտում է 0-ի), որը և կոչվում է A մարմնի ծավալ։

Ուղղանկյուն դեկարտյան կոորդինատների համակարգում A մարմնի ծավալը հաշվվում է

    Ծավալ  և
    Ծավալ  բանաձևերով, որտեղ առաջին ինտեգրալը տարածված է A մարմնով, իսկ երկրորդը՝ A-ի՝ Z առանցքի վրա ունեցած պրոյեկցիայով։

Ընդհանուր աֆինական կոորդինատական համակարգում ծավալը հաշվվում է

    Ծավալ  բանաձևով, որտեղ Ծավալ Ծավալ  հիմնական քառակուսային ձևի դիսկրիմինանտն է։

Ընդհանրացնելով այս բանաձևը՝ մուծվում է ո-չափանի ծավալի հասկացությունը.

    Ծավալ 

Չափի միավորները

Երկարության յուրաքանչյուր միավորից ստացվում է ծավալի համապատասխան միավոր, որն իրենից ներկայացնում է այդ միավորով կողով խորանարդ։ Օրինակ, խորանարդ սանտիմետրը (սմ3) կլինի այն խորանարդի ծավալը, որի կողերն ունեն 1 սմ երկարություն։
Չափերի միավորների SI միջազգային համակարգում ծավալի հիմնական միավորն է խորանարդ մետրը (մ3)։ Մետրական համակարգի մեջ է մտնում նաև լիտրը (Լ), որպես հեղուկների և սորուն նյութերի ծավալի միավոր։ Լիտրը 10 սանտիմետրանոց խորանարդի ծավալն է՝

      1 լիտր=(10սմ)3=1000 խորանարդ սանտիմետր=0.001 խորանարդ մետր,

հետևաբար՝

      1 խորանարդ մետր=1000 լիտր

Փոքր քանակի հեղուկների ծավալները հաճախ չափվում են միլիլիտրերով՝

      1 միլիլիտր=0.001 լիտր=1 խորանարդ սանտիմետր։

Կան նաև ծավալի այլ ավանդական չափի միավորներ՝ թեյի գդալ, ճաշի գդալ, փինթ, գալոն, բարել, բուշել և այլն։

Երկրաչափական մարմինների ծավալների բանաձևեր

    Խորանարդ Ծավալ 

    որտեղ Ծավալ -ն կողի երկարությունն է։
    _____________________________________________________________

    Գլան Ծավալ 

    որտեղ Ծավալ -ը հիմքի շառավիղն է, Ծավալ -ը՝ բարձրությունը։
    _____________________________________________________________

    Պրիզմա Ծավալ 

    որտեղ՝ Ծավալ -ն հիմքի մակերեսն է, Ծավալ -ը՝ բարձրությունը
    _____________________________________________________________

    Բուրգ Ծավալ 

    որտեղ՝ Ծավալ -ն հիմքի մակերեսն է, Ծավալ -ը՝ բարձրությունը
    _____________________________________________________________

    Կոն Ծավալ 

    որտեղ՝ Ծավալ -ը հիմքի շառավիղն է, Ծավալ -ը՝ բարձրությունը
    _____________________________________________________________

    Էլիպսոիդ Ծավալ 

    որտեղ՝ Ծավալ -ն, Ծավալ -ն, Ծավալ -ն կիսաառանցքներն են։
    _____________________________________________________________

    Կանոնավոր քառանիստ Ծավալ 

    որտեղ՝ Ծավալ -ն կողի երկարությունն է։
    _____________________________________________________________

    Զուգահեռանիստ Ծավալ 

    Ծավալ 
    որտեղ՝ Ծավալ -ն, Ծավալ -ն, Ծավալ -ն կողերի երկարություններն են, α-ն, β-ն, և γ-ն՝ կողերի ներսի անկյունները։

Միևնույն շառավղով և բարձրության կոնի, գնդի և գլանի ծավալների հարաբերակցությունը

Ծավալ 
r շառավղով և h բարձրությունով կոն, գունդ և գլան

Վերևում բերված բանաձևերը կարելի է օգտագործել ցույց տալու համար, որ միևնույն շառավիղ և բարձրություն ունեցող կոնի, գնդի և գլանի ծավալները հարաբերվում են ինչպես 1 ։ 2 ։ 3. Եթե շառավիղը r է, բարձրությունը՝ h, ապա կոնի ծավալը կլինի՝

    Ծավալ 

գնդինը՝

    Ծավալ 

իսկ գլանինը՝

    Ծավալ 

Գնդի և գլանի ծավալների 2 ։ 3 հարաբերությունը հայտնաբերել է Արքիմեդեսը։

Ինտեգրալ հաշվումը

Մարմինը Ծավալի բանաձևը Փոփոխական մեծությունները
Որևէ տարածական մարմին Ծավալ  Ծավալ -ը որևէ չափն է,
Ծավալ Ծավալ -ին ուղղահայաց կտրվածքի մակերեսի ֆունկցիան է ըստ Ծավալ -ի երկայնքի։ Ծավալ -ն և Ծավալ -ն տարածական մարմնի ինտեգրալների սահմաններն են։
(Հաշվարկը կարելի է անել այնպիսի դեպքերում, եթե կտրվածքի մակերեսը հնարավոր է որոշել ըստ Ծավալ -ի)։
Ցանկացած պտտական մարմին Ծավալ  Ծավալ -ը և Ծավալ -ը համապատասխանաբար ներքին և արտաքին շառավիղներն արտահայտող ֆունկցիաներն են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 118 Ծավալ 

Tags:

Ծավալ ի հաշվումըԾավալ Չափի միավորներըԾավալ Երկրաչափական մարմինների ծավալների բանաձևերԾավալ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿիստաՀայկական մանրանկարչությունՄոլորակՄիացյալ ԹագավորությունԱֆրիկաՔարային շինանյութերՄուրացանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Դանթեական առասպելԱլեքսանդր ՊուշկինԱրշիլ ԳորկիԱրտաշես Ա ԲարեպաշտՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱնդրանիկ ՕզանյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹբիլիսիՄաշկային հիվանդություններՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Շաքիի ջրվեժՄխիթարյան միաբանությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի դրոշՄհեր ՄկրտչյանԼեհաստանՄայիսի 1 (տոն)Առնո ԲաբաջանյանՍատուրն (մոլորակ)Սամվել (վեպ)Թութակներ (ընտանիք)ԷպոսԳենետիկ հիվանդություններԱշոտ Գ ՈղորմածԽոսրովի անտառ պետական արգելոցԴաշտանային ցիկլԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՍպիտակուցներԿրծքավանդակի ցավՏիգրան ՄեծՄոնա ԼիզաՇիկացման լամպSourՍասնա ծռերում գործող անձանց անուններԿոտորակ (մաթեմատիկա)Սպիտակի երկրաշարժԼիբանանՉակերտներԼյարդՍտեփանավանի դենդրոպարկՊոլ ՄորֆիՍպիրտԼևոն ԱրոնյանՊրիզմաԱլբերտ ԱյնշտայնԳետային խեցգետիններԴիլիջանՖոտոսինթեզՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱծանցյալՀովհաննես ԹումանյանՊեպոՄուտացիաՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՎիտամին CՀարավային ԱմերիկաՍելեկցիաԽորանարդԱլեն ՍիմոնյանԿոստանդնուպոլիսՍպիտակավոր վանքԿրիաներԱրյան ճնշումԿենդանիների հատկանիշների ցանկՄիլանՀայկական գորգՀուլիոս ԿեսարՔարտեզ🡆 More