Լապշա, մակարոնային ուտելիք, որն իրենից ներկայացնում է խմորե նեղ, երկար շերտեր։ Ուտելիքի հայրենիքը հանդիսանում է Չինաստանը։ Պատրաստվում է ցորենի, բրնձի ալյուրի և ջրի խառնուրդից։ Որոշ տեսակներ կարող են պարունակել տարբեր հավելումներ, օրինակ՝ ձու կամ ձվի փոշի, այս դեպքում անվանում են ձվի լապշա։
noodle dish? | |
---|---|
Ենթատեսակ | pasta? |
Noodles Վիքիպահեստում |
Լապշա են անվանում նաև ընդհանուր առմամբ մակարոնային արտադրանքը, օրինակ վերմիշելը դա իտալական լապշան է, մակարոնը՝ խողովակավոր լապշան և այլն
Լապշա բառի ծագումնաբանությունը պարզ չէ։ Ֆասմերի ստուգաբանական բառարանի համաձայն՝ լապշան ունի թուրքալազու ծագում։ Պ. Չերնիխի պատմաստուգաբանական բառարանով ենթադրվում է, որ «լապշա» բառը առաջացել է ռուս.՝ «лакать» (լակել) բառից, այսինքն՝ շան պես լեզվով կում-կում լակել։ Մեկ այլ ենթադրություն էլ կա՝ լապշան խմորի բարակ շերտ է, որը մանրացված է ձեռքով։
Աշխարհի ամենահին լապշան չինականն է, թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։
Կենցաղում լապշան կարող է պատրաստվել տարբեր եղանակներով։ Ամենատարածված եղանակը հատուկ գործիքով, կամ ձեռքով խմորը բարակ նեղ շերտերի կտրատելն է։ Այլ եղանակով՝ խմորից կծիկ են պատրաստում և այն անընդհատ հարվածելով ալյուրոտ հատակին, ձգում։ Այս եղանակով է պատրաստվում լապշան լագման կերակրատեսակի համար։ Խմորը լապշայի վերածելու համար կան հատուկ գործիքներ։
Գործարանային արտադրության ժամանակ կիրառվում են լապշա կտրտող սարքեր, ճզմող սարքեր, չորացնող սարքեր, որոնք մթերքը չորացնում են մինչև 80—90 °C:
Լապշան պատրաստում են եռացրած ջրում կամ արգանակում եփելու միջոցով։
Լապշայի տեսակներից մեկը հանդիսանում է արագ պատրաստվող լապշան, որի դեպքում անհրաժեշտ չէ այն եփել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապշա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լապշա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.