Դար-Էս-Սալամ

Դար-էս-Սալամ (սվահիլի՝  և անգլ.՝ Dar es Salaam; արաբ․՝ دار السلام‎‎), Դար էս Սալամի շրջանի վարչական կենտրոնը։ Տանզանիայի ամենամեծ և ամենահարուստ քաղաքը, համարվում է երկրի կարևոր տնտեսական կենտրոնը։ Դար-էս-Սալամի շրջանի վարչական կենտրոնը։ 2012 թվականի դրությամբ բնակչությունը 4․364․541 մարդ է։

Բնակավայր
Դար-էս-Սալամ
Դար-Էս-Սալամ
ԵրկիրՏանզանիա Տանզանիա
Հիմնադրված է1862 թ.
Մակերես1393 կմ²
ԲԾՄ12±1 մետր
Բնակչություն4 715 000 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ10000–19999
Դար-էս-Սալամ (Տանզանիա)##
Դար-էս-Սալամ (Տանզանիա)
Դար-Էս-Սալամ

Քաղաքը գտնվում է Աֆրիկայի արևելյան մասում՝ Հնդկական օվկիանոսի ափին, համարվում է Տանզանիայի ամենամեծ նավահանգիստը, ինչպես նաև Աֆրիկայի արևելյան ափի ամենամեծ նավահանգիստներից մեկը։ 1993 թվականին մայրաքաղաքը Դար-էս-Սալամից տեղափոխվել է Դոդամա, սակայն կառավարության նստավայրը գտնվում է Դար-էս-Սալամում։

Պատմություն

Դար-Էս-Սալամ 
Դար-էս-Սալամ, 1905 թվական
Դար-Էս-Սալամ 
Ձախից աջ՝ անգլիացի սպա, Պաուլ Էմիլ ֆոն Լետտով-Ֆորբեկ, մայոր Գեորգ Կրաուտ, Դար-էս-Սալամ, 1919 թվական

19-րդ դարի վերջին Հնդկական օվիկանոսի ափին էր գտնվում ձկնորսությամբ զբաղվող Մզիզիմա գյուղը, որի մոտով անցնում էր ծովային ճանապարհ։ 1859 թվականին համբուրգցի Ալբերտ Ռոշերը դարձավ առաջին եվրոպացի, որն իջել է Մզիզիմայի ափին։

1862 թվականին Զանզիբարի սուլթան Մաջիդ իբն Սայիդը որոշեց քաղաք կառուցել այդ ափին։ Առաջինը, ինչ նա սկսեց, պալատի կառուցումն էր, որը մնաց կիսատ։ 1865 կամ 1866-ական թվականներից, Զանզիբարի սուլթան Մեջիդ բեն Սաիդը սկսեց քաղաքի կառուցումը հենց Մզիզիմայի մոտ և այն անվանեց Դար-էս-Սալամ։ Անունը թարգմանաբար նշանակում է «աշխարհի նավահանգիստ», կամ՝ «խաղաղության տուն»։ 1871 թվականին՝ Մեջիդ բեն Սաիդի մահից հետո քաղաքի շինարարության նախագիծը դադարեցվեց։ 1876 թվականին Ուիլյամ ՄակՔինոնը սկսեց Դար-էս-Սալամից մինչև Վիկտորիա լիճ երկաթուղու կառուցման աշխատանքները՝ ցանկանալով Դար-էս-Սալամը դարձնել կարևոր նավահանգիստ, սակայն աշխատանքները մնաց անավարտ։ 1887 թվականին գերմանական Արևելաֆրիկյան ընկերության հիմնադիր Կարլ Փիթերսը գրավում է լողափը և նույն թվականին ընկերության գրասենյակը բացում քաղաքում։ Դրան հաջորդեց արաբների հետ բախումները և երկու տարի անց՝ 1889 թվականին գերմանացիներն ամբողջովին վերահսկողության տակ վերցրեցին արաբների բնակեցվելը։ 1891 թվականին քաղաքը դարձավ գերմանական Արևելաֆրիկյան գաղութի վարչական կենտրոնը։ 1902 թվականին քաղաքում կառուցվեց լողացող նավանորոգարան։ 1907 թվականին քաղաքը դարձավ կենտրոնական երկաթուղու մեկնարկային կայան։ 1916 թվականին քաղաքը գրավեցին բրիտանական զորքերը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո քաղաքը զգալիորեն զարգացավ։ 1961 թվականին Տանգանիկայի հանրապետությունն անկախություն ստացավ և Դար-էս-Սալամը դարձավ նրա մայրաքաղաքը, իսկ 1963 թվականին անկախություն ստացավ Զանզիբայի հանրապետությունը։ 1964 թվականի ապրիլին նրանք միավորվեցին։ Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը («Տանզանիա» բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից)։ 1973 թվականին առաջարկվել է մայրաքաղաքը տեղափոխել Տանզանիայի կենտրոնում գտնվող Դոդոմա քաղաքը, որի գործընթացը երկարաձգվել է։

1970 թվականին Դար-Էս Սալամում հիմնադրվեց Տանզանիայի ազգային համալսարանը։

1996 թվականին Տանզանիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Դոդոմա, բայց պետական գերատեսչությունների մեծ մասը դեռ գտնվում է Դար-էս-Սալամում։ 1998 թվականին Դար-էս-Սալամում գտնվող ԱՄՆ դեսպանատան շենքը հարձակման ենթարկվեց ահաբեկիչների կողմից, ինչի հետևանքով զոհվեց 10 տանզանացի (ըստ մեկ այլ վարկածի՝ 11)։ Եղան նաև վիրավորներ։

Բնակչություն

Թվական Բնակչություն
1927 25 000
1950 70 000
1976 517 000
1988 1 360 850
2002 2 487 288
2012 4 364 541

Բնակչության մեծ մասը բնիկ զարամոներ են։ Բնակչության տարեկան 4,39 % աճի շնորհիվ Դար- Էս Սալամը դարձել է աշխարհում ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը և Աֆրիկայում երրորդ ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը (Բամակոյից և Լագոսից հետո)։

Կլիմա

Մերձհասարակածային կլիմա է։ Հետաքրքիր առանձնահատկություն է տարվա ընթացքում երկու չոր և երկու խոնավ եղանակները։ Հիմնական տեղումները լինում են մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում, այնուհետև սկսվում է երկարատև չոր եղանակ՝ հունիսից մինչև հոկտեմբերի վերջ։ Այդ ընթացքում անձրևներ հազվադեպ են տեղում։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները նույնպես խոնավ են լինում, անձրևների ինտենսիվությունը ավելի քիչ է լինում, քան հիմնական խոնավ ժամանակահատվածում։ Դրանից հետո չոր շրջանը տևում է հունվար և փետրվար ամիսներին, բայց այդ ընթացքում տեղումներն ավելի քիչ են լինում։

Դար-Էս-Սալամ  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Դար-Էս Սալամ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 35,8 38,1 39,2 35,7 35,6 36,8 35,0 34,4 33,3 35,0 35,0 35,0 39,2
միջին ջերմաստիճանը (°C) 27,8 28,0 27,3 26,1 25,3 24,0 23,3 23,6 24,4 25,5 26,6 27,4 25,8
միջին նվազագույնը (°C) 16,8 16,7 17,0 16,8 15,5 14,0 12,4 10,8 12,0 15,0 15,6 16,0 10,8
տեղումների քանակը (մմ) 57 57 150 217 175 34 21 28 19 69 100 113 1038

Ճարտարապետություն

Շինությունների մեծ մասը պատմում է գաղութային դարաշրջանի մասին, որոնք կառուցված են տարբեր ճարտարապետական ոճերով՝ ներառյալ սվահիլիական, անգլիական, գերմանական և ասիական։ Արդիականացման և ընդլայնման արդյունքում շենքերը դարձել են բազմահարկ և ստացել ժամանակակից տեսք՝ ներառյալ հիվանդանոցային համալիրը, տեխնիկական ինստիտուտը և բարձր դատարանի շենքը։ Քաղաքի ուսումնական հաստատություններից է Դար-էս-Սալամի համալսարանը, որը կառուցվել է 1961 թվականին և համարվում է Տանզանիայի ամենամեծ համալսարանը։ Ուսումնական հաաստատություններից են մի շարք գրադարաններ, հետազոտական ինստիտուտներ և ազգային թանգարանը։

«Benjamin William Mkapa Pension Tower» աշտարակը, որը նախկինում հայտնի էր որպես Մաֆութա տուն, 21 երկնաքերի հետ դասվում է երկրի ամենաբարձր շենքերի շարքում։

Էկոնոմիկա

Քաղաքի արվարձանում գտնվող փակ նավահանգստով արտահանվում է գյուղմթերք և հանքանյութեր։ Նավահանգիստը սպասարկում է Ուգանդա, Ռուանդա, Բուրունդի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Զամբիա և Մալավի երկրներին։ Քաղաքի նավահանգիստը Տանզամի երկաթուղով կապված է Զամբիայի հետ։ Երկաթուղին շահագործվում է 1975 թվականից։ Քաղաքում արտադրվում են օճառ, ներկեր, ծխախոտ, սնունդ, ապակու, փայտի, մետաղական արտադրանքներ, տեքստիլներ, կոշիկներ։ Նավահանգստի, լողափերի շնորհիվ քաղաքը դարձել է հանրաճանաչ զբոսաշրջության վայր։

Դար-էս-Սալամի միջազգային օդանավակայանը իրականացնում է ներքին և միջազգային թռիչքներ։ Քաղաքում է տեղակայված «Air Tanzania» ազգային ավիաընկերության գլխավոր գրասենյակը։

Քաղաքում գործում է մի քանի համալսարաններ, որոնցից առավել հայտնի են Դար-էս-Սալամի համալսարանն ու Արդիի համալսարանը։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

    • «Dar es Salaam.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Dar es Salaamին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Դար-Էս-Սալամ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դար-էս-Սալամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316 Դար-Էս-Սալամ 

Tags:

Դար-Էս-Սալամ ՊատմությունԴար-Էս-Սալամ ԲնակչությունԴար-Էս-Սալամ ԿլիմաԴար-Էս-Սալամ ՃարտարապետությունԴար-Էս-Սալամ ԷկոնոմիկաԴար-Էս-Սալամ Քույր քաղաքներԴար-Էս-Սալամ ԾանոթագրություններԴար-Էս-Սալամ ԱղբյուրներԴար-Էս-Սալամ Արտաքին հղումներԴար-Էս-ՍալամԱնգլերենԱրաբերենՏանզանիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հին ԿտակարանԱրագիլներԲարդ ստորադասական նախադասությունՄայր Հայաստան հուշահամալիրՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Կապ (խոսքի մաս)Շառլ ԱզնավուրՀիրիկՈրովայնային ցավԿիպրոսԿանդիդոզԻրանՇավարշ ԿարապետյանՍրտամկանի ինֆարկտԷպիլեպսիաՄարիխուանաԱրաքսԻբուպրոֆենՀարրի Փոթեր (վիպաշար)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀավասարասրուն սեղանԱռաջին համաշխարհային պատերազմՎիտամինԳարեգին ՆժդեհՍերԻրավական նորմՍիլվա ԿապուտիկյանՀնդկաստանԱնլռելի զանգակատունՄարդ բանականՀարակատար դերբայԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԷթիլ սպիրտԱրամ ԱսատրյանԴերբայական դարձվածՀարադրությունՄարքեթինգՔեոփսի բուրգՀայկական մուֆլոնԽորեն ԱբրահամյանԵրիկամաքարային հիվանդությունBTSԲեթմեն։ ՍկիզբըԳեղարդի վանքԼուիզա ՆերսիսյանԱնգլերենԴեքսամետազոնԱրծիվներԼիոնել ՄեսսիԳայլերՀոգնակի թիվԳեղամ ՍարյանԶատիկը ՀայաստանումBBC WorldwideՄոմիկԱրյունԽտությունԿրիշտիանու ՌոնալդուԿանանց միջազգային օրՀայկական ֆիլմերի ցանկԿանադաՀենրիխ ՄխիթարյանՀեշտոցՐաֆֆիԱրշակունիներՎերք Հայաստանի (վեպ)ԵզդիներԱրշավիր ՇիրակյանՏիգրան ՄեծԲնական թիվՀեմոգլոբինՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՑորենՏողադարձԹմրամիջոց🡆 More